Սկադի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սկադի | |
---|---|
Տեսակ | ականդինավյան աստված, անձնավորում և Հրիմտուրսեններ |
Սեռ | իգական |
Նստավայր | Þrymheimr? |
Աշակերտ է | Þrymheimr? |
Անդամակցություն | Ásynjur?, Յոտուններ և gýgr? |
Հայր | Տյացց |
Ամուսին | Նյորդ |
Skaði Վիքիպահեստում |
Սկադի (հին սկանդինավերեն Skaði; մյուս գրելաձևերը. Skade, Skadi, Skadhi, Skathi ) սկանդինավյան դիցաբանությունում ինեիստական հսկա, որսի ներկայացուցիչը։ Հիմնական հատկանիշները՝ նետ, աղեղ, դահուկներ։ Սկզբում նա եղել է պտղաբերության աստվածուհի։ Սկադին երկրին տալիս է ձմեռ և սառույց, Նյորդի կինն է։ Սկանդինավյան առասպելների համաձայն, երբ Ասերը սպանեցին նրա հորը՝ Տյացցի հսկային, Սկադին ուղևորվեց Ասգարդ` վրեժ լուծելու։ Բայց ասերը առաջարկեցին Սկադիին վրեժի փոխարեն նրանցից մեկին ընտրել որպես ամուսին։ Նա համաձայնվեց, սակայն պայման դրեց. ասերը պետք է ծիծաղեցնեին նրան։ Դա ոչ ոքի չէր հաջողվում։ Միայն Լոկին կարողացավ ծիծաղեցնել Սկադիին։ Այնուհետև նրան ասացին, որ ընտրի ամուսնուն։ Ընտրելիս նա պետք է տեսներ միայն ասերի բոբիկ ոտքերը։ Նա ցույց տվեց իր ընտրած ոտքերի զույգը, ենթադրելով, որ դա Բալդր աստվածն է, սակայն պարզվեց, որ ոտքերը Նյորդինն էին։ Վերջապես, Օդինը վերցրեց Տյացցիի աչքերը և նետեց երկինք, այդպես ստեղծվեցին աստղերը և խաղաղություն տիրեց Սկադիի և ասերի միջև։ Սկադին երազում էր ապրել Տրյումհեյմում` սարերում, այնտեղ, որտեղ ապրել էր հայրը։ Իսկ Նյորդը ցանկանում էր ապրել ծովի մոտ։ Նրանք որոշեցին 9 օր ապրել սարերում, 9 օր՝ ծովի մոտ։ Մի օր, սարերից վերադառնալով, Նյորդը ասաց.
Leið erumk fiöll, Չեմ սիրում լեռները,
vark-a ek lengi á, չնայած եղել եմ այնտեղ
nætr einar níu; 9 օր միայն։
úlfa þytr Ես չեմ փոխի
mér þótti illr vera Կարապի ձայնը
hjá söngvi svana. գայլի ոռնոցի հետ.
Դրան Սկադին պատասխանեց։
Sofa ek né máttak Քնել չեն թողնում ինձ
sævar beðjum á թռչնի ձայները
fugls jarmi fyrir; Ծովի ափից,
sá mik vekr, ամեն առավոտ
er af víði kemr, արթնացնում է ինձ
morgun hverjan már. ծովային ճայը.
Սկադին վերադարձավ սարեր և հաստատվեց Տրունհեյմում, որտեղ վերադարձավ իր սովորական զբաղմունքներին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկադի» հոդվածին։ |
|