Ռուբիդիում
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ռուբիդիում / Rubidium (Rb), Rb, 37 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 1, 5, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 85,4678(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 5s1 | ||||
Ատոմի շառավիղ | 248 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 216 պմ | ||||
Իոնի շառավիղ | ( 1e)147 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 0,82 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | −2,925 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 402,8 (4,17) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 39,05 °C | ||||
Եռման ջերմաստիճան | 688 °C | ||||
Մոլյար ջերմունակություն | 31,1[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 55,9 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 5,710 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 56[3] Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 58,2 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
37 | Ռուբիդիում
|
85,467 | |
[Kr]5s1 |
Ռուբիդիում (լատին․՝ Rubidium), Rb, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Կարգահամարը՝ 37, ատոմական զանգվածը՝ 85,4678: Ալկալիական մետաղ է, s-տարր։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p6 5s1։ К, L, М թաղանթները լրացված են։ Ռուբիդիումը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է, կտրվում է դանակով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբիդիումը հայտնաբերել են Ռ. Բունզենը և Գ. Կիրխհոֆը, Դյուրկհայմի (Գերմանիա) աղաջրերում, սպեկտրասկոպիական եղանակով (1861) և անվանել ըստ սպեկտրի ամենաբնորոշ գծերի կարմիր գույնի (լատին․՝ rubidus - մուգ կարմիր)։ Մետաղական ռուբիդիումը առաջինն ստացել է Բունզենը (1863)։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբիդիումը չափազանց ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,5•10−2 % (ըստ զանգվածի)։ Նշանակալի քանակներով պարունակվում է թթու հրաբխային ապարներում և հատկապես պեգմատիտներում (1-3%) փոքր քանակներով՝ ուլտրահիմքային (2• 10−4 %) և հիմքային (4,5•10−3 %) ապարներում։
Սեփական միներալներ չի առաջացնում։ Ուղեկցում է կալիումին, լիթիումին, ցեզիումին։ Ռուբիդիումի միացությունները իզոմորֆ խառնուրդի ձևով մտնում են լեպիդոլիթ, ցինվալդիթ, պոլլուցիտ, սիլվինիտ, կառնալիտ և այլ միներալների բաղադրության մեջ։
Ռուբիդիումի աղեր են պարունակում հանքային, նաև ծովերի և օվկիանոսների (1•10−5-2,1•10−5 %) ջրերը։ Ռուբիդիումը մշտապես պարանակվում է բուսական (3,2-6,4•10−4 %) և կենդանական հյուսվածքներում (չոր մնացորդում մինչև 0,014 %)։ Մարդու արյան մեջ ռուբիդիումի պարունակությունը 3,2•10−4 (տղամարդկանց մոտ) և 2,8•10−4 % (կանանց մոտ) է։
Ռուբիդիումի փոխանակությունն օրգանիզմում վատ է ուսումնասիրված։
Հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբիդիում պարունակող միներալները (լեպիդոլիթ, ցինվալդիթ, պոլլուցիտ, սիլվինիտ, կառնալիտ) գտնվում են Գերմանիայում, Չեխիայում, Նամիբիայում, Զիմբաբվեում, Թուրքմենստանում և այլ երկրներում[4]։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաղական ռուբիդիումը ստանում են նրա քլորիդից՝ վերականգնում են վակուումում կալցիումով կամ մագնեզիումով (700-800 °C), երբեմն՝ հալույթը էլեկտրոլիզի ենթարկելով։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբիդիումը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է, կտրվում է դանակով։ Հալման ջերմաստիճանը՝ 38,9 °C, եռմանը՝ 703 °C, խտությունը՝ 1525 կգ/մ3։ Պարամագնիսական է, էլեկտրահաղորդականությունը՝ 8,85•10−4 օհմ−1• սմ−1։ Ռուբիդիումի միացությունները բոցը դարձնում են մանուշակագույն կարմիր։ Ռուբիդիումը քիմիապես չափազանց ակտիվ է, ուժեղ վերականգնիչ, տալիս է ալկալիական մետաղներին հատուկ ռեակցիաներ (ավելի բուռն, քան Li, Na, К)։
Ռուբիդիումի իոնացման պոտենցիալը 4,176 Էվ է, էլեկտրաբացասականությունը՝ 0,89: Միացություններում միարժեք է (օքսիդացման աստիճանը՝ 1), առաջացնում է գերազանցապես իոնական քիմիական կապեր։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբիդիում միանում է ջրածնի հետ (300-350 °С, 50-100 մթն, կատալիզատոր), առաջացնելով սպիտակ բյուրեղական հիդրիդը՝ RbH, որն ակտիվ վերականգնիչ է։
