Jump to content

Ռոբերտո Կաստելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Կաստելլի
իտալ.՝ Roberto Castelli
Դրոշ
Դրոշ
Իտալիայի արդարադատության նախարար
2001 թվականի հունիսի 11 - 2006 թվականի մայիսի 17
Նախորդող Պիերո Ֆասինո
Հաջորդող Կլեմենտե Մաստելլա
Դրոշ
Դրոշ
Պատգամավորների պալատի անդամ
1992 թվական - 1996 թվական
 
Կուսակցություն՝ Հյուսիսի լիգա
Կրթություն՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր հուլիսի 12, 1946(1946-07-12) (78 տարեկան)
Ծննդավայր Լեքո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա[1]
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Roberto Castelli

Ռոբերտո Կաստելլի (իտալ.՝ Roberto Castelli, հուլիսի 12, 1946(1946-07-12), Լեքո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա[1]), իտալացի քաղաքական գործիչ, 2001 թվականի հունիսի 11-ից մինչև 2006 թվականի մայիսի 17-ը Իտալիայի արդարադատության նախարար, 1992 թվականից մինչև 1996 թվականը Պատգամավորների պալատի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Կաստելլին ծնվել է 1946 թվականի հուլիսի 12-ին Լոմբարդիայում։ Ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանը` ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ և հետագայում աշխատել կիրառական ակուստիկայի բնագավառում։ Կուտակված փորձ շնորհիվ կարողացել է զբաղվել ազգային հետազոտական խորհրդի (CNR) շրջանակներում նախագծերով, ինչպես նաև որպես Եվրոպական հանձնաժողովի խորհրդատուի կարգավիճակում զբաղվել է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակմամբ։ 1986 թվականին անդամակցել է Ումբերտո Բոսիի Լոմբարդիայի լիգային և դարձել նրա քաղաքական ակտիվիստը։ Սկզբնապես գլխավորել է Կոմո նահանգում տեղակայված կուսակցության բաժանմունքը, իսկ 2002 թվականին՝ Լոմբարդիայի լիգան, որն այդ ժամանակ արդեն եղել Է Հյուսիսի լիգայի ստորաբաժանումը[2]։

1992 թվականից մինչև 1996 թվականը Հյուսիսի լիգայի խմբակցությունից եղել է Պատգամավորների պալատի 11-րդ և 12-րդ գումարումների անդամ։

1996-2013 թվականներին սենատոր է եղել խորհրդարանի 13-րդ գումարումից մինչև 16-րդ գումարումը։

2001 թվականի հունիսի 10-ից մինչեւ 2005 թվականի ապրիլի 23-ը եղել է Բեռլուսկոնիի երկրորդ կառավարությունում արդարադատության նախարար, այնուհետեւ մինչեւ 2006 թվականի մայիսի 17-ը նույն պաշտոնը զբաղեցրել Է Բեռլուսկոնիի երրորդ կառավարությունում։

2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2009 թվականի մայիսի 21-ը եղել է Ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարությունում կրտսեր պետքարտուղար, որից հետո մինչև 2011 թվականի նոյեմբերի 16-ը՝ Բերլուսկոնիի չորրորդ կառավարությունում՝ ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարի տեղակալ։

2010 թվականին մասնակցել է հայրենի Լեկոյի քաղաքապետի ընտրություններին՝ աջ կենտրոնամետ կոալիցիայի աջակցությամբ, սակայն 44,2 % արդյունքով անսպասելիորեն զիջել է ձախ կենտրոնամետների թեկնածու Վիրջինիո Բրիվիոյին (50,2 %)։ Լինելով Հյուսիսի լիգայի գանձապետարանի վարչական կոմիտեի անդամ՝ Կաստելին 2012 թվականի գարնանը կուսակցության գանձապետ Ֆրանչեսկո Բելսիտոյի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իր զբաղեցրած պաշտոնից հեռացվել է կուսակիցների կողմից, սակայն ոչ մի պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել հետաքննության մարմիններին։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել է 2013 թվականին Սենատ վերընտրվելուց հրաժարվելու մասին[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Սարե Ֆումագալլիի հետ (իտալ.՝ Sara Fumagalli): Երկար համատեղ կյանքից հետո, արդեն ունենալով 27-ամյա որդի, ամուսինները պսակադրվել են կելտական ծեսով՝ հոգևորական դրուիդի մասնակցությամբ։ Զբաղվում է առագաստային սպորտով, երկար տարիներ տիրապետում է 12 մետրանոց առագաստանավի, միս չի ուտում, բայց չի հրաժարվել ձուկ ուտելուց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1049251733 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Anna Paratore (2016 թ․ մայիսի 19). «Che fine ha fatto Roberto Castelli?» (իտալերեն). IntelligoNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Giorgio Dell’Arti, Simone Furfaro (2013 թ․ նոյեմբերի 23). «Roberto Castelli». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Roberto Castelli». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  • «Roberto Castelli». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  • «Roberto CASTELLI». Scheda di attività (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Կաստելլի» հոդվածին։