Ռոքաս
Բրազիլական կղզիներ Ատլանտիկայում՝ Ֆերնանդու դի Նորոնյա և Ռոքաս օղակղզի | |
Brazilian Atlantic Islands: Fernando de Noronha and Atol das Rocas Reserves* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Բրազիլիա |
Տիպ | բնական |
Չափանիշներ | vii, ix, x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Լատինական Ամերիկա և Կարիբյան կղզիներ |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2001 (25 նստաշրջան) |
Համար | 1000 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ռոքաս օղակղզի (պորտ.՝ Atol das Rocas), օղակղզի Ատլանտյան օվկիանոսում[1]։ Մտնում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի կազմի մեջ։ Գտնվում է Նատալ քաղաքից մոտավորապես 260 կմ դեպի հյուսիս-արևելք և Ֆեռնանդու դի Նորոնիա կղզեխմբից 145 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Կազմված է կորալներից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օղակղզին ունի հրաբխային ծագում, ձևավորվել է կորալներից։ Հարավային Ատլանտիկայի միակ օղակղզին է, աշխարհի ամենափոքր օղակղզիներից մեկը։
Օղակղզին ձվաձև է, նրա երկարությունը մոտավորապես 3,7 կմ է, լայնությունը՝ 2,5 կմ։ Ծովալճակի խորությունը 6 մ է, մակերեսը՝ 7,1 կմ²։ Օղակղզու երկու կղզյակների (Cemitério՝ հարավ-արևմուտքում և Farol Cay՝ հյուսիս-արևմուտքում) տարածքը 0,36 կմ² է, որի մոտ երկու երրորդը կազմում է Farol Cay-ը։ Ամենաբարձր կետը Farol Cay-ի հարավում ավազաթումբն է, որի բարձրությունը կազմում է 6 մ։ Օղակղզին բաղկացած է հիմնականում կորալներից և կարմիր ջրիմուռներից։ Կորալային օղակը գրեթե փակ է, բացառությամբ հյուսիսային կողմում գտնվող 200 մետր լայնությամբ նեղուցի, իսկ արևմտյան կողմում գտնվող շատ ավելի նեղ նեղուցի։
Երկու կղզիները գերաճած են խոտերով, թփերով, դրանց վրա աճում են նաև մի շարք արմավենիներ։ Կղզիներում ապրում են ծովախեցգետիններ, սարդեր, կարիճներ, ավազի ոջիլներ, բզեզներ, ինչպես նաև թռչունների շատ տեսակներ։ Օղակղզու մոտ բնակվում են կրիաներ, շնաձկներ, դելֆիններ։
Օղակղզին արգելոցային տարածք է։ 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ` Ֆեռնանդու դի Նորոնիա կղզեխմբի հետ միասին։ Իրենց հեռավոր դիրքի պատճառով կղզիները հիմնականում զերծ են մնում մարդու ազդեցությունից։ Օգտագործվում են միայն գիտական հետազոտության համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է 1503 թվականին Gonçalo Coelho նավի նավաբեկությունից հետո։ Կղզին ունի բրազիլական ռազմածովային նավատորմի փարոս, որը կառուցվել է 1960-ականներին Farol ծովածոցի հյուսիսային ծայրամասում։ Դրա կողքին գտնվում է լքված փարոս, որը կառուցվել է 1933 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Amado-Filho, G. M.; և այլք: (2012-09-17), «The mesophotic zone of the only South Atlantic Atoll is dominated byrhodolith beds», in Aguirre, Julio (ed.), IV International Rhodolith Workshop, Granada, Spain: Universidad de Granada, Facultad de Ciencias, էջեր 10–11
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Sigep — Brazilian Commission of Geological and Palaeobiological Sites» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 22-ին.
- UNESCO — World Heritage (անգլ.)
- Радиолюбительская станция Атолл Рокас ZV0R
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքաս» հոդվածին։ |
|