Ռուֆուս Սյուել
Ռուֆուս Սյուել անգլ.՝ Rufus Sewell | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1967[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] կամ Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[5], Orleans Park School? և West Thames College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, թարգմանիչ և հնչյունավորող |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ընտրանի | Blinky Bill the Movie? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռուֆուս Ֆրեդերիկ Սյուել (անգլ.՝ Rufus Frederik Sewell, հոկտեմբերի 29, 1967[1][2], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] և Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուֆուս Սյուելը ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 29-ին Թուիքենեմում (Միդլսեկս կայսրություն, Անգլիա)։ Նրա հայրը եղել է բավականին հայտնի նկարիչ-անիմատոր, որ նկարահանել է անիմացիոն հոլովակներ «The Beatles» խմբի համար («անգլ.՝ Lucy In the Sky With Diamonds» և «Yellow Submarine»): Դերասանի հորական կողմի նախնիներից մեկը եղել է ավազակ, որի համար նրան 19-րդ դարում Անգլիայից արտաքսել են Ավստրալիա։ Ապագա դերասանի ծնդից կարճ ժամանակ անց նրա ծնողները որոշել են տեղափոխվել Ռիչմոնդ, որտեղ հայրը լքել է ընտանիքը և հեռացել կնոջից՝ թողնելով նրանց առանց ապրելու միջոցների։ Դերասանի մայրն ստիպված է եղել աշխատել մի քանի վայրերում, և նրան ուղղակի ժամանակ չի մնացել Ռուֆուսի և նրա ավագ եղբոր` Կասպարի դաստիարակությամբ զբաղվելու համար, ովքեր,մնալով առանց հսկողության, սկսել են ծխել, խմել և լսլել ծանր երաժշտություն։ Երբ Սյուելը եղել է տասը տարեկան, նրա հայրը հանկարծամահ է եղել, ինչը մեծ հարված է եղել տղայի համար. նա դադարել է այցելել դպրոց և գիշերել տանը, և մի անգամ նույնիսկ գիշերել է ոստիկանությունում[7]։ Այդ ժամանակ Ռուֆուս Սյուելն սկսել է աշխատել իր առաջին գումարները՝ նվագելեվ հարվածային գործիքներ տարբեր խմբերում։
19 տարեկանում Սյուելը հասկացել է, որ պետք է հիմնովին փոխի իր կյանքը և մասնագիտություն ձեռք բերի։ Նա ընդունվել է Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոց և այնտեղ սովորել երեք տարի՝ զուգահեռ աշխատելով որպես աղբահան, թանգարանի աշխատակից և հյուսն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ավարտելուց հետո Սյուելը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը գործակալի հետ։ Դա եղել է Ջուդի Դենչի շնորհիվ, ով նկատել է երիտասարդ դերասանին, երբ բեմադրել է ներկայացում նրա դերասանական դպրոցում։ Սակայն նրա կարիերայում իսկական բեկում եղել է 1993 թվականի, երբ նկարահանվել է Մայքլ Ուիների «Կեղտոտ շաբաթավերջ» ֆիլմի գլխավոր դերում։ Հենց այդ տարի կայացել է նրա նորամուտը լոնդոնյան բեմում «Making it better» պիեսով, որի համար արժանացել է Լոնդոնի թատերական քննադատների միության մրցանակի «Լավագույն սկսնակ» անվանակարգում։ 1994 թվականին Սյուելը կատարել է Ջորջ Էլիոթի դերը Ուիլ Լադիսլավի «Միդլմարչ» էկրանավորման մեջ։ 1993 թվականին ստանձնել է Սեպտիմուս Խոջի կերպարը Թոմ Ստոպարդի «Արկադիա» պիեսի օրիգինալ անձնակազմում[8]։ Այդ դերի համար նա ներկայացվել է Լորենս Օլիվյեի մրցանակի։
Դերասանական կարիերայի հաջող սկիզբը նրան հնարավորություն է ընձեռել հայտնվել Բրոդվեյան «Translations» թատրոնի ամերիկյան բեմահարթակում։ Թատրոնում իր դերակատարումների և դերասանական վարպետության համար Սյուելն ստացել է «Broadway’s Theatre World Award» (Բրոդվեյան թատրոնի մրցանակ) մրցանակ։
