Սկաֆանդր (ֆր.՝ scaphandre, հունարեն, όκάφη - մակույկ և άνήρ(άνδρός), մարդ), անհատական հերմետիկ հանդերձանք, որը մարդուն մեկուսացնում է հեղուկ, գազանման և նոսր միջավայրից։ Սկաֆանդրը ապահովում է մարդու կենսագործունեությունը և աշխատունակությունը բնականից տարբերվող պայմաններում։ Սովորաբար բաղկացած է լինում պատյանից, սաղավարտից, ձեռնոցներից և ճտքակոշիկներից։ Սկաֆանդրները լինում են վթարային-փրկարար (օգտագործվում է տիեզերանավի կամ ինքնաթիռի խցիկի ապահերմետացման կամ խցիկում մթնոլորտային պարամետրերի՝ հաշվարկային արժեքներից շեղման դեպքում), տիեզերական (կիրառվում է թռչող ապարատի խցիկից բաց տիեզերք դուրս գալու կամ այլ մոլորակի մակերևույթի վրա իջնելու դեպքում) և ջրասուզական։ Իդեպ առաջին օրինակների ժամանակ շատ դժվար էր քայլել ծովի ընդերքում քանի, որ հանդերձանքը շատ ծանր էր նույնիսկ ջրի հատակին։ Եվ վտանգավոր էր շա՜տ խորը իջնել քանի որ խողովակի հետ կարող էին խնդիրներ առաջանալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 438)։