Սիուրու
Սիուրու (էստ․՝ Siuru), էստոնական գրական խմբակ մոդեռնիստական ուղղությամբ[1][2]։ Խմբակը գտնվում էր ֆուտուրիզմի ու իմպրեսիոնիզմի խիստ ազդեցության տակ՝ միաժամանակ մերժելով ոչ գրական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ազգայնամոլությունն ու հայրենասիրությունը։
«Սիուրու» անվանումը գալիս է ուգրոֆիննական միֆոլոգիայից, որտեղ այդպես է անվանում Հազարան Բլբուլը։ Խմբակի խորհրդանիշը սպիտակ քրիզանթեմն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիուրուն» հիմնադրվել է 1917 թ. գրող Ավգուստ Գայլիտի կողմից։ Խմբակի անդամներից էին այնպիսի երիտասարդ գրողներ, ինչպիսիք են Պեեթ Արենը, Օտտո Կրուստենը, Ֆրիեդեբերգ Տուգլասը, Արթուր Ադսոնը, Մարիա Ունդերը, Ավգուստ Գայլիթը, Յոհաննես Սեմպերը, Հենրիկ Վիսնապուուն և այլք։ Խմբակի անդամնրը կարևորում էին մարդկային հոգու ազատությունը։ Խմբի կարգախոսներից են եղել՝ Carpe diem! և «Ստեղծելու ուրախությունը թող լինի մեր միակ շարժիչ ուժը» (վերջինն առաջարկել է Ֆրիդեբերտ Տուգլասը)։ 1919 թվականին խմբակը լքել են Հենրիկ Վիսնապուուն ու Ավգուստ Գայլիտը։ Այդ նույն ժամանակ խմբակի անդամ են դարձել բանաստեղծներ Յոհաննես Բարբարուսն ու Աուգուստ Ալլեն։
Սիուրուի անդամները մոտ էին ֆուտուրիզմին և իմպրեսիոնիզմին։ Նրանց պոեզիան հաճախ համարվում էր սկանդալային իրենց էրոտիկ բնույթի պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jean Albert Bédé, William Benbow Edgerton, Columbia Dictionary of Modern European Literature, Columbia University Press, 1980, ISBN 0-231-03717-1, p237
- ↑ Rubulis, Aleksis. Baltic Literature. University of Notre Dame Press,1970.
|