Թատրոնում իր հիմնական աշխատանքին զուգահեռ դերասանն սկսել է հանդես գալ ոչ մեծ դերերով հեռուստա- և կինոֆիլմերում։ Նրա առաջին աշխատանքը կինոյում եղել է թմրամոլի դերը 1991 թվականի «Քսանմեկ» ֆիլմում։ Նրան մեծ ճանաչում են բերել հեռուստասերիալներում կատարած դերերը։ Կինոյում կատարած նրա հետագա դերերն արժանացել են դրական արձագանքի հեռուստադիտողի կողմից, սակայն այդ ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Սյուելը, հաջողություն չեն ունեցել։
1998 թվականին ստացել է գլխավոր դեր «Մութ քաղաք» ֆիլմում։ 2000 թվականին Ռուֆուսը նկարահանվել է «Օրհնեցեք երեխային» ֆիլմում այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քիմ Բեսինջերը, Քրիստինա Ռիչիի։ 2001 թվականին նկարահանվել է «Մի ասպետի պատմություն» ֆիլմում։
2006 թվականին ներկայացել է BAFTA TV Award մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում «Վերա-Շեքսպիր» ֆիլմի համար։ 2010 թվականին փոքր դերով հանդես է եկել «Զբոսաշրջիկը» ֆիլմում, որում նկարահանվել են նաև Անջելինա Ջոլին և Ջոնի Դեփը։ Նույն տարում նկարահանվել է «Երկրի սյուներ» մինի սերիալում։ 2012 թվականին խաղացել է «Նախագահ Լինքոլն։ Վամպիրների որսորդ» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր չարագործին` վամպիր Ադամին[9]։ 2014 թվականին նկարահանվել է «Հերակլես» ֆիլմում Դուեյն Ջոնսոնի հետ միասին[10]։ 2015 թվականին հնչյունավորել է սըր Կլոդին «Անհավատալի Բլինքի Բիլը» մուլտֆիլմում։ 2015 թվականից 2016 թվականը նկարահանվել է «Մարդը բարձր ամրոցում» հեռուստասերիալում։ 2016-2017 թվականներին կատարել է Մելբուռնի դերը «Վիկտորյա» հեռուստասերիալում[11]։
Թատերական բեմում Ռուֆուս Սյուելն առավել հայտնի է Թոմ Ստոպարդի ներկայցումներից։ Ներկայում կինոյում աշխատելու հետ միասին նա նաև խաղում է Լոնդոնի թագավորական թատրոնում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականից 2000 թվականը ամուսնացած է եղել Յասմին Աբդալայի հետ[12]։ 2002 թվականի մարտի 18-ին Ռուֆուսն Էմի Գարդներից ունեցել է տղա` Ուիլյամ Դուգլաս Սյուելը[7]։ Ռուֆուսը և Էմին ամուսնացել են 2004 թվականին և ամուսնալուծվել 2006 թվականին[13][14]։ Ռուֆուսն ունի նաև դուստր[15]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1991 | ֆ | 21 տարի | Twenty-One | Բոբի |
1992-1994 | ս | Երկրորդ տեսարան | Screen Two | Մայք Կոստեյն/Քլայվ |
1993 | ֆ | Կեղտոտ շաբաթավերջ | Dirty Weekend | Թիմ |
1994 | ս | Միդլմարչ | Middlemarch | Ուիլ Լեդիսլավ |
1994 | ֆ | Քաղաքացի Լոք | Citizen Locke | կուրսանտ Քլարկ |
1994 | ֆ | Սեր առանց անվան | A Man of No Importance | Ռոբի Ֆեյ |
1994 | ֆ | Գիշերը կնոջ հետ, իսկ ցերեկը՝ Չառլիի | A Night with a Woman, a Day with Charlie | Չառլի |
1995 | ֆ | Անհարմար ֆերմա | Cold Comfort Farm | Սեթ Սթարկադեր |
1995 | ֆ | Քարինգտոն | Carrington | Մարկ Գերտլեր |
1995 | ֆ | Հաղթանակ | Victory | Մարտին Ռիկարդո |
1995 | ս | Ներկայացում | Performance | Փերսի Հենրի (Henry IV, Part էպիզոդում) |
1996 | ֆ | Համլետ | Hamlet | Ֆորտնիբրաս |
1997 | ֆ | Անտառների ծայրին | The Woodlanders | Ժիլ Ուինթերբուրն |
1998 | ֆ | Ազնիվ կուրտիզանուհի | Dangerous Beauty | Մարկո Վեներ |
1998 | ֆ | Մութ քաղաք | Dark City | Ջոն Մյորդոկ |
1998 | ֆ | Ինչ-որ բան Մարթայի մասին | Martha, Meet Frank, Daniel and Laurence | Ֆրենկ |
1998 | ֆ | Իլյումինանտա | Illuminata | Դոմինիկ |
1998 | ֆ | Կալվածք | At Sachem Farm | Ռոսի |
1999 | ֆ | Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը | In a Savage Land | Միք Կարպենտեր |
2000 | ս | Արաբական արկածներ | Arabian Nights | Ալի Բաբա |
2000 | ֆ | Օրհնիր երեխային | Bless the Child | Էրիկ Ստարկ |
2001 | ֆ | Մի ասպետի պատմություն | A Knight's Tale | կոմս Ադեմեր |
2001 | ֆ | Սարսափ անդունդից | Mermaid Chronicles Part 1: She Creature | Էնգուս |