Թթվածնի հետ ռուբիդիումը միանում է չափազանց բուռն՝ անգամ օդում անմիջապես ինքնաբոցավառվում է։ Առաջանում է ռուբիդիումի վերգերօքսիդը՝ RbO2, և մասամբ՝ գերօքսիդը՝ Rb2O2։ Հայտնի են նաև ռուբիդիումի օզոնիդը՝ RbO3, օքսիդը՝ Rb2O, և Rb2O3 բաղադրության գերօքսիդը։
Rուբիդիումի օքսիդները ակտիվորեն փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով ռուբիդիումի հիդրօքսիդ (RbOH)։ Լուծույթներից անջատվում են ռուբիդիումի հիդրօքսիդի բյուրեղահիդրատները՝ RbOH•H2O, RbOH•2H2O:
Ռուբիդիում ինքնաբոցավառվում է նաև հալոգենների միջավայրում։ Առաջանում են ռուբիդիումի հալոգենիդները (RbF, RbCl և այլն), որոնք ջրում և բազմաթիվ օրգանական լուծիչներում լավ լուծվող, անգույն, բյուրեղական նյութեր են։ Ռուբիդիումի նիտրիդը Rb3N, ֆոսֆիդը Rb3P, կարբիդը Rb2C2 և սիլիցիդը RbSi խոնավության առկայությամբ քայքայվում են։
Ռուբիդիում չափազանց բուռն փոխազդում է ջրի և թթուների հետ, անջատելով ջրածին՝ Rb-ի աղերը մեծ մասամբ անգույն, ջրում լուծելի նյութեր են, որոնց լուծույթներից անջատվում են բյուրեղահիդրատները։ Ռուբիդիումի որոշ աղեր ջրում վատ են լուծվում՝ RbClO4Rb2(PtCl6), RbIO4, RbMnO4, Rb2C2O7 և այլն։ Տաքացնելիս (>300 °C) ռուբիդիումը քայքայում է ապակին (վերականգնում է սիլիցիումը)։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբիդիում օգտագործվում է ֆոտոբազմապատկիչներ, ռադիոլամպեր (որպես կաթոդ և գետտեր), հրթիռային և տիեզերական տեխնիկայում օգտագործվող քսանյութեր պատրաստելու համար. ռուբիդիումի գոլորշիները՝ լազերներում, տիեզերական և երկրաբանական հետախուզությունների մագնիսաչափերում, ցածր ճնշումային գազապարպման լամպերում ռուբիդիումի աղերը որպես կատալիզատորներ, օրգանական սինթեզում[5]։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական ռուբիդիում բաղկացած է 85Rb կայուն (72,15%) և 87Rb թույլ ռադիոակտիվ (27,85 % T1/2 = 4․8•1010 տարի) իզոտոպներից[6]։ 87Rb-ռադիոակտիվ է, փոխարկվում է 87Sr կայուն իզոտոպի։ 87Rb և 87Sr իզոտոպների հարաբերական պարունակությունը միներալներում և ապարներում թույլ է տալիս հաշվել նրանց երկրաբանական տարիքը (ստրոնցիումային եղանակ)։
Ստացվել են ռուբիդիումի թվով 20 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենաերկարակյացը 83Rb (T1/2= = 18,66 տարի) է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report). — Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — С. 1047-1078. —
- ↑ Редкол.: Зефиров Н. С. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 282. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5—85270—039—8
- ↑ Рубидий на Integral Scientist Modern Standard Periodic Table
- ↑ «Рубидий — Свойства химических элементов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Лекарственные препараты при психических заболеваниях // Научный центр психического здоровья РАМН
- ↑ G. Audi; և այլք: (2003). «The NUBASE Evaluation of Nuclear and Decay Properties». Nuclear Physics A. Atomic Mass Data Center. 729 (1): 3–128. Bibcode:2003NuPhA.729....3A. doi:10.1016/j.nuclphysa.2003.11.001.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Перельман. Ф. М. Рубидий и цезий. М.: АН УССР, 1960. 140 стр. с илл.
- Плющев В. Е., Степин Б. Д. Химия и технология соединений лития, рубидия и цезия. — М.-Л.: Химия, 1970.- 407 с
- Рипан Р., Четяну И. Неорганическая химия. Химия металлов. — М.: Мир, 1971. — Т. 1. — 561 с.
- Meites, Louis (1963). Handbook of Analytical Chemistry (New York: McGraw-Hill Book Company, 1963)
- Steck, Daniel A. «Rubidium-87 D Line Data» (PDF). Los Alamos National Laboratory (technical report LA-UR-03-8638). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբիդիում
- Ռուբիդիում Webelements-ում
- Ռուբիդիումը քիմիական տարրերի հայտտնի հանրագիտարանում Արխիվացված 2009-09-13 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 8)։ |
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |