Ռեյնջեր-5
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1962-055A[1] |
NSSDCA ID | 1962-055A |
SCN | 00439 |
Գործարկման ամսաթիվ | 1962 հոկտեմբերի 18, 16:59:00 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ |
Աշխատանքի ավարտ | 1962 հոկտեմբերի 19 |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | հոկտեմբերի 21, 1962 |
Զանգված | 342,46 կգ[1][2] |
Ռեյնջեր-5, (անգլ.՝ Ranger-5), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ, ինչպես նաև կոշտ վայրէջի միջոցով հասցնել մակերևույթ սեյսմոգրաֆ։ Արձակվել է 1962 թվականի հոկտեմբերի 18-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։
Չպարզված անսարքության պատճառով կայանը դադարեց ստանալ սնուցում և դադրեցրեց աշխատել։ Այն անցավ Լուսնից 725 կմ հեռավորության վրա[1]։
Կայանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեյնջեր-5» կայանը առուցվել էր նոր Բլոկ II հիմքի վրա, այն ուներ 3,1 մետր բարձրություն, բաղկացած էր 635 մմ տրամագծով հարվածող մասից, որը ծածկված էր փայտով, արգելակող շարժիչներից, ինչպես նաև 1,5 մետր չափերով վեցանկյուն հիմքից։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեյնջեր-5» կայանը արձակվել է 1962 թվականի հոկտեմբերի 18-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Ոչ շատ անց այն պահից երբ կայանը սկսեց թռիչքը դեպի Լուսին, գրանցվեց կայանի համակարգչային համակարգի բարձր ջերմաստիճան, քիչ անց արևային մարտկոցներից հոսանքը դադարեց։ Պարզ դարձավ, որ կարճ միացումը անջատել է մարտկոցները և կայանը ունի ընդամենը մի քանի ժամվա աշխատանքի պաշար։ ՌՇԼ-ի մասնագետները փորձեցին արագ աշխատեցնել հիմնական շարժիչը ուղղելով կայանը դեպի Լուսին։ Շարժիչն աշխատացվեց, սակայն մարտկոցների պաշարն ավարտվեց մինչ շարժիչների կանգը, և հնարավոր չեղավ վերջնականապես ճշգրտել հետագիծը։ Արդյունքում կայանը անցավ Լուսնի մակերևույթից 725 կմ հեռավորության վրա[1]։
Կայանը հասցրեց ուղարկել ընդամենը 4 ժամվա գամմա փորձի արդյունքներ, մնացած ծրագիրը չիրականացվեց[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NASA. «Ranger 5». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Ranger 5». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.