Սահակ Բ Խապայան
Սահակ Բ Խապայան արմտ. հայ.՝ Սահակ Բ. Խապայեան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1849[1] |
Ծննդավայր | Դատեմ Եղեգի, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1939 (90 տարեկան) |
Մահվան վայր | Անթիլիաս, Լիբանան[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Մեծ Լիբանան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Կրթություն | Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան (1868)[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս |
Սահակ Բ Խապայան, Գաբրիել Կարապետի Խապայան (մարտի 25, 1849[1], Դատեմ Եղեգի, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 8, 1939, Անթիլիաս, Լիբանան[1]), Կիլիկիայի Հայոց կաթողիկոս 1902-1939 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում (1867-1868), ապա Կ-Պոլսում մասնավոր դասեր առնելուց (1869-1871) հետո վերադարձել է Երուսաղեմ և դասավանդել իր ուսանած հաստատությունում։ 1874-1881 թվականներին եղել է «Սիոն» ամսագրի խմբագիրը։ 1881-1886 թվականներին նվիրակի պաշտոնով գործել է Կովկասում։ 1885 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կիլիկիայից աքսորվել է օսմանահպատակ Երուսաղեմ (1916), ապա՝ Դամասկոս (1917)։ Զինադադարից հետո վերադարձել է Ադանա (1919), 1921 թվականին՝ Կիլիկիայի հայության հետ բռնությամբ գաղթել Սիրիա։ Որպես հոգևոր գործիչ՝ սատարել է Սիրիայում և Լիբանանում ապաստանած հայությանը։
1930 թվականից հաստատվել է Անթիլիասում։ Ճանաչելով Գևորգ Սուրենյանցի կաթողիկոսությունը՝ ոչ միայն պահպանել է միակ՝ Հալեպի թեմը, այլև հիմնադրել նոր թեմեր իրեն արտոնված տարածքներում՝ նախկին թեմերի փոխարեն՝ Դամասկոսի, Լիբանանի, Կիպրոսի։ Նրա օրոք են կառուցվել Բեյրութի սուրբ Նշան եկեղեցին և Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, հիմնադրվել է Անթիլիասի դպրեվանքը, տպարանը և հրատարակչությունը և շատ այլ հոգևոր-մշակութային կառույցներ։
Կաթողիկոսի անունով է կոչվել Բեյրութի Սահակյան վարժարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 135)։ |