Սթոքտոն (Կալիֆոռնիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սթոքտոն | |||
անգլ.՝ Stockton | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Սան Խոակին շրջան | ||
Հիմնադրված է | 1849 թ. | ||
Մակերես | 167,701799 կմ², 167,708086 կմ² | ||
ԲԾՄ | 13 ֆուտ | ||
Բնակչություն | ▲320 804 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT? | ||
Հեռախոսային կոդ | 209 | ||
Պաշտոնական կայք | stocktongov.com(անգլ.) | ||
| |||
Սթոքտոն (անգլ.՝ Stockton), քաղաք ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում. Սան Խոակին շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Սան Խոակին գետի ափին, Կենտրոնական հովտում (Central Valley)[2]: Նահանգի խոշոր բնակավայրերից մեկն է. 2009 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 290.409[3], տասը տարի անց հասել 312.697-ի (այդ ցուցանիշով Սթոքտոնը Կալիֆոռնիայում գրավում է 13-րդ, ԱՄՆ-ում՝ 62-րդ տեղը)։ 1999[4], 2004[5] , 2015 և 2017 թվականներին Սթոքտոնին է շնորհվել «Համաամերիկյան քաղաք» տիտղոսը։ Sunset ամսագրի վարկածով Սթոքտոնը 2002 թվականին ճանաչվել է Best Tree City ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում[6] (դրանից երկու տարի առաջ էլ ճանաչվել էր "Best of the West Food Fest"):
2012 թվականին քաղաքային իշխանությունը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում, քանի որ սնանկության եզրին հայտնվելու պատճառով հարկադրված էր դադարեցնել վճարումները[7]։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով 2019 թվականին փորձ է արվել քաղաքում սահմանելու աշխատավարձերի համատարած հիմնային (բազային) չափ[8]։
2013 թվականին Սթոքտոնում մեկնարկել է քաղաքի կապիտալ բարեկարգման հնգամյա պլանի իրագործումը (մոտավորապես մեկ միլիարդ դոլար գումարի սահմաններում)[9][10]։
Քաղաքը հաճախ է դարձել գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմերի նկարահանման վայր[11][12][13]։ Գեղարվեստականներից հիշատակման են արժանի հատկապես 2010 թվականին նկարահանված BroadCasting Sunshine: Am in the Am[14], * Psychopomp (2020)[15], All the King's Men («Արքայի ամբողջ շքախումբը», 1949)[16]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը 1849 թվականին հիմնադրել է Չարլզ Մարիա Ուեբերը և կոչել ԱՄՆ ռազմածովային նավատորմի բարձրաստիճան սպա, քաղաքական գործիչ Ռոբերտ Ֆ. Սթոքտոնի անունով[17]։ Դա կալիֆոռնիական առաջին քաղաքն է, որին իսպանական կամ հնդացիական անվանում չի տրվել։
Սթոքտոնում կա քաղաքային, նահանգային և համազգային նշանակության 49 պատմամշակութային հուշարձան։ Քաղաքի նավահանգիստը կառուցվել է կալիֆոռնիական «ոսկու տենդի» ժամանակներում՝ ապահովելով մատչելի հաղորդակցություն հարավում գտնվող ոսկու հանքերի և մերձակա բնակավայրերի միջև։ Սան Խոակին գետի վրա գտնվող նավահանգիստն ունի 4,200 acres (17 կմ2) տրանսպորտային կենտրոն[18], որտեղ միաժամանակ կարող են խարսխվել մինչև 900 ոտնաչափ երկարությամբ 17 նավ[19], ունի նաև ընդարձակ երկաթուղային կառամատույցներ, պահեստարաններ, նավանորոգարաններ և անհրաժեշտ այլ հարմարություններ[20][21][22]։
Սթոքտոնում գործող University of the Pacific (UOP) համալսարանը, որ հիմնադրվել է 1851 թվականին, համարվում է կալիֆոռնիական ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Սթոքտոնյան բազմաթիվ թանգարաններից հիշարժան է հատկապես 1931 թվականին Հաղթանակի զբոսայգում բացված Հեգգին երկրագիտական-գեղարվեստական թանգարանը[23], որտեղ ներկայացված են պատմական և գեղարվեստական բարձրարժեք բազմաթիվ ցուցանմուշներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոքտոն, Կալիֆոռնիա (1981–2010 normals,[Ն 1] extremes 1948–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 75 (24) |
