Սակրե Կյոր բազիլիկ (Բրյուսել)
Սակրե Կյոր բազիլիկ ֆր.՝ Basilique de Koekelberg հոլ.՝ Basiliek van Koekelberg | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ |
Երկիր | Բելգիա |
Տեղագրություն | Կուկելբերգ[1] և Գանսհորեն |
Տարածաշրջան | Koekelberg? |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Mechelen-Brussels? |
Հիմնական ամսաթվերը | հոկտեմբերի 12, 1905 |
Նվիրված | Հիսուս Քրիստոսի սուրբ սիրտը |
Անվանված | Հիսուս Քրիստոսի սուրբ սիրտը |
Ճարտարապետ | Ալբերտ վան Խուֆֆել, Pierre Langerock? և Paul Rome? |
Հիմնադիր | Լեոպոլդ II |
Ճարտարապետական ոճ | ար-դեկո և Նորբյուզանդական ոճ |
Հիմնադրված | հոկտեմբերի 12, 1905 |
107,8 մետր | |
Երկարություն | 164 մետր |
Լայնություն | 107,8 մետր |
Շինանյութ | երկաթբետոն |
Basilica of the Sacred Heart, Brussels Վիքիպահեստում | |
basilicakoekelberg.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.) |
Սուրբ սրտի ազգային բազիլիկ (ֆր.՝ Basilique Nationale du Sacré-Cœur, հոլ.՝ Nationale Basiliek van het Heilig-Hart), հռոմեական կաթոլիկ փոքր բազիլիկ է և եկեղեցական ծուխ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Եկեղեցին նվիրված է Քրիստոսի սրտին, որը կառուցվել է ներշնչվելով Փարիզի Սակրե Կյոր բազիլիկով։
1905 թվականին Լեոպոլդ II թագավորը խորհրդանշական կերպով դրել է բազիլիկի առաջին քարը՝ Բելգիայի անկախության 75-ամյակի տոնակատարության ժամանակ։ Եկեղեցու շինարարական աշխատանքները երկու համաշխարհային պատերազմների ժամանակ դադարեցվել են և ավարտվել միայն 1969 թվականին։ Իր տարածքով այն աշխարհում տասն ամենախոշոր եկեղեցիներից մեկն է[2]։
Եկեղեցին գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի Կուկելբերգի բլրի վրա, որը հայտնի է որպես Կուկելբերգ Բազիլիկ։ Եկեղեցու հիմնական երկու բարակ աշտարակներն ու կանաչ պղնձե գմբեթը, որը վեր է խոյանում 89 մետր բարձրությամբ, գերազանցում են Բրյուսելի հյուսիսարևմտյան տեսանելի հորիզոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերին Լեոպոլդ թագավորը երազում էր անմարդաբնակ Կուկելբերգ բլուրը վերածել արքայական բնակելի տարածքի։ Նրա մահից հետո, 1880 թվականին, Լեոպոլդ II թագավորը մտադրվեց կառուցել բելգիական պանթեոն՝ նվիրված Մեծ բելգիացիներին, ոգեշնչվելով Փարիզի Ֆրանսիայի պանթեոնով, հարգանքի տուրք մատուցելու Բելգիայի անկախության 50-ամյակին, սակայն այս նախագիծը չիրականացավ։ 1902 թվականին թագավոր Լեոպոլդը II- ն այցելեց Փարիզի Սակրե Կյոր բազիլիկն ու որոշեց կառուցել ուխտագնացության մի եկեղեցի, ազգային մի սրբավայր ` նվիրված Հիսուսի սրբազան սրտին [3]:
Նեոգոթական բազիլիկ (1905–1914)
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու առաջին քարը դրել է Լեոպոլդ II թագավորը Բուլղարիայի անկախության 75-ամյակի տոնակատարությունների ժամանակ 1905 թվականի հոկտեմբերի 12-ին[4]։ Ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունը դադարեցվեց, որի արդյունքում միայն եկեղեցու հիմքն էր գցած[4]։ Քիչ ժամանակ անց սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։
Ար-դեկո բազիլիկա (1919–1969)
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին Ալբերտ I թագավորը խոստացավ աջակցել եկեղեցու շինարարական աշխատանքներին, սակայն ծիրագիրը չիրականացավ ֆինանսական խնդիրների պատճառով։ Հռոմի պապ Պիոս XI-ի հատուկ հանձնարարականով[5], 1935 թվականի հոկտեմբերի 14-ին Կարդինալ Յոզեֆ-Էռնեստ վան Ռոյը ստանձնեց անավարտ եկեղեցու աշխատանքների վերահսկումը։ Գմբեթն ամբողջացվեց 1969 թվականին, 1970 թվականի նոյեմբերի 11-ին, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսարանի 25-րդ տարելիցի արարողության ժամանակ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել էին։
Ճարտարապետ Ալբերտ Վան Հաֆֆելի եկեղեցու վերջնական ձևավորումն արժանացել է Փարիզի « Ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստի միջազգային ցուցահանդես»-ի մեծ ճարտարապետական մրցանակի[6]։
Շինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին Բրյուսելի ուղենիշն է։ Այն ամենամեծ կառույցն է աշխարհում՝ կառուցված Ար-դեկո ոճով և ունի 89 մ բարձրություն և 164.5 մ երկարություն (արտաքին երկարությամբ)։ Գմբեթի հարթակը հիանալի տեսք է տալիս քաղաքի համայնապատկերին։ Այցելուները կարող են հարթակ հասնել աստիճաններով կամ երկու վերելակներով, որոնք տեղադրվել են 2012 թվականի գարնանը։
Եկեղեցու կենտրոնական մասն ունի 141 մ երկարություն և դրա ամենալայն մասը 107 մետր երկարությամբ շինությունն է։ Գմբեթի տրամագիծը 33 մ է։ Եկեղեցին ունի 3500 մարդու տեղ։
Շինությունը միացված է ամուր բետոնով, կավե սալիկներով և խոշոր քարերով։ Բելգիացի նկարիչ Անտո Կարտեն (1886–1954) ձևավորել է ութ վիտրաժներ, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի կյանքը[7]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- List of basilicas
- List of largest church buildings in the world
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://erfgoedkaart.be/?id=9945
- ↑ List of largest church buildings in the world
- ↑ Vandenbreeden. p. 13
- ↑ 4,0 4,1 «History of the Basilica – official website». 2008 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից փետրվարի 12, 2009-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Stéphany, Pierre (2006). «Bruxelles. La basilique de Koekelberg». La Belgique en cent coups d'oeil (French). Tielt: Lannoo Uitgevrij. էջ 61. ISBN 2-87386-445-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Pirlot, Anne-Marie (2004). «L'exposition de Paris (1925)». In Région de Bruxelles-capitale (ed.). Modernisme art déco (French). Liège: Editions Mardaga. էջ 15. ISBN 2-87009-871-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Vandenbreeden, Jos; de Puydt, Raoul M (2005). «Les Vitraux». Basilique Koekelberg: monument art déco (French and Dutch). Bruxelles: Editions Racine. էջ 103. ISBN 90-209-6144-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of the National Basilica of the Sacred Heart
- Virtual visit of the Basilica of Koekelberg
- Discovery guide with high quality pictures of the Basilica of the Sacred Heart in Brussels Արխիվացված 2011-04-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակրե Կյոր բազիլիկ (Բրյուսել)» հոդվածին։ |
|