Սան Ֆրանցիսկո (անգլ.՝ San Francisco Bay), ծովախորշԽաղաղ օվկիանոսում, ԱՄՆ-ի ափերին։ Օվկիանոսի հետ կապված է Ոսկե դարպաս նեղուցով։ Երկարությունը 88 կմ է, լայնությունը՝ մինչև 20 կմ, խորությունը՝ 2-5 մետրից մինչև 19 մ։ Խորշի մեծ մասը ծանծաղ է։ Սան Ֆրանցիսկո են թափվում Սակրամենտո և Աան Խոակին գետերը։ Խորշի արևմտյան ափին է գտնվում Սան Ֆրանցիսկոն, արևելյան ափին՝ Օքլենդ, Բերքլի, Ռիչմոնդ քաղաքները։ Սան Ֆրանցիսկո խորշի վրա գցված են կամուրջներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 171)։