Jump to content

Սիբեխ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբեխ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Ցեղ Սիբեխ
Տեսակ Սովորական սիբեխ
Լատիներեն անվանում
Falicaria vulgaris bern



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սովորական սիբեխ (լատին․՝ Falicaria vulgaris bern), նեխուրազգիների ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա բույս է՝ միամյա ձևերով։ Ցողունները ուղղականգուն են, թխականաչ, 30-60 սմ բարձրությամբ, լերկ։ Տերևները շատ ամուր են ու փետրաձև հատված, սղոցաեզր ու մերկ։ 1000 սերմը կշռում է 1,25-2,5 գրամ։ Բույսը աճում ու բազմանում է (առանց բացառության) սերմերով։ Նույն տարվա սերմերն ավելի վատ են ծլում, քան արդեն ձմեռածները, որոնք առաջին տարին ձմեռում են կոշտ տերևներով վարդակի փուլում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին և պտղաբերում օգոստոսի վերջին։

  • Ռ.Ս.Կարապետյան - «Հայաստանում տարածված մոլախետերի ատլաս», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ սովորական» հոդվածին։