Jump to content

Սառնաշաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառնաշաքար
Ենթատեսակկոնֆետ և շաքարային կոնֆետ
 Lollipops Վիքիպահեստում
Փայտիկի վրա սառնաշաքարներ

Սառնաշաքար, կոնֆետների տեսակ, ծորուն կամ պինդ զանգված, որը պատրաստված է կանդիսից՝ մինչև պնդացումը եփված, սովորական, բույր հաղորդած շաքարի մրգահյութից կամ եգիպտացորենի օշարակից։ Հաճախ ամրանում է փայտիկի վրա։

Կարամելային սառնաշաքարներ

Սառնաշաքարները լինում են տարբեր համերի, գույների, ձևերի և չափերի։

  • ամենատարածված ձևը՝ փայտիկի վրա սառնաշաքարն է
  • կարամելային սառնաշաքարները նման են փաթաթված կոնֆետի («Բարբարիսի», «Անանուխային»)
  • մոնպասյե
  • մատիտանման սառնաշաքարներ - կարծես երկար գունավոր փայտիկներ լինեն
Մատիտանման սառնաշաքար

Որպես կանոն՝ սառնաշաքարներն ունեն քաղցր, մրգային համ, սակայն գոյություն ունեն նաև աղային համով տեսակներ։ Այսպես Եվրոպայում, հատկապես Գերմանիայում և Նիդերլանդներում, գոյություն ունեն քաղցր ռեհանի (մատուտակ) համով տեսակներ։

Որոշ սառնաշաքարներ պարունակում են միջուկ, օրինակ՝ մաստակ կամ մածուցիկ կարամել։ Հանդիպում են ավելի էկզոտիկ միջուկներ՝ բզեզների թրթուրներով[1]։

Գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառնաշաքարները ավանդաբար համարվում են քաղցրավենիք, սակայն նրանց տարածվածությունը և հայտնիությունը օգտագարծվում է տարբեր նպատակների համար՝ շնչառության թարմացման, որպես դեղորայքի բաժնի մասի։

Սառնաշաքարների ներծծման պրոցեսը շատ իրավիճակներում օգտագործվում է որպես խաբուսիկ միջոց, օրինակ՝ հուզմունքի, ծխելու և այդպիսի իրավիճակների դեմ։

Որոշ սառնաշաքարներ օգտագործվում են քաշի պակասեցման համար, չնայած նրան, որ դրա վերաբերյալ հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել։ Դրա պատճառը կարող է լինել պլացեբոյի էֆետկը[2]։

Երեխան՝ մեծ սառնաշաքարը ձեռքին

Կոնֆետները ամրացված փայտի վրայի գաղափարը այնքան պարզ է, որ հավանաբար շատ անգամներ է արվել[3]։ Ռուսաստանում սառնաշաքարն արդեն 500 տարեկան է։ Ռուսական սառնաշաքարը հիմնականում աքլորի տեսքի է, սակայն 1489 թվականին օգտագործվեց նաև ձկան տեսքովը, տնակի, եղևնու տեսքով, քանի որ աքլորի կառուցվածքը բավականին բարդ էր պատրաստել։ Անգլերենում «lolly-pop» բառը տարածվել է 1784 թվականին, բայց հիմանակնում օգտագործվում է քաղցր, փափուկ, այլ ոչ թե պինդ սառնաշաքարների դեպքում։ Ենթադրաբար բառը առաջացել է «lolly» (լեզու) и «pop» (թակոց) բառերից։ Lolly-pop բառի՝ ժամանակակից կոնտեկստում, առաջին հիշատակությունները արվել են 1920ական թվականներին[4]։ Ֆրանսիայի հրուշակագործները սառնաշաքարներ պատրաստել են դեռ միջնադարում, որպեսզի կարողանային անուշ անել այն շաքարով[3]։ Աքլորի և սկյուռիկի տեսքի փայտիկով սառնաշաքարները հատկապես յուրահատուկ տարածում գտան Խորհրդային Միությունում՝ 70-ական թվականների վերջերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fromme, Alison (July/August 2005). «Edible insects». Smithsonian National Zoological Park. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
  2. Flavored lollipops made with childrens medicine have also been created in order to effectivley give kids without fuss.St. James, Janet (2007 թ․ փետրվարի 8). «Lollipop Diet helps woman shed pounds». WFAA News (Dallas/Fort Worth, Texas). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
  3. 3,0 3,1 CandyFavourites.com: The History of Lollipop candy
  4. Etymonline: lollipop
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառնաշաքար» հոդվածին։