Jump to content

Սերբական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սավվայի տաճար

Սերբիայի մշակույթ, Սերբիայի և սերբ ժողովրդի մշակույթ։ Այն ձևավորվել և զարգացել է հիմնականում Բուզանդական կայսրության և Սերբ ուղղափառ եկեղեցու ազդեցության ներքո։

Սերբիական գիրը զարգացել է բյուզանդացի աստվածաբան Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրների շնորհիվ, որոնք կրոնական արարողություններ էին կատարում սլավոնական լեզվով։ Հարկ է նշել, որ սերբերը բավականին երկար ժամանակ կիրիլիցային զուգահեռ օգտագործել են գլագոլիցա։ Գլագոլիցայի ավանդությունը սերբական տարածքներում կիրառելի է դարձել ի շնորհիվ Խորվաթիայից դեպի Սերբիա տարածում գտած Խորվաթիայի գլագոլյան լեզվի, որտեղ հանգրվանել էին Կյուրեղի և Մեթոդիոսի որոշ հետևորդներ։ Տարածում է գտել նաև լատինական գիրը։ Հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Ադրիատիկ ծովի հռոմեական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դուբրովնիկն ու Անտիվարին։ Սերբական գրի կիրառական առանձնահատկությունները 9-ից 12-րդ դարերում եղել է այն, որ գլագոլիցան, կիրիլիցան և լատիներենը օգտագործվել են ոչ թե որևէ համապարփակ բնակության և հստակ սահմանազատված վայրում, այլ իրար զուգահեռաբար գրեթե բոլոր շրջաններում։ Նշված ժամանակաշրջանի գրային հուշարձաններ չեն պահպանվել։

Սերբական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրոսլավի ավետարան

Սերբիական հնագույն ձեռագրերից է հանդիսանում «Միրոսլավի ավետարանը», որը ստեղծվել է 1185 թվականին խումյան կնյազ Միրոսլավի պատվերով և արտացոլում է խումյան գրային դպրոցի առանձնահատկությունները։ Այն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկում է և պահպանվում է Բելգրադի ազգային թանգարանում[1][2]։ Ավելի ուշ սերբական ժողովրդական լեզվով 1189 թվականին ստեղծված «Բանա Կուլինի աշխատությունն» է, որը ստեղծվել է բոսնիական առաջնորդի պատվերով, ով խաղաղության պայմանագիր է կնքել Դուբրովնիկի հետ։ Ամենահին ձեռագիրը համարվում է 9-ից 11-րդ դարերում ստեղծված Կոլցովի հավաքածուն, որն ամենայն հավանականությամբ կազմվել է բուլղարա-սերբիական մշակութային ազդեցության գոտում[3]։ Մեկ այլ հնագույն ձեռագիր է համարվում գլագոլիցայով գրված «Մարինյան Ավետարանը», որի ստեղծման վայրը վիճելի է․ այն կա՛մ գրվել է պատմական Մակեդոնիայում կա՛մ Սերբիայի հարավ-արևելքում։

Սերբիական բնօրինակ գրական աշխատություններից են համարվում 10-12-րդ դարերում գրված «Սերբիական կնյազների ժամանակագրությունը» և 10-12-րդ դարերում գրված «Դուկլինա քահանայի տարեգիրքը»։ Վերջինս ստեղծվել է Դուկլիից սերբիացի անանուն քահանայի կողմից և ի սկզբանե, գրված է եղել սլավոնական լեզվով, իսկ ավելի ուշ թարգմանվել լատիներեն[4][5]։

Սերբական մշակույթը առավել համակարգված և կանոնավոր բնութագիրը ձեռք բերեց 12-րդ դարի վերջում-13-րդ դարի սկզբին կենտրոնական կառավարմամբ ամուր սերբիական պետության ստեղծմամբ և Նեմանիչների դինաստիայի՝ երկրի ղեկին հայտնվելով։ Այդ ժամանակաշրջանում երկրի տարածքում բուլղարական, ռուսական, հունական գրականության ի հայտ գալը էապես նպաստեց սերբիական առանձին յուրահատուկ գրականության ձևավորմանը։ Գործընթացի սկսեց Սավա I Սերբիացին, ով 1208 թվականին կազմեց իր հոր` Ստեփան Նեմանիի կենսագրությունը։ Սավային հետևեց նրա եղբայրը` Ստեփան Սերբիացին, ով հետագայում դարձավ Սերբիայի թագավոր և 1216 թվականին ստեղծեց Սիմեոն Նեմանի կենսագրական աշխատությունը։ Սիմեոնի 3-րդ ստեղծագործությունը գրվեց 1264 թվականին հիլանդրյան քահանայապետ Դոմենտիանի կողմից։ Տվյալ ժամանակաշրջանի սերբիական գրականության մեջ իրենց ներդրումն են ունեցել անանուն սերբ գրականագետները։ Նրանցից մեկը Հիլանդարում ստեղծել է Սավայի կենսագրականը։ Ամենայն հավանականությամբ սրբի մահից հետո այն լրամշակվել է մասունքների տեղափոխման պատմության հաշվին։

Մեծ կարևորություն ունի նաև հունական էպոսը։ Սերբական ամբողջական էպոսը Ֆոլկլորիստները բաժանում են հետևյալ հիմնական փուլերի՝

  1. նախակոսովյան, որոնք ներառում են Նեմանիչների դինաստիայի երգերը,
  2. կոսովյան, որը վերաբերում է թուրքերի կողմից կնյազ Լազարի զորքերի պարտության մասին,
  3. կրալիմարկովյան, որը վերաբերում է Կրալևիչ Մարկոյին,
  4. 15-17-րդ դարերի սերբ և ոչ սերբ ղեկավարների մասին, որոնք պայքարել են թուրք գաղութարարների դեմ,
  5. հայդուկային, որը պատմում է ազնվական ավազակների մասին, ովքեր ազգային չարիքների և 15-18-րդ դարերում սերբերի նվաստացման համար վրեժխնդիր են եղել թուրքերից,
  6. ուսկոկյան, որը պատմում է վենետիկյան և ավստրիական սահմաններին մոտ գտնվող բնակավայրերի սերբերի մասին, ովքեր իրականացրել են հարձակումներ թուրքերի վրա 17-19-րդ դարերում։

1389 թվականի Կոսովյան ճակատամարտը և հետագա դեպքերը ունեցան էական ազդեցություն սերբիական մշակույթի վրա, մասնավորապես, գրականության վրա։ Ստեղծվել է կոսովյան թեմատիկային առնչվող հսկայական գրականություն, որոնք համադրվում էին հերոսական էպոսի հետ։ Գրված երգերը սերբ ժողովրդին կոչ էին անում պայքարել զավթիչների դեմ, փառաբանում էին հերոսներին, քննադատում վախկոտությունն ու դավաճանությունը։ Մանսնավորապես ստեղծվում է «Կոսովյան շարք»։ Այս ստեղծագործությունն ընդհանուր առմամբ խորը դրամատիզմով է լեցուն, իսկ երգերի հիմնական կերպարը Լազար իշխանն է, որը սերբերին առաջնորդել է ճակատամարտի ժամանակ[6]։

20-րդ դարի երկրորդ կես

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին երկրի ազատագրումից հետո Սերբիայի մշակութային կյանքը միաձուլվեց Հարավսլավիայի այլ ժողովուրդների մշակույթին։ Խորը տնտեսական վերաձևավորումները սոցիալիզմի հարավսլավիական մոդելի գոյատևման ընթացքում հանգեցրեցին քաղաքների բնակչության զգալի աճի և կենսամակարդակի բարձրացմանը։ ԽՍՀՄ-ի հետ ունեցած սերտ հարաբերությունները նպաստեցին արևմտաեվրոպական մշակույթի ներթափանցմանը Սերբիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • История культур славянских народов. В 3-х тт. — Т. I: Древность и Средневековье. — М.: ГАСК, 2003. — 488 с.
  • Мельников Г. П. Культура зарубежных славянских народов. — М.:Интерпаркс, 1994. — 189 с.
  • "Serbia and Montenegro", Encyclopædia Britannica, 2005
  • "Serbia", Grove Art Online, 2005
  • "Serbia", Grove Music Online, 2005
  • The Statesman's Yearbook 2005: The Politics, Cultures and Economies of the World, London: Palgrave Macmillan, 2004, ISBN 1-4039-1481-8