Սիրիական սխտորագորտ
Սիրիական սխտորագորտ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pelobates syriacus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Սիրիական սխտորագորտ (Pelobates syriacus), սխտորագորտերի ընտանիքի սխտորագորտերի ցեղի անպոչ երկկենցաղ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Սիրիայում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Տարածված է Հայաստանի հարավարևելյան շրջաններում։ Շատ հազվադեպ հանդիպում է հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում՝ Ջրվեժ, Առինջ, Ողջաբերդ, Ռինդ գյուղերի շրջակայքում, Սիսիանի տարածաշրջանում[1]։ Արցախում տարածված է անտառային, տափաստանային շրջաններում և լեռնային հարթավայրերում[2], քչաքանակ է։
Բնակության պայմաններ և կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում։ Սեփական բուն չի ունենում և վարում է մթնշաղագիշերային և գիշերային կյանք[2]։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը լայն է, կլորավուն, երկարությունը՝ 2-7,9 սմ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Գլուխը խոշոր է, ճակատային մասը՝ առանց արտափքվածության, որով էլ տարբերվում է սովորական սխտորագորտից[3]։ Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց։ Ականջի թմբկաթաղանթը բացակայում է։ Հետևի վերջավորությունները համեմատաբար կարճ են, միջմատային լողաթաղանթները՝ խորը կտրված։ Աչքի է ընկնում փորելուն հարմարված խոշոր կրնկային թմբիկը։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն, տձև սալերից բաղկացած նախշ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում մարտի վերջից մայիսի կեսերը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից, ակտիվանում են 13- 14 °C պայմաններում։ Գորտնկիթներն անկանոն դասավորված են մինչև 1 մ երկարությամբ երշիկանման երիզներում, որոնք փաթաթվում են ջրային բույսերին։ Շերեփուկները շատ արագ են աճում և կերպարանափոխությունից առաջ դառնում են մոտ 14,3 սմ, այսինքն՝ մոտ 3 անգամ խոշոր են, քան սեռահասուն գորտերը։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր, սակայն շերեփուկները կարող են նաև ձմեռել։ Սաղմնային զարգացումը տևում է 5-7 օր՝ 22- 22 °C ջերմաստիճանում, թրթուրների զարգացումը տևում է 65-85 օր։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտակար է, ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[2], Ղարաբաղի կենդանիների կարմիր գրքում[1]։ Քանակապես կրճատվող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի և Ադրբեջանի Կարմիր գրքերում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցանկում (3.1) «Least Concern» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով է խոցելի տեսակ է՝ VU B2ab (ii, iii)։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում։ Տեսակի տարածման վայրերը չեն պահպանվում։ 1985–1986 թվականներին Ազատի ջրամբարում (Արարատի մարզ) բաց է թողնվել լաբորատոր պայմաններում աճեցված շուրջ 1500 առանձնյակ, որտեղ պոպուլյացիան գտնվում է բարվոք վիճակում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Սիրիական սխտորագորտ». www.mnp.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Յավուրյան, Է.Գ. (հեղ., խմբ.), Հայրապետյան, Վ.Տ., Յավուրյան, Դ.Է, Հարությունյան, Մ.Կ. (2012). Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք: Ողնաշարավորներ. Երևան: Էդիթ Պրինտ. էջ 14. ISBN 978-9939-52-603-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Arnold, Nicholas; Denys Ovenden (2002). Reptiles and Amphibians of Britain and Europe. London: Harper Collins Publishers Ltd. էջ 70.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիական սխտորագորտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիական սխտորագորտ» հոդվածին։ |
|