1935 թվականին ավարտել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտը, աշխատել կինոյում։ 1937 թվականից՝ «Սոյուզդետֆիլմ»-ի օպերատոր, 1941-1945 թվականներին՝ ռազմաճակատային կինոօպերատոր։ Պատերազմից հետո Ուրուսևսկիի նշանակալից կինոնկարը «Գյուղական ուսուցչուհին» է (1947 թվական)։ 1950 թվականից աշխատել է «Մոսֆիլմ»-ում։ Նկարահանել է Վ․ Պուդովկինի («Վասիլի Բորտնիկովի վերադարձը», 1953 թվական), Յու․ Ռայզմանի («Ոսկե Աստղի» կավալերը» 1951 թվական, «Կյանքի դասը», 1955 թվական), Գ․ Չուխրայի («Քառասունմեկերորդը», 1956 թվական) գունավոր ֆիլմերը։ Ուրուսևսկիի լավագույն աշխատանքներն ստեղծվել են Մ․ Կալատոզովի համագործակցությամբ՝ «Առաջին էշելոնը» (1956 թվական), «Չուղարկված նամակ» (1960 թվական), «Ես Կուբան եմ» (1964 թվական) և «Թռչում են կռունկները» (1957 թվական), որն առանձնանում է օպերատորական լուծման նորարարությամբ (Կաննի XI միջազգային կինոփառատոնի Գրան պրի մրցանակ և այլն)։ 1960-ական թվականներին ստեղծել է «Շորորավարգ ձիու վազքը» (ըստ Այթմատովի «Մնաս բարով Գյուլսարի», 1969 թվական) և «Երգիր, բանաստեղծ» (1972 թվական, եղել է այղ կինոնկարների ռեժիսորը և օպերատորը) ֆիլմերը։ Ուրուսևսկիի դինամիկ, գեղանկարչական բանաստեղծական ոճը հարստացրել է սովետական օպերատորական արվեստը։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1948,1952)։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։