79 (26) |
87 (31) |
100 (38) |
107 (42) |
111 (44) |
115 (46) |
112 (44) |
110 (43) |
101 (38) |
85 (29) |
73 (23) |
115 (46) |
Միջին բարձր °F (°C) | 53.9 (12.2) |
60.7 (15.9) |
66.3 (19.1) |
72.6 (22.6) |
81.1 (27.3) |
88.1 (31.2) |
93.4 (34.1) |
92.2 (33.4) |
87.9 (31.1) |
77.9 (25.5) |
64.1 (17.8) |
53.9 (12.2) |
74.4 (23.6) |
Միջին ցածր °F (°C) | 37.7 (3.2) |
40.2 (4.6) |
42.8 (6) |
45.9 (7.7) |
51.6 (10.9) |
56.8 (13.8) |
60.0 (15.6) |
59.2 (15.1) |
56.5 (13.6) |
49.7 (9.8) |
41.9 (5.5) |
37.2 (2.9) |
48.3 (9.1) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 16 (−9) |
22 (−6) |
27 (−3) |
32 (0) |
36 (2) |
45 (7) |
49 (9) |
47 (8) |
42 (6) |
33 (1) |
25 (−4) |
17 (−8) |
16 (−9) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.74 (69.6) |
2.54 (64.5) |
2.16 (54.9) |
0.98 (24.9) |
0.53 (13.5) |
0.08 (2) |
trace | 0.01 (0.3) |
0.29 (7.4) |
0.82 (20.8) |
1.69 (42.9) |
2.22 (56.4) |
14.06 (357.1) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 9.5 | 9.2 | 8.9 | 5.0 | 2.7 | 1.0 | 0.2 | 0.2 | 1.1 | 3.3 | 6.8 | 9.0 | 56.9 |
աղբյուր: NOAA[24][25] |
Հանցավորության մակարդակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոքտոնը համարվում է ամենավտանգավոր քաղաքներից մեկը, որտեղ չափազանց բարձր է հանցավորության մակարդակը և հատկապես դաժան սպանությունների թիվը[26][27][28][28][29]։ 2012 թվականին այստեղ 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է 1.417 ծանր հանցագործություն, այդ թվում՝ 71 սպանություն (ԱՄՆ-ում վերջինիս միջին ցուցանիշը եղել է 4,7)։
Լայն արձագանք է ստացել հատկապես 1989 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցած «Քլիվլենդյան կոտորածը», երբ մտավոր շեղումներ ունեցող Փեթրիք Փըրդին «Քլիվլենդ» տարրական դպրոցի խաղահրապարակում ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանեց վիետնամցի ու կամբոջացի փախստականների հինգ, վիրավորեց 29 երեխաների և ուսուցչուհուն[30]։
Ոստիկանությունը, քաղաքային իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում հիմնախնդիրը և միջոցներ են ձեռնարկում հանցավորության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ[31][32]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոքտոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[33].
Երկիրը | Քաղաքը | Բարեկամ. հաստատելու տարեթիվը |
---|---|---|
Ճապոնիա | Սիձուոկա | 1959 թ.մարտի 19[34], 1959 թ. հոկտեմբերի 16[35] |
Ֆիլիպիններ | Իլոյլո | 1965 թ. |
Մեքսիկա | Էմպալմե | 1973 թ. |
Չինաստան | Ֆոշան | 1988 թ. |
Իտալիա | Պարմա | 1998 թ. |
Կամբոջա | Բաթամբանգ | 2004 թ. |
Նիգերիա | Ասաբա | 2006 թ. |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը օդանավակայանից
-
Տեսարան քաղաքի գործարար թաղամասից
-
Պատմական հյուրանոցներից մեկը
-
Առևտրային և խնայողական բանկի պատմական շենքը
-
Fox California թատրոնը
-
Burns Tower-ը համալսարանի կամպուսում
-
ԱՄՆ-ի առաջին սիկհական տաճարը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robinette, Allen M. (June 1908). «History of the Stockton Fire Department 1850–1908».
- Tinkham, George Henry (1880). A history of Stockton from its organization up to the present time. W.M. Hinton & Co.
- Mabalon, Dawn Bohulano (2013 թ․ մայիսի 29). Little Manila Is in the Heart: The Making of the Filipina/o American Community in Stockton, California. Duke University Press. ISBN 978-0-8223-9574-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ http://www.dof.ca.gov/research/demographic/reports/estimates/e-1/2008-09/documents/E-1_2009 Press Release.pdf |título = E-1 Population Estimates for Cities, Counties, and the State with Annual Percent Change — January 1, 2008 and 2009 |fechaacceso = 22 de junio de 2009 |formato = PDF |urlarchivo = https://web.archive.org/web/20090627212832/http://www.dof.ca.gov/research/demographic/reports/estimates/e-1/2008-09/documents/E-1_2009 Press Release.pdf |fechaarchivo = 27 de junio de 2009 }}
- ↑ «City of Stockton, CA – All-America City 1999». City of Stockton. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «City of Stockton, CA – All-America City». City of Stockton. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Best tree city Stockton, California Արխիվացված Փետրվար 24, 2008 Wayback Machine
- ↑ «How Stockton went broke: A 15-year spending binge». Reuters (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ https://retina.elpais.com/retina/2019/09/20/tendencias/1568957476_235757.html|título=El(չաշխատող հղում) experimento de Silicon Valley con el salario básico universal|fechaacceso=23 de septiembre de 2019|apellido=Catalan|nombre=Eva|fecha=23 de septiembre de 2019|sitioweb=EL PAÍS RETINA|idioma=es}}
- ↑ City of Stockton 2013 to 2018 Capital Improvement Plan http://www.stocktongov.com/files/2013-18_CIP_Final.pdf Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
- ↑ Stockton Public Works Director Clarifies Maintenance Funding Shortfalls, Central California Land News, April 10, 2016, http://www.redefinedhorizons.com/cclnews/stockton-public-works-director-clarifies-maintenance-funding-shortfalls/ Արխիվացված 2019-07-19 Wayback Machine
- ↑ «Most Popular Titles With Location Matching "Stockton California USA"». Internet Movie Database. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Most Popular Titles With Location Matching "San Joaquin River at Stockton, California, USA"». Internet Movie Database.(չաշխատող հղում)
- ↑ «Most Popular Titles With Location Matching "University of the Pacific, Stockton, California, USA"». Internet Movie Database.(չաշխատող հղում)
- ↑ «broadcastingsunshine.com». BroadCasting Sunshine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ "Filmmakers looking for talent in Stockton, Sacramento region", (March 23, 2019) Marie Estrada, abc10 News.
- ↑ All the King's Men(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Register of the Stockton (Calif.) Public Documents, 1947-». www.oac.cdlib.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Caltrans Port of Stockton Fact Sheet» (PDF). Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «The Port of Stockton Today». Portofstockton.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Port of Stockton 2014 Annual Report» (PDF). Portofstockton.com. էջեր 22–23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «General Services». Portofstockton.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Port of Stockton, California». Portofstockton.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ The Haggin Museum(անգլ.)
- ↑ «NOWData – NOAA Online Weather Data». W2.weather.gov. Արխիվացված է օրիգինալից 2021-06-27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «CA STOCKTON METROPOLITAN AIRPORT AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Badenhausen, Kurt (2009 թ․ հունիսի 2). «America's Most Miserable Cities». Forbes. Վերցված է 2009 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ America’s-Most-Dangerous-Cities: Personal Finance News from Yahoo! Finance
- ↑ 28,0 28,1 «By the numbers: Here are the 20 'most dangerous' cities in America». Tribune Media Company. 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019-09-09-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Anderson, Jason (2013 թ․ հոկտեմբերի 12). «Violent crime continues downward trend». The Record (Stockton). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Slaughter in A School Yard». Time. 2001 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Goldeen, Joe (2012 թ․ դեկտեմբերի 28). «Patience urged as new Ceasefire kicks in». The Record. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Harless, William (2013 թ․ հոկտեմբերի 14). «Cities Use Sticks, Carrots to Rein In Gangs». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Sister Cities - City of Stockton, CA». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Sister Cities - City of Stockton, CA». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Northern and Central California Sister Cities in Japan».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Official visitor and tourist information
- Stockton-San Joaquin County Public Library
- Historic Stockton Photographs at Holt-Atherton Special Collections
- Spooner California Stereograph Collection at Holt-Atherton Special Collections
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթոքտոն (Կալիֆոռնիա)» հոդվածին։ |
|
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found