Jump to content

Սիլվիա Մոդիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Short description Կաղապար:Use dmy dates Կաղապար:Infobox officeholder

Աննա Սիլվիա Մոդիգ (ծնված 1976 թվականի հուլիսի 8-ին[1]) ֆինն քաղաքական գործիչ, նախկին լրագրող, ռադիո և հեռուստահաղորդավար։ 2011–2019 թվականներին եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ ՝ ներկայացնելով Ձախ դաշինքը, իսկ 2019 թվականին ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ։ Մոդիգը նաև Հելսինկիի քաղաքային խորհրդի անդամ է։

Մոդիգը պատկանում է Ֆինլանդիայի շվեդախոս ազգային փոքրամասնությանը։ Նա մեծացել է Հելսինկիի արևելյան արվարձաններում։ Մոդիգն իր հեռուստատեսային կարիերան սկսել է 18 տարեկանում՝ աշխատելով Yle(Ֆինն ռադիոհաղորդակցության կազմակերպություն)-ում։ Նրա վերջին հեռուստաշոուն YLE Teema Popkult թոք շոուն էր։

Մոդիգը 2008 թվականի մունիցիպալ ընտրություններում 895 ձայնով ընտրվել է Հելսինկիի քաղաքային խորհրդի անդամ՝ որպես Ձախ դաշինքի ցուցակի անկախ թեկնածու[2]։ Մոդիգը խորհրդարանի անդամ է ընտրվել 2011 թվականի ընտրություններում, իսկ վերընտրվել 2015 թվականի ընտրություններում[3][4]։ 2019-ի ընտրություններում նա դուրս մնաց խորհրդարանից, բայց 2019-ի Եվրախորհրդարանի ընտրություններում ընտրվեց Եվրախորհրդարանի անդամ՝ 51608 համապետական ձայնով՝ որպես Ձախ դաշինքի միակ ներկայացուցիչ[5][6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդիգը բացահայտ լեսբուհի և բուսակեր է[7][8]։ Նրա զուգընկերն է եղել ֆին նկարիչ և գրող Ռակել Լիեկկին, բայց նրանք բաժանվեցին 2011 թվականի հոկտեմբերին[9]։ 2019 թվականի հունիսին նա ամուսնացավ իր գործընկեր Մերի Վալկամայի հետ, ով Ձախ դաշինքի Հելսինկյան շրջանի հաղորդակցության մենեջերն է և խմբի քարտուղարը[10][11]։ 2023 թվականին Մոդիգը մրցեց Amazing Race Suomi շոույում Այնո-Կաիսա Պեկոնենի հետ։ Երկուսն էլ հեռացվեցին Փհուկետում երկրորդ էպիզոդից[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Silvia Modig» (ֆիններեն). Parliament of Finland. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  2. Karjalainen, Marketta (2009 թ․ հունվարի 14). «Silvia Modig pääsee nyt toteuttamaan intohimoaan» [Silvia Modig Can Now Take the Passion] (ֆիններեն). Helsingin Uutiset. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Results of the 2011 parliamentary elections and new parlamentarians». Parliament of Finland. 2011 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  4. «New Parliament 2015». Yle. 2015 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  5. «Silvia Modig lähdössä eurovaaleihin» [Silvia Modig Heading for the European Elections] (ֆիններեն). 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  6. «Tässä on eurovaalien tulos Suomessa: Vihreille historiallinen voitto, kokoomus suurin – nämä 13 ehdokasta pääsivät läpi» (ֆիններեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  7. «Silvia Modig». City (ֆիններեն). 2011 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  8. «Demokratiaa olohuoneeseen». Kirjastolehti. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  9. Rytkönen, Annika (2011 թ․ ապրիլի 20). «Silvia Modigin rakas on ex-pornotähti» [Silvia Modig's Love Is an Ex-Porn Star] (ֆիններեն). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. STT, MTV UUTISET- (2019 թ․ հունիսի 16). «Europarlamentaarikko Silvia Modig meni naimisiin – myös vaimo vasemmistoliiton riveistä». mtvuutiset.fi (ֆիններեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  11. «Europarlamentaarikko Silvia Modig, 42, yllätti ystävänsä: "Naimisiin!"». www.iltalehti.fi (ֆիններեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  12. «He putosivat Amazing Race Suomesta – kovia kokeneen parin kasvoilta paistoi helpotus». Ilta-Sanomat (ֆիններեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Մոդիգ» հոդվածին։