Jump to content

Ռիչարդ Հենդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Հենդերսոն
անգլ.՝ Richard Henderson
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1945(1945-07-19)[1][2][3] (79 տարեկան)
ԾննդավայրԷդինբուրգ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Էդինբուրգի համալսարան, Կորպուս Քրիստի քոլեջ, Եյլի համալսարան, Boroughmuir High School? և Hawick High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան, կենսաքիմիկոս և քիմիկոս
ԱշխատավայրՄոլեկուլային կենսաբանության լաբորատորիա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
 Richard Henderson Վիքիպահեստում

Ռիչարդ Հենդերսոն (ծնված՝ հուլիսի 19, 1945)[12] բրիտանացի մոլեկուլային կենսաբան և կենսաֆիզիկոս և կենսաբանական մոլեկուլների էլեկտրոնային մանրադիտակի ոլորտի նորարար։ Հենդերսոնը 2017 թվականին Նոբելյան մրցանակը կիսել է քիմիայի բնագավառում Ժակ Դյուբոշեի և Յոահիմ Ֆրանկի հետ[13]։«Նրա աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք դիտել կենդանի բնության առանձին ատոմներ, կրիոէլեկտրոնային մանրադիտակների շնորհիվ մենք կարող ենք տեսնել մանրամասներ՝ առանց նմուշների ոչնչացման, և դրա համար նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի»[14]։

Հենդերսոնը կրթություն է ստացել Նյուքասլթոնի հիմնական դպրոցում, Hawick High School-ում և Boroughmuir High School-ում։.[12] Նա ուսումը շարունակեց Էդինբուրգի համալսարանում և 1966 թվականին ստացավ ֆիզիկայի բակալավրի կոչում, 1-ին կարգի գերազանցությամբ[12]։ Այնուհետ նա ընդունվեց ասպիրանտուրա Քեմբրիջի Կորպուս Քրիստի քոլեջում[15], և 1969 թվականին PhD աստիճանը պաշտպանեց Քեմբրիջի համալսարանում[12][16]։

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնն իր դոկտորական աստիճանի համար աշխատել է քիմոտրիպսինի կառուցվածքի և մեխանիզմի վրա[17]։ Նրա հետաքրքրությունը մեմբրանային սպիտակուցների նկատմամբ հանգեցրեց նրան, որ նա Յեյլի համալսարանում որպես հետդոկտորական հետազոտող աշխատի պոտենցիալ-կառավարվող նատրիումի կանալների վրա։ 1975 թվականին վերադառնալով MRC Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա՝ Հենդերսոնը աշխատեց էլեկտրոնային մանրադիտակի միջոցով մեմբրանի սպիտակուցի բակտերիոռոդուպսինի կառուցվածքը ուսումնասիրելու վրա։ (Հենդերսոնի և Ունվինի հոդվածը «Բնություն» ամսագրում, 1975)[18]։ 1975 թվականից հետո Հենդերսոնը շարունակեց աշխատել բակտերիորոդոպսինի կառուցվածքի վրա։ 1990 թվականին Հենդերսոնը Molecular Biology ամսագրում հրատարակեց բակտերիոrոդոպսինի ատոմային մոդելը էլեկտրոնային բյուրեղագիտության միջոցով[19]։ Այս մոդելը մեմբրանի սպիտակուցի երբևէ ստեղծված երկրորդ ատոմային մոդելն էր։ Էլեկտրոնային բյուրեղագրության համար, Հենդերսոնի մշակած տեխնիկան մինչ այժմ օգտագործման մեջ է։

Վերջին մի քանի տարիներին Հենդերսոնը վերադարձել է գործնական հետազոտությունների՝ կենտրոնանալով մեկ մասնիկի էլեկտրոնային մանրադիտակի վրա։ Հենդերսոնը նպատակ ունի սովորական կերպով ստանալ ատոմային կառուցվածքներ առանց բյուրեղների։ Նա կարևոր ներդրում է ունեցել մեկ մասնիկի էլեկտրոնային մանրադիտակում օգտագործվող բազմաթիվ մոտեցումներում, ներառյալ ուղիղ էլեկտրոնային դետեկտորների զարգացման, որը վերջերս թույլ տվեց մեկ մասնիկի կրիոէլեկտրոնային մանրադիտակին իրականացնել իրենից ակնկալվող պահանջները։ [13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rogers K. Encyclopædia Britannica
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  5. https://www.dge-homepage.de/erp_e.html
  6. http://www.nasonline.org/programs/awards/alexander-hollaender-award.html
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2017/press-sv.html
  8. Award winners : Copley MedalRoyal Society.
  9. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/1993-en/docteur-richard-henderson/
  10. https://ethz.ch/de/die-eth-zuerich/portraet/auszeichnungen/ehrenraete-und-ehrendoktoren.html
  11. https://www.seaborg.ucla.edu/previous_recipients.html
  12. 12,0 12,1 12,2 12,3 Կաղապար:Who's Who
  13. 13,0 13,1 The Scientists' Channel. «Richard Henderson, CH, FRS, FMedSci, HonFRSC». thescientistschannel.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  14. Richard Henderson – Hyde Park Civilizace | Česká televize (չեխերեն), Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին
  15. Stoddart, Charlotte (2022 թ․ մարտի 1). «Structural biology: How proteins got their close-up». Knowable Magazine. doi:10.1146/knowable-022822-1. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  16. Henderson, Richard (1969). X-ray analysis of α-chymotrypsin : substrate and inhibitor binding. lib.cam.ac.uk (PhD thesis). University of Cambridge. OCLC 500470310. Կաղապար:EThOS.
  17. Dr Richard Henderson FRS FMedSci Fellow Profile, Academy of Medical Sciences
  18. Henderson, R. (1975). «Three-Dimensional Model of Purple Membrane Obtained by Electron Microscopy». Nature. 257 (5521): 28–32. Bibcode:1975Natur.257...28H. doi:10.1038/257028a0. PMID 1161000. S2CID 4161148.
  19. Henderson, R; Baldwin, JM; Ceska, TA; Zemlin, F; Beckmann, E; Downing, KH (1990). «Model for the structure of bacteriorhodopsin based on high-resolution electron cryo-microscopy». Journal of Molecular Biology. 213 (4): 899–929. doi:10.1016/S0022-2836(05)80271-2. PMID 2359127.