Սեսիլ Կենգե Կեշետու
Սեսիլ Կենգե Կեշետու իտալ.՝ Cécile Kyenge | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Kambove, Q22519221?, Վերին Կատանգա, ԿԴՀ |
Քաղաքացիություն | Իտալիա և ԿԴՀ |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | ակնաբույժ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | University of Modena and Reggio Emilia? |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Minister for Integration of the Italian Republic? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Cécile Kyenge Վիքիպահեստում |
Սեսիլ Կենգե Կեշետու (իտալ.՝ Cécile Kyenge Kashetu, օգոստոսի 28, 1964, Kambove, Q22519221?, Վերին Կատանգա, ԿԴՀ), իտալացի քաղաքական գործիչ, ինտեգրման նախարար Էնրիկո Լետայի կառավարությունում։ Երկրի առաջին սևամորթ նախարարը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոնգոյում, կրթությամբ ակնաբան է[1]։
Բնակվում է Իտալիայում 1983 թվականից[3], որտեղ եկել էր սովորելու։
Կիենգը դարձել է Իտալիայի քաղաքացի՝ ամուսնանալով իտալացու հետ[1]։ 2004 թվականին Մոդենայի շրջաններից մեկում ընտրվել է որպես տեղական պատգամավոր՝ Ձախ դեմոկրատներ կուսակցությունից։
2013 թվականին ընտրվել է պատգամավորների պալատ և 2013 թվականի մարտի 19-ից անդամակցել է Դեմոկրատական կուսակցության խմբակցությանը։ 2013 թվականի մայիսի 7-ից եղել է երրորդ հանձնաժողովի անդամ (օտարերկրյա գործեր և կապեր եվրոպական երկրների հետ), 2014 թվականի հունիսի 25-ին վաղաժամկ վայր է դրել պատգամավորական մանդատը[4]։
2013 թվականի ապրիլի 28-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ը Լետտի կառավարությունում ինտեգրման հարցերով նախարար է եղել[5]։ Նախարար նշանակվելուց անմիջապես հետո, 2013 թվականի ապրիլի վերջին, իր հասցեին մի շարք վիրավորական արտահայտություններ է ստացել, որոնք կապված են եղել նրա ծագման հետ[1][2], հատկապես ծայրահեղ աջ քաղաքական գործիչներից, ինչին Սեսիլ Կյենգեն հայտարարել է, որ ինքը սևամորթ է և հպարտանում է դրանով[2]։
Նախարարի հասցեին ռասիստական արտահայտությունները շարունակվել են նաև հետագայում։ 2013 թվականի հուլիսին սենատոր Ռոբերտո Կալդերոլին նախարարին համեմատել է օրանգուտանի հետ[6], սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել և իր արտահայտությունն անհաջող կատակ անվանել[6]։ Նույն ամսվա վերջում Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նիստում Սեսիլ Կյենգեի վրա բանան են նետել[6]։
Ինտեգրման նախարարը վրդովմունք է առաջացրել աջակողմյան ակտիվիստների մոտ` հանդես գալով ներգաղթյալների` Իտալիայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերի պարզեցման համար[6]։
2013 թվականի հունիսի 24-ին՝ Յոզեֆա Իդեմի պաշտոնաթողությունից հետո, նրա պարտականությունները վերաբաշխվել են կառավարության մյուս անդամների միջև։ Մասնավորապես, Երիտասարդության հարցերի դեպարտամենտը և Քաղաքացիական ազգային ծառայությունը հանձնվել են Սեսիլ Կենգեի իրավասությունը[7]։
2014 թվականին կայացած եվրոպական ընտրությունների ավարտին նա Դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ, եղել է սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական խմբակցության անդամ։ Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղ օվկիանոսի երկրների և ԵՄ հավասարության խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության նախագահի տեղակալ է, Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի և Համաաֆրիկյան խորհրդարանի հետ հարաբերությունների պատվիրակության անդամ[8]։
2019 թվականի Եվրոպական ընտրություններում նա իր թեկնածությունն է դրել Իտալիայի հյուսիսարևելյան ընտրատարածքում, սակայն քվեարկության արդյունքներով պարտվել է[9]։
2019 թվականի հուլիսին Լոդիի 60-ամյա անանուն բնակիչը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ 2013 թվականին թռուցիկներ պատրաստելու և բաժանելու համար, որոնցում Սեսիլը պատկերվել էր կապիկի տեսքով։ Նրան միաժամանակ դատապարտել են հավելյալ ութ ամսով, քանի որ նրա բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ֆաշիստական ռեգալիա և ռազմական տեսակի փամփուշտներ[10]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենգեն ամուսնացած է Դոմենիկո Գրիսպինոյի հետ, ով 2019 թվականի փետրվարին մասնակցել է Կաստելֆրանկո Էմիլիայի կոմունայի խորհրդի ընտրությունների Հյուսիսային լիգայի ցուցակով։ Radio 24-ի «Zanzara» ծրագրում նա հայտարարել է, որ կնոջ հետ չի քննարկել իր մտադրությունները, ինչպես նաև չի վրդովվում «Aiutiamoli a casa loro» կարգախոսից (Օգնենք նրանց իրենց տանը), որը, նրա կարծիքով, Սալվինին անհրաժեշտ է միայն կուսակցության ներքին պառակտումը կանխելու համար[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 В Италии расследуют факты оскорбления чернокожего министра — Сесиль Киенге назвали «конголезской обезьяной» — Эхо Москвы, 02 мая 2013
- ↑ 2,0 2,1 2,2 Италия: за «конголезскую обезьяну» ответят Արխիվացված 2020-11-29 Wayback Machine — Եվրոնյուզ, 05 мая 2013
- ↑ «Cécile Kyenge, per la prima volta nel governo un ministro di colore» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «KYENGE Cecile» (իտալերեն). Իտալիայի պատգամավորների պալատ. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Governo Letta (28/04/2013 - 21/02/2014)» (իտալերեն). Governo Italiano. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Первого чернокожего итальянского министра закидали бананами :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Josefa Idem si dimette dopo colloquio con Letta» (իտալերեն). la Repubblica.it. 2013 թ․ հունիսի 24.
- ↑ «Kashetu KYENGE». Deputati (իտալերեն). Европейский парламент. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Europee 2019, i non eletti famosi: dalla Santanchè a Cecile Kyenge» (իտալերեն). Blitz Quotidiano. 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Lodi: aveva ritratto l'ex ministra come una scimmia, condannato a sei mesi» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Il marito di Cécile Kyenge si candida con la Lega: «Sono persone perbene»» (իտալերեն). Corriere della Sera. 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 28). «Cécile Kyenge Kashetu». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- Sergio Rame (2013 թ․ ապրիլի 27). «Chi è Cécile Kyenge, primo ministro di colore» (իտալերեն). il Giornale. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Կենգե Կեշետու» հոդվածին։ |
|