Ռոման Բաբայան (հեռուստալրագրող)
Ռոման Բաբայան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և հեռուստալրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր և member of the Moscow City Duma? |
Պարգևներ և մրցանակներ | |
Roman Babayan Վիքիպահեստում |
Ռոման Գևորգի Բաբայան (դեկտեմբերի 7, 1967, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], ռուսաստանցի հեռուստալրագրող և լրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաընկերությունով հեռարձակվող «Խոսքի իրավունք» ծրագրի հաղորդավար։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման Բաբայանը ծնվել է 1967 թվականին Ադրբեջանական ԽՍՀ[2]-ի Բաքու քաղաքում, ռուս-հայկական ընտանիքում։ Երկու տարի սովորելով Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետում, 1986 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Հունգարիայում ԽՍՀՄ Զինված ուժերի հարավային խմբում։
1988 թվականին տեղափոխվել է Մոսկվայի կապի ինստիտուտի հեռուստատեսության և ռադիոյի ֆակուլտետ[2]՝ 1991 թվականին ստացել հեռուստատեսության և ռադիոյի ինժեներ մասնագիտացում[3]։ Տիրապետում է անգլերեն և թուրքերեն լեզուներին։
1991 թվականի սեպտեմբերին սկսել է աշխատել Համառուսաստանյան Պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունում (ՀՊՀԸ)՝ որպես Ռուսաստանի ռադիոհաղորդման նորությունների պատրաստման բաժնի ինժեներ։
1993 թվականին աշխատել է որպես Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության թղթակից։
1994 թվականի սեպտեմբերից մինչև 2000 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է Ռուսական հեռուստատեսության «Վեստի» ծրագրում՝ սկսելով թղթակցի հաստիքից և ծրագրում գործունեությունը ավարտելով որպես քաղաքական մեկնաբան[4][5]։ 1999 թվականի գարնանը ռեպորտաժներ է արել Հարավսլավիայի ռմբակոծման վերաբերյալ[6]։
2000 թվականի սեպտեմբերին Բաբայանը տեղափոխվել է «Առաջին ալիք» (ՕԷռՏէ) և դարձել «Նովոստի» և «Վրեմյա» ծրագրերի քաղաքական մեկնաբան[3]։ Առաջին ալիքով Ռոման Բաբայանի առաջին ռեպորտաժներից մեկը նվիրված է եղել 2000 թվականին Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը[7]։
2005 թվականի սեպտեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբերը «Երրորդ ալիքում» աշխատել է «Եզրակացություն» և «Գլխավոր թեմա» ծրագրերում[8]։ 2008 թվականին եղել է «Քաղաք» տեղեկատվական ծրագրի հաղորդավար[9]։
2009 թվականի դեկտեմբերից «Երրորդ ալիքի» եթերում մինչ օրս վարում է «Ձայնի իրավունք»[10] ծրագիրը։ 2012 թվականի դեկտեմբերին ալիքի փակվելուց հետո այն վարում է «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքում[11]։
2013 թվականի հուլիսից աշխատել է որպես «Ֆինամ FM» ռադիոկայանի գլխավոր խմբագիր (2014 թվականի մարտից անվանումը փոխվել է՝ դառնալով «Ստոլնիցա 99.6 FM»)[12][13]:
2016 թվականի խորհրդարանական ընտրություններին եղել է «Արդար Ռուսաստան» կուսակցության թեկնածուների ցանկում, սակայն չի ընտրվել Պետդումայի պատգամավոր[14]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա[11]։
Մրցանակներ և շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբայանը աշխատել է աշխարհի 54 երկրներում, Ռուսաստանի թեժ կետերում և արտերկրում, այդ թվում նաև Ինգուշիայում, Հյուսիսային Օսիայում, Տաջիկստանում, Չեչնիայում, Հարավային Օսիայում, Վրաստանում, Աջարիայում, Աֆղանստանում, Պաղեստինում, Հարավսլավիայում, Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքում[15] և այլն[6]։
1994 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի 17.01.1994 № 158 հրամանագրով «Ցուցաբերած անձնական արիության» համար պարգևատրվել է մեդալով[16]։
2000 թվականին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրամանով Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողության համար պարգևատրվել է ՆԱՏՕ-ի մեդալով[16]։
