Jump to content

Սերդար Օրթաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերդար Օրթաչ
Բնօրինակ անունթուրքերեն՝ Serdar Ortaç
Ծնվել էփետրվարի 16, 1970 (54 տարեկան),
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր{{{2}}}Ստամբուլ, Թուրքիա
ԺանրերԹուրքական փոփ, պատանեկան բաբլգամ, արաբեսկ
ՄասնագիտությունԵրգիչ
կոմպոզիտոր
շոումեն
պրոդյուսեր
գործարար
Գործիքներվոկալ
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլRaks (1994-1999)
Universal-Marş Müzik (1999-2004)
Emre Plak (2004-2014)
DMC (2014-)
Կայք[http://www.serdarortac.net Serdar Ortaç
 Serdar Ortaç Վիքիպահեստում

Սերդար Օրթաչ (Թուրքերեն՝ Serdar Ortaç, փետրվարի 16, 1970(1970-02-16), Ստամբուլ, Թուրքիա), թուրք հայտնի երաժիշտ, երգիչ, երգահան և շոումեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի փետրվարի 16-ին, Ստամբուլի Վաքըվ Համալսարանային հիվանդանոցում ծնվեց մայր՝ Նեսրին Օրթաչի, և հայր՝ Մեհմեթ Օրթաչի առաջնեկ տղան՝ Սերդար Օրթաչը։ Քոջամուսթաֆափաշա միջնակարգ դպրոցը և Սուադիյե արհեստի ավագ դպրոցն ավարտելուց հետո, Սերդար Օրթաչն ընդունվում է Հայդարփաշա արհեստի համալսարան։ Ընդամենը 7 տարեկան հասակում, միաժամանակ ուսմանը, իր հոր՝ փոքրիկ արհեստանոցում, անցնում է փայտամշակման ու կահույքի պատրաստման աշխատանքի, միաժամանակ բլիթներ և ջուր վաճառելով Ստամբուլի փողոցներում։

Այնուհետև բարձրագույն կրթություն է ստանում Ստամբուլի Բիլքենթ համալսարանի՝ անգլերեն լեզվի և գրականության բաժնում։ 1993 թվականին անցնում է աշխատանքի Ստամբուլի հայտնի ռադիոկայաններում, լինելով ծրագրերի հեղինակ և ռադիովարող։ Իր հաղորդումներից մեկում, Սերդար Օրթաչը կարդում և երգում է իր հեղինակային երգերը և սիրային խոսքերը, այն ժամանակվա հանրահայտ Raks ձայնագրման ստուդիան և լեյբլը, լսելով նրա հեղինակային երգերը և պատանեկան ձայնի առանձնահատկությունը, պայմանագիր է կնքում նրա հետ, և թողարկվում Սերդար Օրթաչի առաջին ալբոմը՝ "Aşk İçin/Karabiberim" (Հայերեն՝ "Սիրո համար/Իմ սև պղպեղ")։ Այդ ալբոմը վաճառվելով ավելի քան յոթ հարյուր հազար օրինակ, միանգամից մեծ համբավ է ապահովում Սերդար Օրթաչին։

1996 թվականին թողարկվում է նրա երկրորդ ալբոմը և կրկին հիթային դառնալով, Մեքսիկայում թողարկվում է այդ նույն ալբումի իսպաներեն տարբերակը, որում Սերդար Օրթաչի հեղինակային երգերից "Loco Para Amar"-ը, գրավում է առաջին հորիզոնականը՝ Հարավային Ամերիկայի բազմաթիվ ռադիոկայանների թոփ տասնյակներում։ Այնուհետև թողարկվում են բազմաթիվ հիթային ալբոմներ, որոնցից "Çakra/Beni Unut" ալբոմը, վաճառվում է ավելի քան երկու միլոն օրինակ։

