Սանտա Մարիա ին Վիա Լատա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սանտա Մարիա ին Վիա Լատա Santa Maria in Via Lata | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Հասցե | Via del Corso, 278 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 5-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Cosimo Fanzago? և Պիետրո դա Կորտոնա |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 5-րդ դար |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Maria in Via Lata (Rome) Վիքիպահեստում |
Սանտա Մարիա ին Վիա Լատա (լատին․՝ Sanctae Mariae in Via Lata), տիտղոսակիր եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Վիա դել Կորսո (նախկին Վիա Լատա) փողոցի վրա։ Կառուցված է հռոմեական անտիկ կառույցների, ինչպես նաև 8, 9, 10-րդ դարերի շինությունների տեղում (նկուղում պահպանվել են այդ ժամանակաշրջանի ֆրեսկոներ)։ Ըստ լեգենդի այդ կառույցներից մեկում (կամ Սան Պաոլո ալլա Ռեգոլա եկեղեցու տեղում) երկու տարի շարունակ կալանքի տակ է պահվել Պողոս առաքյալը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին քրիստոնեական պաշտամունքի վայրը այստեղ եղել է 5-րդ դարի աղոթատեղին, որը ներկայիս եկեղեցու տեղում է եղել։ Այն կառուցվել է ընդարձակ հռոմեական պահեստի մնացուկների մեջ, որը ևս պեղվել է։ Եկեղեցու վերին հարկը ավելացվել է 9-րդ դարում, իսկ որմնանկարներն ավելացվել են 7-9-րդ դարերի միջև։ Այս ժամանակաշրջանի «կոսմատեսկո» ոճով արված սալահատակը պահպանվել է։
Եկեղեցու 13-րդ դարի Տիրամոր սրբապատկերը, որը կատարել է շատ հրաշքներ, և 3-րդ դարի սարկավագ և նահատակ Ագապետոսի մասունքները մնացել են նրա տակ։ Arcus Novus կամարը, որը այստեղ էր կանգնեցվել Դիոկղետիանոսի կողմից (303-304 թթ.), վերացել է 15-րդ դարի վերջին իրականացված վերանորոգման ժամանակ։ Բանաստեղծ Անտոնիո Տեբալդեոն, որը Ռաֆայել Սանտիի ընկերն է եղել, 1537 թվականին թաղվել է եկեղեցու հյուսիսային թևի ծայրում։ Սակայն գերեզմանը ձևավորվել է 1776 թվականին։
Եկեղեցին բարոկկո ոճով վերանորոգվել է 1639 թվականին Կոզիմո Ֆանզագոյի կողմից, սակայն ճակատամասը՝ կորնթոսյան սյուներով հանդերձ, ավարտել է Պիետրո դա Կորտոնան 1658-1662 թվականներին։ Հավանաբար նա է, որ կանգնեցրել է հաղթակամարը ճակատամասում։ Ալեքսանդր VII պապի օրոք, 1662 թվականին կանգնեցվել է եկեղեցու երկրորդ հարկը։ Զանգակատունը Մարտինո Լոնգիի աշխատանքն է (1580 թ.)։ Բարձր բեմի վրա տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եկեղեցու քիչ կտավներից մեկն է, որը վերագրվում է Լորենցո Բերնինիին։ Աբսիդի ամպհովանին պատրաստված է ալեբաստրից և լաջվարդից։ Ինչպես հիշատակվում է Կոզիմո Ֆանաչելիի կողմից արված ցայտատախտակի վրա, առաջին պեղումներն այստեղ անցկացվել են այդ ժամանակաշրջանում։ 19-րդ դարում Ժոզեֆ և Լյուսեն Բոնապարտների ընտանիքները թաղվել են այստեղ (18-րդ դարում)։
Նավի աջ կողմի առաջին կտավը Ջիաչինտո Բրանդիի «Սուրբ Անդրեի նահատակությունն» է, իսկ երկրորդը՝ Ջուզեպպե, Նիկոլա և Բիաջիո սրբերի կտավն է, որի հեղինակն է Ջուզեպպե Գեցին։ Աբսիդի ձախակողմյան կապելլայում պատկերված են Տիրամայրը մանուկի հետ (հեղինակ՝ Ջիովաննի Օդացցի)։ Աջակողմյան նավի օվալաձև վեց կտավներից երկուսը Պ․ դե Պիետրիի և Ագոստինո Մասուկկիի աշխատանքներից են։ Ձախակողմյան նավում 5 օվալաձև կտավների հեղինակներն են Պ․ դե Պիետրի Մասուկկիին և Ջիովան Դոմենիկո Պիաստրինին։ Սանտա Մարիա ին Վիա Լատա եկեղեցին տիտղոսակիր եկեղեցի է։ 1991 թվականի հունիսի 28-ից եկեղեցու կարդինալ-քահանան Էդուարդ Իդրիս Կասսիդին է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա ին Վիա Լատա» հոդվածին։ |
|