Jump to content

Սերմնահեղուկի բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերմնահեղուկի բանկ, պահեստ է, որտեղ հեղուկ ազոտի մեջ պահվում են սառեցված սպերմատոզոիդները։ Դրանք օգտագործում են անպտղությունը բուժելու նպատակով, որը կարող է պայմանավորված լինել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ գործոնով։ Սերմնահեղուկի բանկերը օգտագործում են նաև օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայով արտամարմնական բեղմնավորում (ԷԿՈ) իրականացնելու ժամանակ։

Սերմնահեղուկի բանկերը հիմնվել են կամ բժշկական հիմնարկություններում մարդու սերմնահեղուկի պահպանման համար, կամ անասնաբուժական հիմնարկներում կենդանիների սերմնահեղուկը պահպանելու համար (գազանանոց, գազանաբուծական ֆերմա)։

Սառեցված սերմնահեղուկը կենդանիների, օգտագործվում են գյուղատնտեսական նպատակների համար (սառեցված սերմնահեղուկը ցլերի կամ ձիերի օգտագործում են էգերին բեղմնավորելու համար, դա ավելի մատչելի է և դյուրին, քան տեղափոխել արուին), հազվագյուտ և անհետացող տեսակներ ստանալու համար, կամ հավաքել սերմնահեղուկների հավաքածու անհետացող կենդանիների տեսակներից։

Ամուսնու սառեցված սերմնահեղուկը սովորաբար օգտագործվում է անպտղության հաղթահարման համար արհեստական սերմնավորման մեթոդով կամ արտամարմնական բեղմնավորման համար, երբ ամուսինը չի կարող ներկա գտնվել հիվանդանոցում պրոցեդուրայի ժամանակ։ Նաև սպերմայի պահպանումը բանկում նպատակահարմար է նախքան բժշկական պրոցեդուրաները, որոնք կարող են հանգեցնել տղամարդու անպտղության (սերմնարանների հեռացում. հակաուռուցքային պրոցեդուրաներ և այլն)։ Այն դեպքերում, երբ զույգի անպտղությունը պայմանավորված է տղամարդկային ծանր գործոնով, կա հնարավոր վտանգ ժառանգական հիվանդությունների փոխանցման, կամ, երբ կինը միայնակ է, անպտղության բուժման համար օգտագործում են դոնորի սերմնահեղուկը։

Առողջապահության նախարարության սոցիալական զարգացման կենտրոնի կարգադրությամբ դոնոր մարդու սերմնահեղուկը կարող են օգտագործել արտամարմնական բեղմնավորման համար միայն 6 ամիս սերմնահեղուկների բանկում կարանտինում պահելուց հետո։

Սերմնահեղուկի դոնորներ են այն մարդիկ, ովքեր տրամադրում են իրենց սերմնահեղուկը ուրիշ մարդկանց, որ նրանք հաղթահարեն անպտղությունը։ Պատասխանատվություն չեն կրում ապագա երեխայի նկատմամբ[1]։

«Սերմնահեղուկի բանկ» բառակապակցությունը որպես կանոն օգտագործվում է հանրամատչելի գրականության մեջ։ Մասնագիտական գրականության, ինչպես նաև գերատեսչական թղթերում օգտագործվում է «կրիո-պահեստարան» տերմինը։

Պահպանման տեխնոլոգիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկում սերմնահեղուկը պահվում է սառեցված վիճակում։ Պարզագույն դեպքում մինչև սառեցումը սերմնահեղուկին ավելացնում են գլիցերին (5% ծավալ) որպես կրիոպաշտպան։ Գլիցերինով սերմնահեղուկը հավաքում են հատուկ տարայի (փորձանոթների ) մեջ սառեցման համար։ Սառեցումը մինչև շատ ցածր ջերմաստճանի կատարվում է 2 փուլով։ Առաջին փուլում սառեցումը կատարվում է դանդաղ (սերմնահեղուկը տեղափոխում են սառնարանային խցիկներ, որտեղ սառեցումը հսկվում է, կամ ուղղակի տեղադրում են հեղուկ ազոտի գոլորշիների մեջ) մինչև 35-37 °C ջերմաստիճան։ Երկրորդ փուլում (երբ դանդաղ սառեցումը կատարվել է) կատարում են արագ սառեցում, ընկղմելով սերմնահեղուկով տարան հեղուկ ազոտի անոթ մեջ։ Պահպանումը իրականացնում են Դյուարի անոթի մեջ՝ լցված հեղուկ ազոտով։ Սերմնահեղուկով տարան անմիջապես ընկղմված է հեղուկ ազոտի մեջ։

Սառեցված սերմնահեղուկը պահպանում է իր բեղմնավորման հատկությունը երկար տարիներ։ Տարայով սառեցված սերմնահեղուկի օգտագործաման համար այն հանում են հեղուկ ազոտից և տեղափոխում տաք ջրի մեջ հալեցնելու համար։ Հալեցնելուց հետո անհրաժեշտ է հեռացնել կրիոպաշտպանը սերմնահեղուկից, ինչի համար անհրաժեշտ է սերմնահեղուկի բազմակի վերականգնում ցենտրիֆուգով, սերմի հեղուկը փոխելով սննդարար միջավայրով։

Դոնորների ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնորների ընտրության հարցում մեծ նշանակություն ունի նրա արտաքին տվյալները՝ աչքերի գույնը, քաշը, հասակը, արյան խումբը և այլն[2]։

Դոնորներին ուղղված պահանջները սերմնահեղուկի ընդունման համար ներկայացված է կետերով.

  • տարիքը 18-ից 35 տարեկան (տարիքը սահմանել է Ռ.Ֆ.-ի կրավունքների ակտերով)
  • բացակայությունը ֆենոտիպային (արտաքին) առանձնահատկության (ճիշտ մարմնակազմություն և դիմագծեր)
  • ֆիզիկական և հոգեկան առողջություն

Դոնորական սերմնահեղուկի ընտրման պահանջներ.

  • սերմնահեղուկի ծավալը ավելի քան 1 մլ[3]
  • սպերմատոզոդների կոնցենտրացիան 1 մլ ծավալում պետք է լինի 80 միլիոն
  • պրոգրեսիվ-ակտիվությունը՝ 60%
  • մորֆոլոգիական նորմալ ձևը՝ 60%
  • կրիոհարմարողականություն (սառեցումից հետո սպերմատոզոիդների գոյատևումը)

Դոնորների հետազոտման ծավալը.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kara W. Swanson, Banking on the Body: The Market in Blood, Milk, and Sperm in Modern America. Cambridge, MA: Harvard University Press, 2014.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cryos International - Donor screening
  2. http://www.livescience.com/health/060523_bad_banks.html
  3. «Q&A:Frozen sperm». BBC News. 2004 թ․ մայիսի 25.