1998 թվականին զորակոչվում է բանակ։

2014 թվականի հունիսի 6-ին ամուսնանում է իռլանդուhի հանրահայտ մոդել՝ Քլոի Լոունանի հետ։ Սերդար Օրթաչը հանդիսանում է հիթային երգերի արքան, ստեղծելով ավելի քան երկու հարյուր երգեր բազմաթիվ հայտնի երգիչների համար, որոնց շարքում են Աժդա Պեքանը, Սիբել Ջանը, Էբռու Գյունդեշը, Հուլյա Ավշարը, Մուազզեզ Աբաջըն, Դեմեթ Աքալըն, Գյուլշենը, Բենգյուն և այլք։ Սերդարի հեղինակային երգերից շատերը թարգմանվում և երգվում են ալյազգի երգիչ և երգչուհիների կողմից, ապահելով նրանց արագ ճանաչումը, որոնց շարքինեն դասվում Ֆիլիպ Կիրկորովը, Արմենչիկը, բալկանյան և արաբական երկրների հայտնի շատ երգիչներ։ Համերգներով է հանդես գալիս ԱՄՆ-ում, և Եվրոպայի մի շարք երկրներում։ Նրա երգերից շատերը Եվրոպայի թոփ հորիզոնականներում առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Սերդար Օրթաչն իր տեսահոլովակներից շատերի պրոդյուսերն է և երաժշտական երկը շարադրելու հեղինակը։ Նկարահանվել է ֆիլմերում։ Համագործակցում է հանրահայտ գործիքավորողների և երգահաների հետ։

