Jump to content

Սիրեկանը (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրեկանը
անգլ.՝ The Lover
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 Վիետնամ
Ժանրդրամա[1][2], կենսագրական ֆիլմ, վեպի էկրանավորում և մելոդրամա
Թեմակուսություն
ՀիմքՍիրեկանը
Թվական1992 և մարտի 26, 1992[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան-Ժակ Աննո[1][4][2][…]
ՊրոդյուսերԿլոդ Բերի
Սցենարի հեղինակԺան-Ժակ Աննո, Ժերար Բրաշ և Մարգերիտ Դյուրաս
ԴերակատարներՋեյն Մարչ[4][2][5][…], Թոնի Լյուն, Մելվիլ Պուպո[6][7], Ժաննա Մորո[6][7], Առնո Ջովանինետի[6], Լիզա Ֆոլքներ[6], Տանիա Տոռենս[6] և Frédéric Auburtin?[8]
ՕպերատորՌոբեր Ֆրես
ԵրաժշտությունԳաբրիել Յարեդ
ՄոնտաժՆոել Բուասոն
Պատմվածքի վայրՎիետնամ
ԿինոընկերությունRenn Productions
Տևողություն111 րոպե
Բյուջե30 000 000 $

«Սիրեկանը» (ֆր.՝ L'Amant, վիետ․՝ Người tình), ռեժիսոր Ժան-Ժակ Աննոյի` 1992 թվականին նկարահանած ֆիլմը։ Մարգերիտ Դյուրասի «Սիրեկանը» ինքնակենսագրական գրքի (1984) էկրանավորումն է։ Այն 1975 թվականից հետո Վիետնամում նկարահանված առաջին արևմտյան ֆիլմն է[9]։ Նկարահանվել է վիետնամացի կինեմատոգրաֆիստների ակտիվ մասնակցությամբ։ Նկարահանումներն սկսվել են 1989 թվականին, ֆիլմն էկրան է բարձրացել 1992 թվականի հունվարի 22-ին (Ֆրանսիա)։ Ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում և Ճապոնական կինոակադեմիայի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, արժանացել է «Սեզար» կինոմրցանակի և Golden Reel Award մրցանակի (ԱՄՆ)` «լավագույն երաժշտություն» անվանակարգում (1993)։

Գաղութային Վիետնամ, 1929 թվական։ Ֆրանսիացիների աղքատացած ընտանիքն ապրում է Լամդոնգի շրջանի Մեկոնգ դելտայում, Սայգոնից 100 կմ հեռավորության վրա։ Ընտանիքը բաղկացած է ուսուցչուհի մորից, ավագ թմրամոլ որդուց, 15-ամյա աղջկանից և կրտսեր որդուց։ Մի անգամ աղջիկը լաստով տուն վերադառնալիս հանդիպում է բարձրաճաշակ, կայացած ու գեղեցիկ չինացու։ Երիտասարդ աղջիկն ու Չինացին (այսպես են նրանք կոչվում ֆիլմում) ֆիլմի գլխավոր հերոսներն են։ Չինացին նրան տուն է ուղեկցում իր ավտոմեքենայով։ Սիրավեպը զարգանում է. նրանք սկսում են հանդիպել որպես սիրեկաններ Սայգոնի մարդաշատ թաղամասներից չինական Տյոլոն թաղամասում գտնվող տանը։ Նրանց ամուսնությունն անհնարին է մշակութային սովորույթների պատճառով. նրա ընտանիքն արդեն հարսանիքի օր է նշանակել իրեն հավասար չինուհու հետ։ Նրանք երկուսն էլ գիտեն, որ իրենք համատեղ ապագա չունեն, այդ պատճառով փորձում են խոսքերով համոզել միմյանց, թե իրենց կապը հիմնված չէ զգացմունքների վրա։ Նա ամուսնանում է, աղջիկն ընտանիքի հետ վերադառնում է իրեն քիչ ծանոթ Ֆրանսիա։ Նավի վրա աղջիկը հասկանում է, որ չինացու հանդեպ զգացմունքներ ունի։ Շատ տարիներ անց չինացին հաղորդում է աղջկան, որ առաջվա պես սիրում է նրան և կսիրի իր ամբողջ կյանքում։

