Սաուդյան ռիալ
Տեսակ | տարադրամ և ռիալ |
---|---|
ISO 4217 կոդ | SAR |
Երկիր | Սաուդյան Արաբիա |
Ներդրման ամսաթիվը | 1935[1] |
Պաշտ օգտագործողներ | Սաուդյան Արաբիա |
Կազմված է | Saudi halal? |
Նշան | SR |
Նշանի նկարագրություն | ﷼ |
Մետաղադրամ | 1,5, 10, 25, 50, 100 հալալ, 1 և 2 ռիալ |
Թղթադրամ | 5, 10, 50, 100, 500 ռիալ |
Կենտրոնական բանկ | Saudi Central Bank? |
Սաուդյան ռիալ կամ ռիալ (արաբ․՝ ريال سعودي)` Սաուդյան Արաբիայի դրամական միավոր։ Մեկ ռիալը հավասար էր 20 կերշի (կուրուշ) կամ 100 հալալի։
Շրջանառության մեջ գտնվում են 1, 5, 10, 25, 50, 100 հալալ անվանական գնով մետաղադրամները, 1, 2 ռիալ և 5, 10, 50, 100, 500 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Նոր տարբերակները թողարկվել են 2016 թվականին։
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1928 թվականը շրջանառության մեջ գտնվում էր Մարիա Թերեզայի տալերը և անգլիական ոսկե սովերենը։ Արծաթե ռիալը սկսել են հատել 1928 թվականից (19,96 գրամ մաքուր արծաթ), իսկ 1936 թվականից ռիալում արծաթի պարունակությունը հավասարվեց 10,96 գրամի։ Մինչև 1960 թվականը ռիալը կազմված էր 22, ավելի ուշ` 20 կերշից[2]։ 1952 թվականի հոկտեմբերի 22-ից սկսեցին թողարկել Սաուդյան Արաբիայի ազգային ոսկե մետաղադրամը` սաուդյան սովերենը, որը հավասար էր անգլիական ոսկե սովերենին (7,98805 գրամ ոսկի)[3][4]։ 2009 թվականի դեկտեմբերի դրությամբ առօրյա կյանքում մետաղադրամները քիչ են կիրառվում` վաճառակետերում վճարվելիք գումարը կլորացնում են մինչև ռիալ։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին սաուդյան թղթադրամները թողարկվել են 1952 թվականին 10 ռիալ անվանական գնով[5]։ Ավելի ուշ շրջանառության մեջ դրվեցին 1 և 5 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Հետագա տարիներին անցկացվեցին 5 էմիսիաներ։ Յուրաքանչյուր նոր թղթադրամի վրա պատկերված էր պետության նոր արքան[6]։
Առաջին թղթադրամները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարք 1953—1956 թվականներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռիալ) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | |||
Ճակատային կողմ | Հակառակ կողմ | Ճակատային կողմ | Հակառակ կողմ | Նշագիծ | ||||
1 | 127×72 | շագանակագույն կարմիր |
Սուեզի ջրանցքի դարպաս | Սաուդյան Արաբիայի զինանշան | 1956 | |||
5 | 156×66 | կապույտ | Դաու | 1954 | ||||
10 | 138×66 | կանաչ | Սաուդյան Արաբիայի զինանշան | 1953 | ||||
10 | 173×78 | կանաչ | Դաու | Սաուդյան Արաբիայի զինանշան, անվանական գին | 1954 | |||
Պատկերի մասշտաբ`1.0 պիքսել։ |
1961 թվականի շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարք 1961 թվական | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռիալ) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | |||
Ավերս | Ռևերս | Ավերս | Ռևերս | Նշագիծ | |||
1 | 128×62 | Լեռ Արաֆաթ | Սաուդյան Արաբիայի զինանշան | ||||
5 | 157×66 | ||||||
10 | 165×70 | Նավահանգիստ | |||||
50 | 170×78 | ||||||
100 | 176×86 | ||||||
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։ |
1966 թվականի շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականի թղթադրամներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռիալ) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | |||
Ավերս | Ռևերս | Ավերս | Ռևերս | Նշագիծ | |||
1 | 128×62 | Սաուդյան Արաբիայի զինանշան | |||||
5 | 146×66 | ||||||
10 | 158×70 | Ալ-Հարամ մզկիթ | |||||
50 | 170×78 | ||||||
100 | 176×82 | Թագավորական պալատ | Նավթի արդյունաբերություն | ||||
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։ |
