Jump to content

Սանր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանր, կենցաղային անհատական օգտագործման առարկա մազերը սանրելու և գլխի մերսման համար։ Կան նաև սանրեր կենդանիների բրդի համար։

Ժամանակակից պլաստիկե սանր
Խոզանակե սանր

Կան սանրերի երկու հիմնական տեսակներ` ատամնավոր և խոզանակե։ Ատամնավորը լինում է բռնակով և առանց բռնակի։

Ամենահին սանրը հայտնաբերվել է Հին Հռոմի տարածքի պեղումների ժամանակ։ Այն պատրաստված է եղել կենդանու ոսկորից և ունեցել է 8 ատամիկ։

Սանրերն օգտագործվում են տարբեր նպատակներով, այն է `

  • Երկար մազերը կարգի բերելու համար։
  • Մազերի հարդարման համար։
  • Թափված մազերը հեռացնելու համար։
  • Մակաբույծների հեռացման համար (ոջիլ, անիծ և այլն)։

Սանրերը հաճախ օգտագործվում են դետեկտիվների կողմից հանցագործի ճանաչման գործում մազերի տեսակը ստանալու համար։

Սանրերի նյութը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղջյուրե սանրեր

Սանրերը կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից, սովորաբար լինում են փայտյա կամ պլաստիկե։ Երբեմն սանրերը պատրասատում էին փղոսկրից, հիմա ոչ, քանի որ վտանգ կա այդ կենդանիների պահպանման համար։ Եթե սանրերը փայտից են, ապա որպես կանոն պատրաստում են բալենու կամ սոճու բնափայտից։ Փայտյա սանրերը լաքապատվում են։

Սանրերը լինում են`

  • ոսկորե,
  • փայտյա,
  • մետաղական,
  • պլաստիկե,
  • համակցված (պլաստիկե` մետաղյա բռնիչով, մետաղյա` պլաստիկե բռնիչով և այլն)։

Սանրերը դիցաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանության մեջ սանրերը կանացիության խորհրդանիշն են։ Անտիկ ժամանակներում սանրերի հետ կապված էին ջրային երևույթները։ Սանրվում էին, օրինակ, ջրահարսերը, ծովահարսերը։ Սանրերը շատ աստվածուհիների, նամանավանդ սիրո և ջրի աստվածուհիներ Վեներայի, Աֆրոդիտեի, ատրիբուտներից էին։

Սանրվելը որպես մոգական գործողություն և հենց սանրը ունեցել են տարբեր նշանակություններ. մի կողմից այն գեղեցկության և կանացի գրավչության խորհրդանիշ է, մյուս կողմից` խորհրդավորության խորհրդանիշ։ Շատ երկրների հեքիաթներում հանդիպում են հերոսներ, որոնք փախուստի ժամանակ իրենց հետևից շպրտում են սանրեր, որից աճում է հետապնդողներին խանգարող խիտ անտառ։

Կախարդների մասին ասում էին, որ նրանք իրենց մազերը սանրելով կարող էին ազդել եղանակի վրա և փոթորիկ առաջացնել։

Սանրերը լինում են սահուն, տուփով, տարբեր ձևերի, օրինակ` հրացանի, դանակի, ձկան և այլ տեսքերով[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]