  • Ջեյն Մարչ-Երիտասարդ աղջիկ
  • Թոնի Լյուն Կա Ֆայ-Չինացի
  • Առնո Ջովանինետի-ավագ եղբայր
  • Մելվիլ Պուպո-Փոքր եղբայր
  • Լիզա Ֆոլքներ-Հելեն Լագոնել
  • Սիէմ Ման-Չինացու հայրը
  • Ֆիլիպ Լե Դեմ-Ֆրանսերենի ուսուցիչ
  • Անն Շաուֆուս-Անն-Մարի Ստրետտեր
  • Տեքստը կարդում է Ժաննա Մորոն։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Աննոն ֆիլմի նկարահանումների նախապատրաստման շրջանակներում 1989 թվականին այցելել է Վիետնամ, սակայն հիասթափվել է առկա իրավիճակից (գաղութային լավագույն հյուրանոցում առնետներ ու սարդեր կային, բացակայում էր օդափոխությունը և այլն)։ Արդյունքում նա որոշում է ֆիլմ նկարահանել Վիետնամի մասին այնտեղ, որտեղ դա ավանդաբար անում էին արևմտյան ռեժիսորները` Թաիլանդում, Մալայզիայում կամ Ֆիլիպիններում։

«Ես օգնականներիս ուղարկել եմ այդ վայրեր, և նրանք այնտեղից վերադարձել են տարբեր հիվանդություններով և այդ վայրերում ունեցած պատմություններով։ Այդ պատմությունները նման չէին նրան, ինչ ես զգում էին Վիետնամի բրնձային դաշտերում, գաղութային այդ խարխլված շենքերում...»[10]:

Այդ պատճառով մեկ տարի անց նա այնուամենայնիվ որոշում է ֆիլմը նկարահանել Վիետնամում։ Ըստ ստուդիայի և ռեժիսորի խոսքերի, նրանց ֆիլմը Վիետնամի մասին առաջին արևմտյան ֆիլմն էր 1975 թվականից հետո, որը նկարահանվել էր Վիետնամում[10]։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 1991 թվականի հունվարի 14-ին։ Այս օրվանից երկու ամիս անց Ջեյն Մարչը դարձել է 18 տարեկան։ Սա նրա առաջին դերն էր կինոյում, սակայն նա արդեն թոփ մոդել էր։ Ռեժիսորի կինը տեսնում է նրա լուսանկարը Just Seventeen ամսագրում և նրա վրա է հրավիրում ամուսնու ուշադրությունը[10][11]։ Չնայած այդ ժամանակ արդեն Վիետնամի կառավարությունը դուրս էր եկել մեկուսացվածությունից և բարեկամաբար էր տրամադրված արտասահմանցիների հանդեպ, բոլոր նկարահանումներն ու սցենարական աշխատանքն ընթանում էին իշխանությունների հետ համաձայնությամբ։ Նկարահանումներ տևել են 135 օր և արժեցել են 30 միլիոն դոլար[10]։

Ամերիկյան քննադատությունը ֆիլմի հանդեպ ընդհանուր առմամբ բացասական է եղել, այն համեմատել են «Էմմանուէլի» կամ Playboy-ի և Penthouse-ի էրոտիկ տեսահոլովակների հետ։

  • «Սեզար» մրցանակ «լավագույն երաժշտություն» անվանակարգում
  • Golden Reel Award (ԱՄՆ) «հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք» անվանակարգում

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երբ ֆիլմի նկարահանումներն անց էին կացվում Խոշիմինեում, մասսայական տեսարաններին մասնակցելու համար (ռեստորանում, հանրակացարանում, նավի վրա) ներգրավվել են խորհրդային հյուպատոսարանի և առևտրային ներկայացուցչության աշխատակիցներ։
  • Երկու գլխավոր տեսարանների նկարահանման համար օգտագործվել է Կիպրոսից 1920 թվականին Խոշիմին ժամանած նավը[10]
  • Վիետնամը նկարահանող խմբին է տրամադրել կառավարական ուղղաթիռներից մեկը[10]
  • Ֆիլմում կարելի է փոքրիկ բացթողում նկատել. երբ Ջեյմ Մարչի հերոսուհին ավտոբուս է բարձրանում, նրա շուրթերին շրթներկ չկա, սակայն երբ նա իջնում է ավտոբուսից, նրա շուրթերին կարմիր շրթներկ կա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0101316/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film919585.html
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. 4,0 4,1 http://stopklatka.pl/film/kochanek-1991
  5. http://www.bbfc.co.uk/releases/lover-1970-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.imdb.com/title/tt0101316/fullcredits
  7. 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1665.html
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. «Vì sao các đoàn phim VN khó hợp tác với nước ngoài?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 The Search Engine that Does at InfoWeb.net(անգլ.)
  11. Jane March — Biography(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]