  • 1995 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տղա հայտնություն
  • 1997 - Հայրենիքի տարվա լավագույն երգ - Padişah
  • 1999 - Hürriyet Altın Kelebek - Տարվա հաջողակ երգիչ
  • 2000 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2003 - Ռադիոյի և հեռուստատեսության օսկար - Տարվա լավագույն հաղորդավար և շոու։ Serdar Ortaç'la Hep Beraber
  • 2005 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2005 - Mü-Yap երաժշտական փառատոն - Beni Unut/Çakra - Տարվա ամենաշատ վաճառված ալբոմը
  • 2006 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տեսահոլովակ-Gitme
  • 2006 - Altın Kelebek Ödülü - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2006 - Altın Kelebek Ödülü -Տարվա լավագույն ստեղծագործություն-Dansöz
  • 2007 - Mü-Yap երաժշտական փառատոն - Mesafe - Տարվա ամենաշատ վաճառված ալբոմը
  • 2009 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն երգահան
  • 2009 - Kral TV երաժշտական փառատոն - Հատուկ տիտղոս՝ ԱԴԱՄԱՆԴ, համացանցում ամենաշատը բեռնված երգիչ
  • 2009 - Altın Kelebek - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2010 - Kral TV երաժշտական փառատոն - Ռադիոներում ամենաշատ լսված երգիչ
  • 2011 - Balkanika TV - Բալկանյան մրցանակներ - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2012 - Kral TV երաժշտական փառատոն - Ռադիոներում ամենաշատ լսված երգիչ
  • 2012 - Balkanika TV - Բալկանյան մրցանակներ - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2012 - Balkanika TV - Բալկանյան մրցանակներ - Տարվա լավագույն դուետ-Serdar Ortaç & Emanuela
  • Serdar Ortaç ft. Suat Aydoğan - Bebeğim (Թուրքերեն)
  • Dj Uğur Kırık ft. Serdar Ortaç - Su (Թուրքերեն)
  • Bengü ft. Serdar Ortaç - Korkma Kalbim (Թուրքերեն)
  • Dj Uğur Kırık ft. Serdar Ortaç - Asrın Hatası (Թուրքերեն)
  • Serdar Ortaç ft. Celia - Daddy Down (Թուրքերեն, անգլերեն)
  • Serdar Ortaç ft. Sasha - Я не хочу, щоб ви (Ուկրաիներեն)
  • Nil Özalp ft. Serdar Ortaç - Kal Aklımda (Թուրքերեն)
  • Serdar Ortaç - Дьявол (Ռուսերեն)
  • Erdem Kınay ft. Serdar Ortaç - Yorum Yok (Թուրքերեն)
  • Serdar Ortaç ft. Sezzy - Setonas (Լիտվերեն)
  • Serdar Ortaç ft. Sezzy - Trash You (Անգլերեն)
  • Serdar Ortaç ft. Mini Me - Nieko bendro (Բոսներեն)
  • Emanuela ft. Serdar Ortaç - Питам те последно (Բուլղարերեն)
  • Serdar Ortaç ft. Sezzy - Toluma (Լիտվերեն)
  • Serdar Ortaç ft. Shaggy & Andrea & Costi - Sanırım (Թուրքերեն, անգլերեն)
  • Serdar Ortaç ft. Otilia - Balım (Թուրքերեն)
  • Yasin Keleş feat. Serdar Ortaç - Nüans (Թուրքերեն)
  • Uğur Kirik feat. Serdar Ortaç - Yaz Günü (Թուրքերեն)
  • Serdar Ortaç - Haberi Olsun (Թուրքերեն)
  • Belma Şahin feat. Serdar Ortaç - Adı Üstünde (Թուրքերեն)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Տարեթիվ Ալբոմի անվանում Հայերեն անվանում Քանակ Տեսակ
17. Օգոստոս 1994 Aşk İçin/Karabiberim Սիրո Համար/Իմ սև պղպեղ 925.000 1. Ստուդիական ալբոմ
1. Մարտ 1996 Yaz Yağmuru Ամռան Անձրև 700.000 2. Ստուդիական ալբոմ
21. Փետրվար 1997 Loco Para Amar Քեզ համար ցնորվում եմ 495.000 3. Ստուդիական ալբոմ
10. Հուլիս 1998 Gecelerin Adamı Գիշերների տղան 820.000 4. Ստուդիական ալբոմ
21. Հոկտեմբեր 1999 Bilsem Ki / 2000 Եթե Ես Իմանաի 2.260.000 5. Ստուդիական ալբոմ
7. Մայիս 2001 Sahibinin Sesi Remix Բարձրյալի Ձայնը 348.000 1. Ստուդիական ռեմիքս ալբոմ
10. Հուլիս 2002 Okyanus Օվկիանոս 326.000 6. Ստուդիական ալբոմ
12. Մարտ 2004 Beni Unut / Çakra Ինձ Մոռացիր / Չաքռա 2.590.000 7. Ստուդիական ալբոմ
26. Հոկտեմբեր 2004 Serdar Ortaç Klasikleri Սերդար Օրթաչի լավագույն ընտրանի 790.905 1. Ստուդիական հավաքածու
25. Ապրիլ 2006 Mesafe Տարածություն 560.000 8. Ստուդիական ալբոմ
2. Ապրիլ 2007 Mesafe/Gold Remix Տարածություն/Ոսկե Ռեմիքս 74.000 2. Ստուդիական ռեմիքս ալբոմ
22. Մայիս 2008 Nefes Շունչ 435.000 9. Ստուդիական ալբոմ
13. Մարտ 2009 Nefes/Gold Remix Շունչ/Ոսկե Ռեմիքս 95.000 3. Ստուդիական ռեմիքս ալբոմ
14. Մայիս 2010 Kara Kedi Սև Կատու 248.000 10. Ստուդիական ալբոմ
7. Մարտ 2011 Kara Kedi/Gold Remix Սև Կատու/Ոսկե Ռեմիքս 107.000 4. Ստուդիական ռեմիքս ալբոմ
11. Հունիս 2012 Ray Երկաթուղի 192.000 11. Ստուդիական ալբոմ
13. Դեկտեմբեր 2013 Gold Remixes 3 CD Ոսկե Ռեմիքս 3 Սկավառակ 17.560 5. Ստուդիական ռեմիքս ալբոմ
25. Մայիս 2014 Bana Göre Aşk Սերն Ըստ Իս 236.000 12. Ստուդիական ալբոմ
6. Մայիս 2015 Çek Elini Kalbimden Դուրս հանիր ձեռքերտ Իմ սրտից 95.368 13. Ստուդիական ալբոմ
11. Մայիս 2016 Gıybet Բամբասանք 154.000 14. Ստուդիական ալբոմ
16. Հոկտեմբեր 2017 Cımbız Պինցետ 54.000 15. Ստուդիական ալբոմ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]