Ռութ Դրեյֆուս
Ռութ Դրեյֆուս | |
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ժնևի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հուդայականություն |
Ծննդյան օր | հունվարի 9, 1940[1][2] (84 տարեկան) |
Ծննդավայր | Սանկտ Գալլեն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Պարգևներ | |
Ռութ Դրեյֆուս (հունվարի 9, 1940[1][2], Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 1993-2003 թվականներին եղել է Շվեյցարական դաշնային խորհրդի անդամ` ներկայացնելով Ժնև գավառը։
Ընտրվել է շվեյցարական դաշնային խորհրդի անդամ 1993 թվականի մարտի 10-ին` դառնալով դաշնային նահանգի հիմնադրումից ի վեր դրա 100-րդ անդամը, երկրորդ կին անդամը և հրեական ծագում ունեցող միակ խորհրդականը։ Նա 1999 թվականին եղել է Կոնֆեդերացիայի նախագահ, առաջին կինն այդ պաշտոնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրեյսֆուդը սերում է Շվեյցարիայի ամենահին հրեական ընտանիքներից մեկից։ Նրա հայրը առևտրական էր, և Ռութն ու իր եղբայրը հաճախել են դպրոց։ Բիզնես կրթությունից հետո Ռութը աշխատել է որպես քարտուղար և սոցիալական աշխատող, ինչպես նաև` Cooperation ամսագրում որպես լրագրող 1961-1964 թվականներին։ Նա 1964 թվականին անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը։ 1970 թվականին ստացել է տնտեսագետի մագիստրոսի կոչում Ժնևի համալսարանում և 1970-1972 թվականների աշխատել է որպես օգնական համալսարանում։ Այնուհետեւ դարձել է գիտական փորձագետ 1972-1981 թվականներին Շվեյցարիայի զարգացման համագործակցության գործակալության դաշնությունում։ Աշխատել է Շվեյցարիայի առևտրի միությունում որպես քարտուղար, որտեղ նա զբաղվել է սոցիալական ապահովագրության, աշխատանքային օրենսդրության և կանանց հիմնահարցերին վերաբերող հարցերով, մինչև 1993 թվականը՝ դաշնային խորհրդի ընտրությունները[3]։
Դրեյսֆուլը 1989-1991 թվականներին եղել է Բեռնի օրենսդիր իշխանության սոցիալ-դեմոկարատական անդամ։ 1991 թվականին նա բաց է թողել Շվեյցարիայի ազգային խորհրդի ընտրությունները։
Նա Աշխարհի կին առաջնորդների խորհրդի անդամ է, ներկայիս և նախկին կանանց առաջնորդների միջազգային ցանց, որի առաքելությունն է համախմբել ամենաբարձր մակարդակով կանանց՝ առաջնորդներին, որոնք կոլեկտիվ գործողություններ են իրականացնում կանանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի և հավասար զարգացման համար։
Դաշնային խորհրդի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի նախագահ Ռենե Ֆելբերի հրաժարականից հետո պետք է ընտրվեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ըստ Դաշնային Խորհրդի շվեյցարական կողմերի ներկայացուցչության որոշման` ոչ պաշտոնական «կախարդական բանաձևի»։ Չնայած Քրիստիան Բրունները սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն էր 1993 թ. մարտի 3-ին կայացած ընտրություններում, աջակողմյա կուսակցությունները որոշեել էին վերադարձնել սոցիալ-դեմոկրատական կուսակցության այլ անդամների, ազգային խորհրդարանի անդամ Ֆրենսիս Մեթթին և Կանտոնի նախարարին։ Նեչատելը այդ ժամանակ հրաժարվել է ընտրություններից, քանի որ նրա կուսակցությունը չէր քաջալերում դա։
Նոր ընտրությունը կազմակերպվել է 1993 թվականի մարտի 10-ին, և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ընտրել է Ռութ Դրեյֆուսին և Քրիստիան Բրուններին որպես պաշտոնական թեկնածու։ Առաջին անգամ էր, որ երկու կանայք էին ընտրվել պաշտոնական «տոմսով», իսկ Ռութ Դրեյֆուսն ընտրվել է երրորդ փուլում` 144 ձայնով։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռութ Դրեյֆուսը գլխավորել է Ներքին գործերի դաշնային դեպարտամենտը մինչև 2002 դեկտեմբերի 31-ը։ Նա առաջին կինն է երբևէ, ով ընտրվել է Կոնֆեդերացիայի նախագահ 1999 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Նա հաղթել է մի քանի հանրաքվեներում, ներառյալ առողջության ապահովագրության օրինագծի վերանայումը, 10-րդ սոցիալական անվտանգության համակարգի վերանայումը, կանխարգելման, բուժման, օգնության և վերականգնման վրա հիմնված դեղերի քաղաքականությունը և կինոյի արդյունաբերության և դրա զարգացման վերաբերյալ նոր օրենքը։
Նա աշխատել է Մայրության ապահովագրության մասին օրենքում, բայց քանի որ Դաշնային խորհրդի մեծամասնությունը մերժել է առաջարկը, նա ստիպված է եղել խնդրել ժողովրդին մերժել իր տեքստը, քանի որ նա պետք է հարգեր կոլեգիալությունը։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dreifuss ist unser Name (Dreifuss is our name), by Isabella Maria Fischli, Ed. Pendo, 2002, 3-85842-487-0.
- "Ruth Dreifuss" in Women of power - half a century of female presidents and prime ministers worldwide, by Torild Skard, Bristol: Policy Press, 2014, 978-1-44731-578-0.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 National Library of Israel Names and Subjects Authority File
- ↑ Skard, Torild (2014) "Ruth Dreifuss" in Women of power - half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, 978-1-44731-578-0, pp. 405-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Legacy interview. Արխիվացված 2016-04-14 Wayback Machine. Personal history interview
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Ռենե Ֆելբեր |
Member of the Swiss Federal Council 1993–2002 |
Հաջորդող: Միքայել Քալմի-Ռեյ |
Նախորդող: Ֆլավիո Քոթթի |
Ներքին գործերի դաշնային դեպարտամենտ, Ներքին գործերի նախարար 1993–2002 |
Հաջորդող: Պասկալ Քոուչեփին |
Նախորդող: Ֆլավիո Քոթթի |
Շվեյցարիայի փոխնախագահ | Հաջորդող: Ադոլֆ Օգի |
President of Switzerland 1999 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Դրեյֆուս» հոդվածին։ |
|
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 9 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեյցարիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարիայի նախագահներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կին նախագահներ
- Պետության կին ղեկավարներ
- Շվեյցարիայի քաղաքական գործիչներ
- Շվեյցարիայի նախարարներ
- Շվեյցարիայի կին քաղաքական գործիչներ
- Հրեա քաղաքական գործիչներ
- Շվեյցարացի տնտեսագետներ