Ֆեյսալի դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի թղթադրամներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռիալ) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | |||
Ավերս | Ռևերս | Ավերս | Ռևերս | Նշագիծ | |||
1 | 130×65 | շագանակագույն | Փեյսալ II արքայի դիմանկար, լեռ Ջաբալ ալ-Նոր |
Դահրան օդանավակայանի վերևում |
Փեյսալ II արքայի դիմանկար | ||
5 | 152×70 | կանաչ | Փեյսալ II արքայի դիմանկար, ոռոգման ջրանցք |
Ջիզան ՀԵկ-ի պատնեշը | |||
10 | 164×74 | կարմրա- մանուշակագույն |
Փեյսալ II արքայի դիմանկար, նավթի հարթակ |
նավթավերամշակման գործարան | |||
50 | 176×76 | մուգ կանաչ, շագանակագույն |
Փեյսալ II արքայի դիմանկար, Մասջիդ ան-Նաբավի |
Մասջիդ ան-Նաբավի | |||
100 | 182×86 | կապույտ | Աբդուլ-Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ արքայի դիմանկար, Ալ-Հարամ մզկիթ |
Ալ-Հարամ մզկիթ | |||
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։ |
Ֆահդի դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարք 1983—1984 թվականներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռիալ) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | |||
Ավերս | Ռևերս | Ավերս | Ռևերս | Նշագիծ | |||
1 | 134×62 | Գույներ | |||||
5 | 145×66 | Ֆահդը Դաուի ֆոնի վրա | Նավթավերամշակման գործարան | ||||
10 | 150×68 | Ֆահդը ամրոցի ֆոնին | Արմավենիներ | ||||
50 | 155×70 | Կանաչ | Ֆահդ, ձախից`Ժայռի գմբեթ | Ալ-Ակսա մզկիթ | |||
100 | 160×72 | Ֆահդը Մուհամեդ մարգարեի մզկիթի ֆոնի վրա | Մուհամեդ մարգարեի մզկիթ | ||||
500 | 166×74 | մանուշակագույն | Աբդուլ-Ազիզ արքա, Քաաբա | Ալ-Հարամ մզկիթ | Աբդել-Ազիզ II արքայի դիմանկար | ||
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։ |
Աբդուլահի դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մայիսին Սաուդյան Արաբիայում անցկացվեց նոր դրամական էմիսիա։ Շրջանառության մեջ են դրվում 1, 5, 10, 50, 100 և 500 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Թղթադրամների վրա պատկերված էր Ադբուլահ արքայի դիմանկարը։ Սակայն նախկին 500 ռիալ անվանական գնով թղթադրամը մնաց անփոփոխ։ Հին թղթադրամները շրջանառությունից հանվելուն զուգահեռ նոր թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին[7]։
Փոխարժեքի կուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային արժույթի կուրսը պահպանելու համար Սաուդյան Արաբիան կիրառում է Արժութայի խորհրդի ռեժիմին, որի համաձայն ռիալը կապված է ԱՄՆ դոլարին (կոդ ISO 4217` USD)` 3,75:1[8] հարաբերակցությամբ։ Փոխարժեքի կուրսը բանկերում պաշտոնականից շատ քիչ են տարբերվում` գնում` 3,74, և վաճառք` շուրջ 3,77[9]։ 2007 թվականի սեպտեմբերին հայտարարեցին, որ երկիրը նպատակ ունի հրաժարվել ԱՄՆ դոլարի հետ իրենց արժույթի կապից[10]։ Հետագայում դա տեղի չունեցավ։
SAR ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sama.gov.sa/ar-sa/Currency/Pages/HistoricalInfo.aspx
- ↑ Нумизматический словарь
- ↑ Нумизматический словарь
- ↑ Риял
- ↑ «Currencies». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ В Саудовской Аравии появятся новые деньги(չաշխատող հղում)
- ↑ Саудовская Аравия выпускает новые банкноты
- ↑ МВФ, 2011, De Facto Classification of Exchange Rate Regimes and Monetary Policy Frameworks
- ↑ Главная страница сайта Al-Rajhi банка с курсами обмена валют
- ↑ Саудовская Аравия намерена отказаться от привязки своей валюты к доллару(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Open exchange rates. — Сайт API-провайдера. — OER, 2012.
- Международный валютный фонд. — Официальный сайт. — МВФ, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուդյան ռիալ» հոդվածին։ |