1960–1965 թվականներին եղել է վարչապետ (աշխարհում առաջին կին վարչապետը)։ Նրա կառավարությունը վարել է երկրի դեմոկրատացման, տնտեսական բարեփոխությունների և տարբեր հասարակարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականություն։ 1965 թվականի մարտից Բանդարիկեն գլխավորում էր պառլամենտական օպոզիցիան (Ցեյլոնի ազատության, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների Միացյալ ճակատը)։ Միացյալ ճակատի հաղթանակից հետո (1970 թվականի մայիս) վերստին դարձել է Շրի Լանկայի վարչապետ, կառավարել է 1960-1965, 1970-1977 և 1994-2000 թվականներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 278)։