Սերջո Կաստելիտո
Սերջո Կաստելիտո իտալ.՝ Sergio Castellitto | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1953[1][2] (71 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[3] |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և ռեժիսոր |
Ամուսին | Մարգարետ Մաձատինի |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0144812 |
Սերջո Կաստելիտո (իտալ.՝ Sergio Castellitto, օգոստոսի 18, 1953[1][2], Հռոմ, Իտալիա[3]), թատրոնի և կինոյի իտալացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերջո Կաստելիտոն ծնվել է 1953 թվականի օգոստոսի 18-ին Հռոմում (հայրը Կամպոբասոյից էր)։ 1978 թվականին Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիան ավարտելուց հետո նա սկսել է իր թատերական կարիերան իտալական հանրային թատրոնում՝ Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսով, խաղացել է դերեր այլ պիեսներում, ինչպիսիք են Բրեխտի «Մայրը», «Վենետիկի վաճառականը» և Ջորդանո Բրունոյի «Մոմակալը»[6]։ Ջենովայի թատրոնում նա հանդես է եկել բարոն Տուզենբախի («Երեք քույրեր», Ա.Պ. Չեխով) և Ժանի դերերում՝ Օթոմար Կրեյչայի ղեկավարությամբ։ Հետագա տարիներին նա խաղացել է այնպիսի թատերական բեմադրություններում, ինչպիսիք են L'Infelicita Senza Desideri-ն և Piccoli Equivoci-ն Սպոլետոյի Dei Due Mondi փառատոնում (Երկու աշխարհների փառատոն)։ Թատրոնում աշխատելու ընթացքում նա աշխատել է բազմաթիվ հայտնի դերասանների հետ։
1983 թվականին Կաստելիտոն սկսել է իր կինոկարիերան Մարչելո Մաստրոյանիի և Միշել Պիկոլիի հետ՝ նկարահանվելով Լուչանո Տովոլիի «Կորած բանակի գեներալը» ֆիլմում։ Նա առավել հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են Ֆրանչեսկա Արկիբուջայի «Մեծ ձմերուկ» և Ջուզեպե Տորնատորեի «Աստղերի գործարանը» (Աստղ ստեղծողը)։
1980-ականների վերջերին Կաստելիտոն հայտնվել է իտալական մի քանի մինի-սերիալներում, մասնավորապես ՝ «Սիցիլիացին Սիցիլիայում» (1987), «Պիացցա Նավոնա» (1988), Կինո» (1988) և «Որքան լավ է միասին» (1989), ինչպես նաև «Հաղթանակ կամ կնոջ ցավը» (2000)։
Նրան հաջողություն բերեցին «Ընտանիք», «Վերջին համբույրը», «Եկատերինան մեծ քաղաքում», «Մորս ժպիտը», «Հմայիչ Մարթան» ֆիլմերը և հատկապես «Մի՛ հեռացիր» ֆիլմը, որը նկարահանվել է նրա սիրելի կնոջ՝ Մարգարետ Մաձանտինիի հեղինակած համանուն գրքի մոտիվներով։
Ֆրանսիայում Կաստելիտոն Ժան Բալիբարի հետ խաղացել է տղամարդու գլխավոր դերը Ժակ Ռիվետի «Փորձի՛ր իմանալ» ֆիլմում (2001)։ Նրա վերջին ձեռքբերումը որպես դերասան Պիոյի հոր դերն էր համանուն ֆիլմում։
Առաջին ֆիլմը, որը նա նկարահանել է որպես ռեժիսոր, եղել է «Անվճար յուղ»-ը, իսկ երկրորդը՝ «Մի՛ հեռացիր»-ը։ Նա նաև խաղացել է ախոյան հերոսի՝ թագավոր Միրազայի դերը «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիան»-ում։
Կաստելիտոյի նկարահանած «Կրկնակի ծնված» ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում (2012)։ Ցավոք, անգլալեզու մամուլը չի գնահատել այն, և ֆիլմը լավ արձագանքներ չի ստացել։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995. Աստղերի գործարանը / L'uomo delle stelle — Ջո Մորելի
- 2004. Մի՛ հեռացիր / Non ti Muovere — Тимотео
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999. Անվճար յուղ / Libero Burro
- 2004. Մի՛ հեռացիր / Non ti Muovere
- 2010. Էշի գեղեցկությունը / La bellezza del somaro
- 2012. Կրկնակի ծնված / Venuto al mondo
- 2015. Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ / Nessuno si salva da solo
- 2017. Հաջողակը / Fortunata
Սցենարական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986. Նա թվում է մեռած... բայց նա պարզապես ուշաթափվել է / Sembra morto... ma è solo svenuto (պատմվածք)
- 1999. Անվճար յուղ / Libero Burro
- 2004. Մի՛ հեռացիր / Non ti Muovere
- 2004. Մեգրե. ծուղակ / Maigret: La trappola
- 2004. Մեգրե. չինական ստվեր / Maigret: L'ombra cines
- 2009. 36 տեսարան Սեն Լուի գագաթնակետից / 36 vues du Pic Saint Loup
- 2010. Էշի գեղեցկությունը / La bellezza del somaro
- 2012. Կրկնակի ծնված / Venuto al mondo
Պրոդյուսերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012. Կրկնակի ծնված / Venuto al mondo
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին ամուսնացել է իտալացի կինոդերասանուհի և գրող Մարգարետ Մաձանտինիի հետ։ Դաստիարակում են 4 երեխա, ապրում են Հռոմում։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստելիտոն ստացել է բազմաթիվ մրցանակներ իր աշխատանքների համար՝ ներառյալ 1990, 1993 և 2004 թվականներին Դավիդ դի Դոնաթելլոյի մրցանակը, 2002 թվականին՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը և չորս անգամ՝ «Նաստրո դ’Արջենտո» մրցանակը։ Նա նաև երկու անգամ պարգևատրվել է Վենետիկի կինոփառատոնում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերջիո Կաստելիտո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134067320 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ European Film Awards Winners 2002
- ↑ «Sergio Castellitto: Biography». The New York Times.
- ↑ «Sergio Castellitto». Filmbug.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերջո Կաստելիտո» հոդվածին։ |
|