Ռուբինա Ալի
Ռուբինա Ալի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 21, 1999[1] (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | Հնդկաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 3193186 |
Ռուբինա Ալի (անգլ.՝ Rubina Ali, հունվարի 21, 1999[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, առավել հայտնի է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում ունեցած իր առաջնախաղով։ Այդ ֆիլմի ունեցած հաջողությունից հետո Ալին նկարահանվել է «Ո՞վ գիտի, թե ինչ կպատահի վաղը» ֆիլմում։ 2009 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրությունը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբինա Ալին ծնվել է 1999 թվականի հունվարի 21-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում։ Ալիի ընտանիքը պատկանում էր հասարակության ստորին խավին և ապրում էր Բանդրա կայարանից ոչ հեռու գտնվող ետնախորշերում[3]։ Ռուբինայի մայրն ամուսնուց բաժանվելուց հետո հեռացել էր ընտանիքից։ Ռուբինան ապրում էր հոր՝ Ռաֆիկի, քրոջ՝ Սանայի, եղբոր՝ Աբբասի և խորթ մոր՝ Մուննի հետ։ Մունին առաջին ամուսնությունից ուներ չորս երեխա՝ Սուրայյան, Սանջիդան, Բաբուն և Իրֆան[4][5]։
«Միլիոնատերը ետնախորշից»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Ալին նկարահանվել է «Միլիոնատերը ետնախորշից» բրիտանական ֆիլմում։ Այն պատմում է պատանի Ջամալ Մալիկի մասին, որը 20 միլիոն ռուպ էր շահել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրում[6]։ Ըստ ֆիլմն ստեղծողների՝ նրանք երկար ժամանակ քննարկել են, թե արդյոք արժե որպես դերակատարներ ընտրել ետնախորշերում ապրող երեխաների՝ վախենալով խարխլել նրանց ճակատագրերը։ Ավելի ուշ ռեժիսոր Դեննի Բոյլը հաստատել է քասթինգը[7].
Մյուս բոլոր դերասանների հետ, ովքեր Ջամալի, Սալիմի և Լատիկայի դերերը խաղացել էին տարբեր տարիքներում (Ալին Լատիկայի դերակատարն էր մանուկ հասակում), Ռուբինան այցելել էր «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության արարողությանը։ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմն արժանացել է 8 «Օսկարի», մասնավորապես՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Աջարուդին Մոհամեդ Իզմայիլը, որ խաղում էր Սալիմի դերը մանկության տարիներին, եկել էր մոր հետ, իսկ Ռուբինային ուղեկցում էր հորեղբայրը։ Դա նրա առաջին ուղևորությունն էր Մումբայի սահմաններից դուրս[8]։
Թերթերում հաճախ են հայտնվել լրագրողների պատմություններն այն մասին, որ պատանի դերասանները չեն ստացել իրենց համար սահմանված հոնորարները։ Կինոարտադրողները առարկել են՝ հայտարարելով, որ փողերը դերասաններին կվճարվեն միջնակարգ դպրոցն ավարտելիս[9]։ Համաձայն «The Daily Telegraph» թերթի՝ Ալին 1 ամիս նկարահանումների համար ստացել է 500 ֆունտ[10]։ «Fox Searchlight Pictures» կինոընկերության ներկայացուցիչն ասել է, որ դա համարժեք է միջին հնդիկի 3 տարվա աշխատավարձին[10]։
Բոյլն ասել է, որ չի ցանկանում հրապարակել նկարահանման համար երեխաներին վճարված իրական գումարը[11][12]։ Նա նաև հայտարարել է, որ վճարել է Ալիի և Իզմայիլի կրթության համար[10]։ Սակայն դա ևս հանդիպել է քննադատության, քանի որ լրագրողները կասկած են հայտնել ետնախորշերում մեծացող երեխաների՝ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության առթիվ[10]։ Բացի այդ, Հոլիվուդում ֆիլմի հաջողությունից հետո Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երեխաներին կտրվեն բնակարաններ՝ չնայած նրանք վերադարձել են ետնախորշեր[13]։ Ալին այնտեղ ապրել է մինչև 2011 թվականի մարտը, երբ այն այրվել է[14]։
2009 թվականին «News of the World» բրիտանական տաբլոիդը Մումբայում երեխաների շահագործման վերաբերյալ իր հետաքննության շրջանակներում «միջնորդ» է ուղարկել Ռուբինայի հոր մոտ։ Ռաֆիկը և նրա հորեղբայր Ռաջան աղջկան «արևելյան շեյխի» ընտանիքին վաճառելու բանակցություններ են վարել՝ նրա դիմաց խնդրելով 297000 դոլար։ Ռուբինայի հայրն աղջկան վաճառելու ցանկությունը բացատրել է ընտանիքի ծանր ֆինանսական վիճակով, որը, ըստ նրա, «ոչինչ չի ստացել ֆիլմին մասնակցելու համար»[15]։
Հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Ալին նկարահանվել է «Ո՞վ գիտի, թե ինչ կպատահի վաղը» ֆիլմում։ Բացի նրանից, այդտեղ նկարահանվել են «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի երիտասարդ դերասաններից մեկը՝ Աժարուդին Մոհամեդ Իզմայիլը, ինչպես նաև հայտնի այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շահրուխ Խանը, Ռիշի Կապուրը և Ջուհի Չավլան[16]։ 2009 թվականին Ալին թողարկել է «Slumgirl Dreaming» ինքնակենսագրությունը, որտեղ պատմել է իր մանկության և «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում նկարահանվելու մասին[2]։
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Պարգև | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2009 | Central Ohio Film Critics Association | Լավագույն անսամբլ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար |
Հաղթանակ |
2009 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակաբաշխություն | Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասանական կազմ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար |
Հաղթանակ |
2009 | Երիտասարդ դերասան | Լավագույն դերասանական կազմ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար |
Հաղթանակ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Միլիոնատերը ետնախորշից | Slumdog Millionaire | Լաթիկան փոքր ժամանակ |
2009 | ֆ | Ո՞վ գիտի, թե ինչ կպատահի վաղը | कल किसने देखा | կամեո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Cole S. Booktalking Around the World: Great Global Reads for Ages 9-14. — Libraries Unlimited, 2010. — P. 22. — 178 p. — ISBN 1598846132
- ↑ Ramesh, Randeep (28.2.2009). «Slumdog actor upset at return of her mother». London: The Guardian. Վերցված է 2009 թ․ մարտի 2-ին.
- ↑ Shukla A. (2009 թ․ ապրիլի 20). «I want to stay with dad: Slumdog star Rubina Ali - Mumbai - DNA». Daily News and Analysis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Aiswarya A. (2009 թ․ ապրիլի 20). «Sell off Rubina? It's a lie: father». The Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Экслер А. (02.04.2009). «Драма «Миллионер из трущоб»». Субъективные заметки о фильмах. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Harvey O. (7 марта 2009). «Slumdog stars return to reality» (անգլերեն). The Sun. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Two Mumbai slum kids set for fairytale journey to Oscars» (անգլերեն). Indo-Asian News Service. 19 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Nelson D. (14 февраля 2009). «Slumdog Millionaire's child stars to miss Oscars» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2002 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Nelson D., Henderson B (26 января 2009). «Slumdog child stars miss out on the movie millions». London: The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Tapper J. «Slumdog Symphony: A Chat with Danny Boyle». ABC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Afsana A., Smrity S (5 марта 2009). «From Slumdog to Bollywood». The Times of India. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Slumdog children to be rehoused» (անգլերեն). BBC News. 25 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Slumdog Millionaire child actress's home in Mumbai fire» (անգլերեն). BBC News. 5 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Богданова Е. (19 апреля 2009). «Отец продает свою дочку - звезду «Миллионера из трущоб»». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Azhar and Rubina shoot for movie where Shah Rukh has a cameo(անգլ.) // The Siasat Daily. —Hyderabad, 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբինա Ալի» հոդվածին։ |
|