Ռեյչլ Հոլիս
Ռեյչլ Հոլիս | |
---|---|
Ծննդավայր | Կալիֆոռնիա |
Ուշագրավ աշխատանքներ | Աղջիկ ջան, ուշքի արի |
Ռեյչել Հոլիսը ( /ˈhɒlɪs/ ; ծնվել է 1983 թվականի հունվարի 9-ին) ամերիկացի հեղինակ, մոտիվացիոն խոսնակ և բլոգեր ։ Հեղինակել է ինքնուսուցման թեմայով երեք գիրք, այդ թվում՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» » և «Աղջիկ ջան, մի արդարացիր» վեպերը[1]։ Հոլիսը հանրահայտ դարձավ 2021թ. TikTok-ում հարապարկված հակասական բովանադակությամբ տեսանյութից հետո։ The New York Times-ը հետագայում հրապարակեց նրա մասին «Աղջիկ, լվա քո ժամանակացույցը» վերնագրով մի պատմություն։
Վաղ մանկություն և ուսումնառության տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Հոլիսը տեղափոխվում է Լոս Անջելես (Կալիֆորնիա), որտեղ աշխատանքի է ընդունվում Miramax կինոընկերությունում։ Այստեղ ընթացքում էլ ծանոթանում է իր ապագա ամուսնու հետ և հիմնադրում «Chic Events» անվանումով ընկերությունը, որը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիսի բեկումնային պահը սոցցանցերում 2015թ. մարտին էր, երբ Instagram-ում հրապարակված մաշկի թերություններն ընդգծող նրա լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացնում ողջ համաձանցով։ «Ես բիկինի եմ հագնում, քանի որ հպարտ եմ այս կազմվածքով և մարմնիս վրա առկա բոլոր նշաններով։ Այդ նշաններն ապացույցն են նրա, որ ես բավական օրհնված եմ՝ կրելու իմ փոքրիկներին, իսկ որ թուլացած որովայնը վկայում է, այն մասին որ ես քրտնաջան աշխատել եմ հնարավորինս նիհարելու համար »,- ասված էր ավելի քան տասը միլիոն դիտում ահավաքած հեղինակի գրառման մեջ[2]։
Հոլլիսի ««Աղջիկ ջան, ուշքի արի» վեպը The Washington Post-ում ներկայացվում է որպես «հուշեր, մոտիվացիոն խորհուրդներ, աստվածաշնչյան մեջբերումներ և խելացի աղջիկների զրույցներ» ամփոող գրական աշխատություն։ Գրքի հիմնական խորդհուրդը կանանց ուղղված ինքնատիրապետումը չկորցնելու կոչն է՝ «Դու և միայն դու ես ի վերջո պատասխանատու քո երջանիկ լինելու համար»[3], ասված է հեղինակի ուղերձում։
Այս գրքի շնորհիվ ձեռք բերելով հաջողություն՝ Հոլինս ընտանիքի հետ տեղափոխվում է Տեխաս Օսթին քաղաքում գտնվող իր բնակավայրից[4]։ Նա ակտիվորեն սկսում է YouTube-ում մոտիվացիոն բովանդակությամբ տեսանյութեր տեղադրել՝ ձեռք բերելով ավելի քան 163,000 բաժանորդ[1]։
2019 թվականին Հոլիսը թողարկում է իր հաջորդ ՝ «Աղջիկ ջան, մի արդարացիր», գիրքը՞:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Turner, Laura (2018 թ․ նոյեմբերի 9). «"Girl, Wash Your Face" Is A Massive Best-Seller With A Dark Message». BuzzFeed News. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Mom flaunts flab and stretch marks in viral bikini photo». TODAY.com. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Krug, Nora (2018 թ․ նոյեմբերի 11). «Rachel Hollis has wooed millions of women with her book. What's her message?». Washington Post. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Italie, Leanne (2018 թ․ սեպտեմբերի 14). «'Girl, Wash Your Face' writer Rachel Hollis ready for more». AP NEWS. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.