Սիգուլդա (pronunciation(օգնություն • ինֆո); գերմ.՝ Segewold, լեհ.՝ Zygwold, ռուս.՝ Сигулдаլատիշ․՝ Sigulda(օգնություն • ինֆո)), պատմական անվանումը՝ Զեգեվոլդ (գերմ.՝ Segewold), քաղաք Լատվիայի կենտրոնական մասում՝ Վիձեմե երկրամասում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, այդ երկրում զբոսաշրջության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընկած է մայրաքաղաք Ռիգայից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[3][4], Գաույա գետի ափերին, Գաույայի ազգային պարկի սահմաններում։ 2022 թվականի հունվարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 539։
Բնակավայրի հիմնադրման տարեթիվ ընդունված է համարել 1207 թվականը՝ այն նույն տարին, երբ թրակիրների ուխտի (օրդենի) անդամներն այստեղ հիմնել են Զեգեվոլդ (Զիգվալդ — գերմ.՝ Siegwald «Հաղթանակի անտառ») ամրոցը (հենց այդ ամրոցի անվանումն էլ ընկած է քաղաքի անվան հիմքում)։ Քաղաքը հարուստ է պատմա-մշակութային հուշարձաններով՝ ամրոցներով, բերդերով։ 1895 թվականին Սիգուլդայում բացվել է հանրային գրադարանը, որը շարունակում է գործել նաև մեր օրերում։
Սիգուլդան Եվրոպական միության քույր քաղաքների ընկերակցության՝ Դուզելաժի անդամներից է և իր այդ կարգավիճակից ելնելով՝ 1991 թվականից կանոնավոր կերպով համատեղ կազմակերպում կամ մասնակցում է տոնավաճառների, փառատոների, այլ միջոցառումների։ 2019 թվականի դրությամբ այդ ընկերակցության անդամներ էին հետևյալ քաղաքները[5].