Jump to content

Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայան

թուրքերեն՝ İstanbul Sabiha Gökçen Havalimanı

IATA: SAW – ԻԿԱՕ: LTFJ
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական
Սեփականատեր HEAŞ
Տեղագրություն Փենդիք, Ստամբուլ, {{{2}}} Թուրքիա
Կայք http://www.sabihagokcen.aero/

Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայան (թուրքերեն՝ İstanbul Sabiha Gökçen Havalimanı; IATASAW, ICAOLTFJ), միջազգային օդանավակայան, որը գտնվում է Ստամբուլի Փենդիք թաղամասում։ Գտնվում է կենտրոնից 35 կիլոմետր հեռավորության վրա՝ քաղաքի ասիական հատվածում։ Անվանվել է ի պատիվ առաջին թուրք կին- օդաչու Սաբիհա Գյոքչեն։

2014 թվականին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 23,5 միլիոն մարդու։ Այն իր զբաղվածությամբ 18-րդն է Եվրոպայում։ Օդանավակայանը կառուցվել է որպես հավելում հիմնական օդանավակայանին՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանին։

Օդանավակայանը համարվում է բազային օդանավակայան թուրքական Pegasus Airlines-ի և Borajet-ի համար։ Այն Turkish Airlines-ի հիմնական օդանավակայաններից մեկն է։

Օդանավակայանը կառուցվել է այն նպատակով, որ թեթևացնի հիմնական օդանավակայանի աշխատանքը։ 2007 թվականի հունիսին «Turkish conglomerate Limak», «India’s GMR group» և «Malaysia Airport Holding Berhad» ընկերությունները ստորագրեցին օդանավակայանի բարելավման և կայունացման պայմանագիրը։ 2008 թվականի կեսերին սկսվեց միջազգային տերմինալի ընդարձակումը։ Նոր տերմինալը կառուցվեց 2009 թվականին։

2015 թվականի դեկտեմբերի 23-ին ինքնաթիռների կայարանում տեղի ունեցավ հրդեհ։ Մեկ մարդ զոհվեց, ևս մեկը ընկավ ռեանիմացիոն բաժանմունք[1]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկնման սրահ
Սաբիհա Գյոքչենի օդանավակայանի ուղևորափոխադրումների վիճակագրությունը[2]
Տարի Ներքին հազ. Փոփոխություն, % Միջազգային, մարդ Փոփոխություն, % Ընդամենը Փոփոխություն, %
2015 (հուն.) 8,288,369 19 % 4,303,400 12 % 12,591,769 17 %
2014 15,008,600 26 % 8,499,541 29 % 23,508,141 27 %
2013 11,947,424 23 % 6,694,418 35 % 18,641,842 27 %
2012 9,486,469 9,0 % 5,000,773 13,0 % 14,487,242 10,0 %
2011 8,704,249 16,2 % 4,420,421 19,5 % 13,124,670 17,3 %
2010 7,435,158 65,0 % 3,694,314 84,0 % 11,129,472 71,0 %
2009 4,547,673 63.0 % 2,092,285 33.4 % 6,639,958 52.3 %
2008 2,764,856 9.3 % 1,516,337 27.2 % 4,281,193 15.1 %
2007 2,528,549 17.4 % 1,191,946 56.2 % 3,720,495 27.6 %
2006 2,153,561 284.7 % 762,893 65.9 % 2,916,454 186.0 %
2005 559,824 5,323.1 % 459,922 95.5 % 1,019,746 315.2 %
2004 10,323 265.3 % 235,278 52.3 % 245,601 56.3 %
2003 2,826 - 154,346 - 157,172 -

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ստամբուլի Գյոքչենի անվան օդանավակայան
  2. «Devlet Hava Meydanları İşletmesi - İstatistikler» (թուրքերեն). dhmi.gov.tr. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայան» հոդվածին։