Jump to content

Ռոմինա Յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմինա Յան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1974(1974-09-05)[1][2]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Մահացել էսեպտեմբերի 28, 2010(2010-09-28)[3][1][2] (36 տարեկան)
Մահվան վայրSan Isidro, Բուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն Արգենտինա
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, սցենարիստ, հեռուստահաղորդավարուհի և պարուհի
Ծնողներհայր՝ Gustavo Yankelevich?, մայր՝ Cris Morena?

Ռոմինա Յանկելևիչ (իսպ.՝ Romina Yankelevich, ), առավել հայտնի է որպես Ռոմինա Յան (իսպ.՝ Romina Yan), արգենտինացի դերասանուհի, սցենարիստ, երգչուհի և պարուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմինա Յանկելևիչը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 5–ին Բուենոս Այրեսում (Արգենտինա) ՝ պրոդյուսեր Գուստավ Յանկելևիչի և դերասանուհի ու սցենարիստ Քրիս Մորենայի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են 1995 թվականին։ Ռոմինան ունեցել է կրտսեր եղբայր՝ Թոմաս Յանկելևիչ՝ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Ռոմինան կինոյում սկսել է նկարահանվել 1990–ական թվականների սկզբին և մինչև իր մահը՝ 2010 թվականը, նկարահանվել է 12 ֆիլմում և սերիալում։ 2005 թվականին Յանկելևիչը սկսել է սցենարիստի կարիերան։

Կինոմատոգրաֆիական գործունեությունից բացի, Ռոմինան նաև եղել է երգչուհի և պարուհի։

1998–2010 թվականներին (մինչ մահը) Ռոմինան եղել է ամուսնացած պրոդյուսեր Դարիո Ջորդանոյի հետ, որից ունեցել է երեք որդի՝ Ֆրանկո Ջորդանո, Վալենտին Ջորդանո և Ազուլ Ջորդանո[4]։ Մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 28–ին սրտամկանի ինֆարկտից Սան Իսիդրոում (Բուենոս Այրեսի արվարձան, Արգենտինա) իր 36 ամյակից քիչ անց[5]։ 2011 թվականի դեկտեմբին Սան Կարլոս դե Բոլիվար հիվանդանոցում բացվել է դերասանուհու անվան մանկաբուժության համալիր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 cinenacional.com (իսպ.) — 2001.
  3. http://www.buenosairesherald.com/BreakingNews/View/46519
  4. Romina Yan — Biography
  5. «Actress Romina Yan dies of heart attack». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Tinelli inauguró el Pabellón Romina Yan con la familia Yankelevich en Bolivar» (անգլերեն). Exitoina. 2011 թ․ դեկտեմբերի 3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]