Jump to content

Սթենլի Ֆալկոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Ֆալկոու
Ծնվել է1934[1]
Օլբանի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 5, 2018(2018-05-05)
Portola Valley, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկենսաբան, համալսարանի դասախոս, մանրէաբան և մանրէաբան
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտմանրէաբանություն[3] և Բակտերիաբանություն[3]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն և Լոնդոնի թագավորական ընկերություն[4]
Ալմա մատերՄենի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Պարգևներ
 Stanley Falkow Վիքիպահեստում

Սթենլի Ֆալկոու (անգլ.՝ Stanley Falkow, 1934[1], Օլբանի, ԱՄՆ - մայիսի 5, 2018(2018-05-05), Portola Valley, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի մանրէաբան, Սթենֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի (1984) և Բժշկության ակադեմիայի (1997) ԱՄՆ անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (2007)։

Պարգևատրվել է ԱՄՆ Գիտության ազգային մեդալով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլի Ֆալկոուն ծնվել է ԱՄՆ-ում, նրա ծնողները խորհրդային տարիներին Կիևից արտագաղթել են ԱՄՆ[12]։ Սթենլին 11 տարեկանում ընթերցել է Պոլ դե Կրյուիի «Մանրէների որսորդները» գիրքը և տարվել մանրէաբանությամբ[12][13]։

Սովորել է մանրէաբանություն Մենի համալսարանում և 1955 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել այն և աշխատանքի է անցել պաթոլոգիայի լաբորատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Բրաունի համալսարանում և ստացել կենսաբանության մագիստրոսի (1960) և դոկտոր (1961) կոչումներ, որից հետո որպես բակտերիալ իմունոլոգիայի տնօրենի օգնական աշխատել է Ուոլթեր Ռիդ բանակի գիտահետազոտական ինստիտուտում։

Սթենլի Ֆալկոուն մանրէաբանություն է դասավանդել Ջորջթաունի և Վաշինգտոնի համալսարաններում, 1981 թվականից դասավանդել է Սթենֆորդի համալսարանում, որտեղ մինչև 1985 թվականը ղեկավարել է բժշկական մանրէաբանության ամբիոնը։ Եղել է Բժշկական դպրոցի պատվավոր պրոֆեսոր։ 1997-1998 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանության միության նախագահ։

1979 թվականին Գիտությունների պատվավոր դոկտորի կոչում է ստացել Մենի համալսարանից, 1999 թվականին՝ Կանադական Գելֆի համալսարանից։ 1989 թվականին Շվեդիայի Ումեոյի համալսարանը Սթենլի Ֆալկոուին շնորհել է դոկտորի կոչում։

Կինը՝ Լյուսի Ս. Թոմփկինսը, եղել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր։

Սթենլի Ֆալկոուն թոշակի է անցել 2010 թվականին։ Նա մահացել է 2018 թվականի մայիսի 5-ին, 84 տարեկան հասակում, Կալիֆորնիայի Պորտոլա հովտում գտնվող իր տանը միելոդիսպլաստիկ համախտանիշից[14][15][16][17][18][19]։

  • Squibb Award, Infectious Diseases Society of America (1979)
  • Paul Ehrlich and Ludwig Darmstaedter Prize[en] (1981)
  • Altemeier Medal, Surgical Infectious Diseases Society of America (1990)
  • Howard Taylor Ricketts Award[de] Չիկագոյի համալսարան (1995)
  • Bristol-Myers Squibb Award[en] for Distinguished Achievement in Infectious Diseases Research (1997)
  • Maxwell Finland Award[en] (1999)
  • Alumni Career Award, Մենի Համալսարան (1999)
  • Ռոբերտ Կոխի մրցանակ2000)
  • Abbott Lifetime Achievement Award Միկրոկենսաբանության ամերիկյան միություն (2003)
  • Selman A. Waksman Award in Microbiology (2003)
  • Society Citation, IDSA (2004)
  • Marjory Stephenson Prize[en], Մեծ Բրիտանիայի մանրէաբանական ընկերություն (2004)
  • Լասկերի մրցանակ (2008)
  • Ազգային գիտության մեդալ(2014)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #172831970 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://med.stanford.edu/news/all-news/2018/05/renowned-microbe-hunter-stanley-falkow-dies-at-84.html
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. https://royalsociety.org/people/stanley-falkow-11419
  5. https://biologicalsciences.uchicago.edu/lecture-series/ricketts
  6. GRANTS AND AWARDS PROGRAM FACT SHEET
  7. https://www.nasonline.org/programs/awards/waksman-award-in-microbiology.html
  8. Robert Koch Award
  9. https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=15&clang=0
  10. https://laskerfoundation.org/award/special-achievement/
  11. https://web.archive.org/web/20071212013316/http://royalsociety.org/page.asp?tip=1&id=6616
  12. 12,0 12,1 Sandeep Ravindran. Curious About Everything Արխիվացված 2019-09-12 Wayback Machine
  13. «Renowned Stanford microbe hunter Stanley Falkow to receive a 2008 Lasker Award | News Center | Stanford Medicine». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  14. Kolata, Gina (2018 թ․ մայիսի 10). «Stanley Falkow, Who Saw How Bacteria Cause Disease, Dies at 84». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  15. Kolata, Gina (2018 թ․ մայիսի 10). «Stanley Falkow, Who Saw How Bacteria Cause Disease, Dies at 84». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. «Stanley Falkow, microbiologist who studied bacteria and the diseases they cause, dies at 84». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. Amieva, Manuel R. (2018 թ․ հունիսի 7). «Stanley Falkow (1934-2018)». Nature (անգլերեն). 558 (7709): 190. Bibcode:2018Natur.558..190A. doi:10.1038/d41586-018-05377-6. S2CID 46958780.
  18. Monack, Denise; Strauss, Evelyn (2018 թ․ հունիսի 8). «Stanley Falkow (1934–2018)». Science. 360 (6393): 1077. Bibcode:2018Sci...360.1077M. doi:10.1126/science.aau2284. S2CID 46954621.
  19. «In Memoriam: Falkow, Stanley». ASM.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]