2002 | ֆ | Էքստրեմալներ | Extreme Ops | Իեն |
2003 | ֆ | Ելենա Տրոյացի | Helen of Troy | Ագամեմնոն |
2003 | ս | Վերջին թագավորը | Charles II: The Power & the Passion | Կառլ II |
2004 | ֆ | Ճաշակ | Taste | Մայքլ Կուլման |
2005 | ֆ | Զորոյի լեգենդը | The Legend of Zorro | Արմենդ |
2005 | ս | Վերա-Շեքսպիր | ShakespeaRe-Told | Պետրուչո (անգլ.՝ The Taming of The Shrew էպիզոդում) |
2006 | ֆ | Տրիստան և Իզոլդա | Tristan Isolde | թագավոր Մարկ |
2006 | ֆ | Իլյուզիոնիստ | Բնօրինակ անունը հայտնի չէ | The Illusionist / արքայազն Լեոպոլդ |
2006 | ֆ | Փարիզ, ես սիրում եմ քեզ | Paris, je t'aime | Ուիլյամ (Père-Lachaise էպիզոդում) |
2006 | ֆ | Զարմանալի թեթևություն | Amazing Grace | Թոմաս Քլարկսոն |
2006 | ֆ | Արձակուրդ փոխարինումով | The Holiday | Ջեսպեր |
2008 | ֆ | Ներբեռնելով Նենսիին | Downloading Nancy | Ալբերտ |
2008 | ս | Ջոն Ադամս | John Adams | Ալեքսանդր Համիլթոն
{{Ֆիլմում|2008|[[Հոգի|Vinyan|Պոլ Բելմեր}} |
2008-2009 | ս | Վերջին ակնթարթին | Eleventh Hour | բժիշկ Ջեյքոբ Հուդ |
2010 | ս | Երկրի սյուները | The Pillars of the Earth | Թոմ Շինարար |
2010 | ֆ | Զբոսաշրջիկը | The Tourist | անգլիացի |
2011 | ս | Զեն | Zen | Աուրելիո Զեն |
2012 | ֆ | Նախագահ Լինքոլն։ Վամպիրների որսորդ | Abraham Lincoln: Vampire Hunter | Ադամ |
2012 | ս | Շքերթի ավարտ | Parade's End | Էդիտի ամուսինը |
2012 | ս | Անհանգիստ | Restless | Լուկաս Ռոմեր |
2012 | ֆ | «Նուար» հյուրանոց | Hotel Noir | Ֆելիքս |
2013 | ֆ | Բոլորը իրերը բոլոր մարդկանց համար են | All Things to All Men | Փարքեր |
2014 | ֆ | Հերակլես[16] | Hercules | Ավտոլիկ |
2014 | ֆ | Հրեշի ձեռքը | The Devil's Hand | Ջեյքոբ Բրաուն |
2015 | ս | Մարդը բարձր ամրոցում | The Man in the High Castle | Ջոն Սմիթ |
2016 | ֆ | Եգիպտոսի աստվածները | Gods of Egypt | Ուրշու |
2016-2017 | ս | Վիկտորյա | Victoria | լորդ Մելբուրն]] |
2019 | ֆ | Ջուդի | Judy | Սիդնի Լաֆթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #135732395 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 FreeBMD Entry Info — 1998.
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ 7,0 7,1 Emine Saner (2006 թ․ դեկտեմբերի 8). «Emine Saner talks to actor Rufus Sewell». the Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ http://www.tvsa.co.za/actors/viewactor.aspx?actorid=4089 Rufus Sewell
- ↑ Rachel Abrams (2011 թ․ ապրիլի 12). «Rufus Sewell to play villain in 'Vampire Hunter'» (ամերիկյան անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Dave McNary (2013 թ․ մարտի 21). «Joseph Fiennes, Ian McShane Join 'Hercules' Cast» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Rufus Sewell to join Jenna Coleman in major new ITV drama Victoria». ITV.
- ↑ Chloe Fox (2003 թ․ նոյեմբերի 5). «Cut and thrust». telegraph.co.uk. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ WENN (2006 թ․ հունվարի 2). «Sewell Dumped By Wife» (ամերիկյան անգլերեն). contactmusic.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ LISA SEWARDS (2011 թ․ հունվարի 6). «At last I've ditched the britches! Rufus Sewell on swapping costume drama to be TV's coolest detective». Daily Mail. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Rufus Sewell says role in Art was 'very inconvenient' for family
- ↑ Rufus Sewell Joining Dwayne Johnson In MGM’s ‘Hercules’
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուֆուս Սյուել» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