2002 թվականին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով մարտական համագործակցության համար նրան շնորհվել է «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ։ 2004 թվականին Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատարի հրամանով պարգևատրվել է «Մարտական եղբայրություն» մեդալով[11]։
2003 թվականին դարձել է «Պրես-ԷԼԻՏԱ» մրցանակի դափնեկիր՝ «Իրաք։ 100 օր առանց Սադամի» ֆիլմի համար։
2017 թվականին «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությանը «Փրայմ-թայմ» հասարակական քաղաքական թոք-շոուի հաղորդավար անվանակարգի «Երեկոյան փրայմ» մրցանակի դափնեկիր[17]։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ նախագծերից կարելի է առանձնացնել Բաբայանի հետևյալ աշխատանքները[6]՝
- 1998՝ «Թուրքական Քուրդիստան։ Պատերազմի տասնհինգ տարին», ՌՏՌ-ի եթերում
- 2000՝ «Բազա», ՌՏՌ-ի եթերում
- 2003՝ «Իրաք։ Հարյուր օր առանց Սադամի», «Առաջին ալիք»-ի եթերում
- 2003՝ «Սանտյագո։ Չիլի։ 30 տարի անց», «Առաջին ալիք»-ի եթերում
- 2004՝ «Ազատության ամերիկյան բանաձևը», «Առաջին ալիք»-ի եթերում[18]
- 2004՝ «Ցխինվալի լաբիրինթոս», «Առաջին ալիք»-ի եթերում
- 2005՝ «Ռուս աֆղանացին», «Առաջին ալիք»-ի եթերում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бабаян Роман Георгиевич». Лабиринт.
- ↑ 2,0 2,1 Новости Армении (29.11.2007). «Роман Бабаян: «Я надеюсь, что страшный сон закончится, и я снова вернусь в город моего детства, в лучший город на Земле под названием Баку!»». Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 3,0 3,1 Первый канал. «Конференция с Романом Бабаяном». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Заложник РТР». Московский комсомолец. 2000 թ․ հոկտեմբերի 28.
- ↑ «Роман Бабаян в программах Светланы Сорокиной». tvoygolos.narod.ru. 2003 թ․ ապրիլի 9.
- ↑ 6,0 6,1 6,2 IATR — Международная Академия Телевидения и Радио. «Бабаян Роман Георгиевич». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Сегодня в Сиднее завершились летние Олимпийские игры 2000 года». Первый канал. 2000 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Роман Бабаян: "Я три часа давал советы Путину, как вести себя с Бушем"». Экспресс-газета. 2016 թ․ փետրվարի 28.
- ↑ «Правительство планирует увеличить пошлины на ввоз иномарок». Высшая школа экономики. 2008 թ․ դեկտեմբերի 3.
- ↑ «Между живым и камуфлированным». Независимая газета. 2010 թ․ մարտի 19.
- ↑ 11,0 11,1 11,2 ТВ Центр. «Роман Бабаян». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Noteru.com (02.07.2013). «Роман Бабаян приступил к работе на Финам.FM». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Радио ФИНАМ FM с марта меняет формат и название "РИА Новости", 28.02.2014
- ↑ Максим Иванов. Предварительные лица Журнал "Коммерсантъ Власть" №26 от 04.07.2016, стр. 9
- ↑ «Спросите очевидцев о войне в Ираке». Газета.ру. 2003 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 16,0 16,1 Версия (24.02.2014). «Роман Бабаян: Скажи человеку: У вас 20 секунд – и он впадёт в ступор». Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Роман Бабаян стал лауреатом премии ТЭФИ-2017». АО «ТВ Центр» — Новости. 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Заплывы слепых наперегонки со зрячими». Грани.ру. 2004 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роман Бабаян Թվիթթերում
- Роман Бабаян сравнил ВВС, УНИАН и ВГТРК Արխիվացված 2014-10-28 Wayback Machine на встрече с учениками Московской школы журналистики им. Владимира Мезенцева в Домжуре
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բաբայան (հեռուստալրագրող)» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս լրագրողներ
- Ռուս խմբագիրներ
- Խորհրդային խմբագիրներ
- Խորհրդային լրագրողներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Հեռուստալրագրողներ