Jump to content

Սափոր գունազարդ (մ․թ․ա․ 18-17-րդ դարեր, Ներքին Գետաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սափոր գունազարդ
նյութկավ
բարձրություն43
լայնություն34
ստեղծվել էմ. թ. ա. 18-17-րդ դարեր

Սափոր գունազարդ, մ․թ․ա․ 18-17-րդ դարերում Ներքին Գետաշենում հայտնաբերված սափոր, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2431-18 համարի ներքո։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրադիր կարասաձև անոթ է՝ ուռուցիկ ձգված իրանով։ Լայնաբերան է, դուրս ծալված, կլոր շրթնապսակով, կարճ պարանոցով, հարթ նստուկով։ Մակերեսը անգոբապատ է, կարմիր, փայլեցված։

Պարանոցը հարդարված է շրթնապսակից ուղղահայաց իջնող ժապավենազարդով և հորիզոնական երեք գոտիներով։ Իրանի վերին մասում պատկերված են վեց կենդանի՝ դինամիկ ընթացքի մեջ։ Շարքը գլխավորում է արու և էգ եղջերուների զույգը։ Եղջերուն հսկայամարմին է, գլուխը պսակված բազմաճյուղ շքեղ եղջյուրներով։ Նրա առջևից ընթանում է նրբիրան էգը։ Եղջերուներին հետևում է արու և էգ քարայծների զույգը։ Էգ քարայծի գավակից վեր պատկերված է արև խորհրդանշող սկավառակ։ Սրանց հետապնդում են բաց երախներով երկու արու գայլեր։ Կենդանիներից վեր պատկերված է դեպի ձախ ընթացող վեց թռչունների շարքը (յուրաքանչյուր կենդանուն՝ համապատասխանաբար մեկ թռչուն)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM