Սիլյան Ավրամովսկի
Սիլյան Ավրամովսկի մակեդոներեն՝ Силјан Аврамовски | |||
| |||
---|---|---|---|
հունիսի 2, 2004 - դեկտեմբերի 17, 2004 | |||
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն | ||
Կրթություն՝ | Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարան | ||
Մասնագիտություն՝ | ոստիկան և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | մակեդոնացի | ||
Ծննդյան օր | ապրիլի 10, 1960 (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Սկոպյե, Մակեդոնիայի Հանրապետություն | ||
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Սիլյան Ավրամովսկի (մակեդոներեն՝ Силјан Аврамовски, ապրիլի 10, 1960, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի պետական և քաղաքական գործիչ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախկին ներքին գործերի նախարար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլյան Ավրամովսկին ծնվել է 1960 թվականի ապրիլի 10-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Սկոպյե քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Սկոպյեի Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարանի անվտանգության ֆակուլտետը։
Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Հարի Կոստովի վարչապետության տարիներին՝ 2004 թվականի հունիսի 2-ին, նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար, սակայն նույն տարվա դեկտեմբերի 17-ին ստիպված է եղել թողնել պաշտոնը։
Այնուհետև նա նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության անվտանգության և հետախուզական վարչության գրասենյակի պետ։ Այս պաշտոնը ստանձնել է մինչև 2006 թվականը։
Ներկայումս Ավրամովսկին ներքին գործերի նախարարության անվտանգության և հետախուզական վարչության գրասենյակի փոխտնօրենն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանությունը ներկայացրել է առաջնահերթ բարեփոխումների ծրագիր». Հարավարևելյան Եվրոպայի ժամանակ. 2005 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.