Ռեյնիր
Ռեյնիր | |
---|---|
Տեսակ | լեռ, Սրբազան լեռ և ստրատոհրաբուխ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Վաշինգտոն |
Լեռնաշղթա | Կասկադյան լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4389 մետր |
Հարաբերական բարձրություն | 4023 մետր |
Պահպանման տարածք | Mount Rainier Wilderness? |
Նյութ | անդեզիտ և բազալտային անդեզիտ |
Անվանված է | Peter Rainier? |
Սմիթսոնիան կոդ | 321030 |
Ռեյնիր (անգլ.՝ Mount Rainier), հրաբխային լեռ ամերիկյան Վաշինգտոն նահանգի Փիրս շրջանում, Սիեթլ քաղաքից 95 կիլոմետր դեպի հարավ-արևելք[1]։
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյնիրը Վաշինգտոնի և հարակից նահանգների, ինչպես նաև Կասկադյան լեռնաշղթայի ու Կասկադյան հրաբխային աղեղի ամենաբարձր գագաթն է[2]. բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 4.392 մետր[3][4], հարաբերական բարձրությունը՝ 4030 մետր (այդ ցուցանիշով գերազանցում է մինչև անգամ աշխարհի երկրորդ բարձր գագաթին՝ Չոգորիին, որի հարաբերական բարձրությունը 4020 մետր է, բացարձակ բարձրությունը՝ 8.611 մետր)[5]։ Պարզ եղանակին Ռեյնիրի գագաթը երևում է նույնիսկ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքից, Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզի վարչական կենտրոնից՝ Վիկտորիայից, Վանկուվեր կղզուց։
Ռեյնիրը քնած ստրատոհրաբուխ է, որի վերջին, այն էլ՝ որ մեծ ժայթքումներն արձանագրվել են 1820—1854 թվականներին, թեև վկայություններ կան, որ 1858, 1870, 1879, 1882 и 1894 թվականներին ևս հրաբխային ակտիվություն է դրսևորել[6]։ Մեծ է հավանականությունը, որ մոտակա ժամանակներում նույնպես Ռեյնիրը կարող է ժայթքել, այդ նկատառումով էլ այն համարվում է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխներից մեկը և ընդգրկված է առաջիկա տասնամյակի հրաբուխների ցանկում (Decade Volcano list)[7]: Ռեյնիրի ուժգին ժայթքման դեպքում վտանգի կարող է ենթարկվել լեռան ստորոտից տարածվող Փույալուփ գետի ամբողջ հովիտը՝ շուրջ 80 հազար (այլ հաշվարկներով՝ մոտավորապես 150 հազար) մարդկանցով[8]։
Լեռան լանջերին ու բազմաթիվ սառցադաշտերում են գտնվում մի շարք գետերի (Փույալուփ, Ուայթ Ռիվր, Կոլումբիա) ակունքները։ Մինչև 2500 մետր բարձրության վրա լանջերը ծածկված են փշատերև անտառներով, ավելի բարձր տարածվում են ալպիական մարգագետինները, 2800-3000 մետրից վեր՝ սառցադաշտերն ու հավերժական ձյուները[9]։ Գագաթին ու նրա մերձակայքում 40 սառցադաշտ կա՝ 87 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով։ Դրանցից ամենաընդարձակը՝ Էմոնսը 14 կմ² մակերես ունի[10]։ Հրաբուխն ու շրջակա տարածքը հատուկ պահպանության ներքո են գտնվում. ունեն ազգային պարկի կարգավիճակ։ Մաունթ Ռեյնիր ազգային պարկն զբաղեցնում է 953,5 կմ² տարածք։
Լեռն անվանակոչել է բրիտանացի ծովակալ Ջորջ Վանկուվերը իր մտերիմ ընկերոջ՝ նույնպես ծովակալ Փիթր Ռեյնիր Կրտսերի պատվին[11]։ Շրջակայքում բնակվող հնդկացիական ցեղերը սարն անվանել են Talol, Tacoma, Tahoma, Tacobeh, Pooskaus: Տարբեր լեզվաբանների առաջարկած վարկածների համաձայն՝ այդ անվանումները նշանակել են «ջրերի մայր»[12], «ձյունածածկ սար»[13], «Բեյքեր սարից մեծ»[14][15]...
2014 թվականի մայիսի 31-ին Ռեյնիրի գագաթի մոտ վեց լեռնագնաց է զոհվել; Դա լեռնագնացության բնագավառի ամենամեծ ողբերգությունն է Վաշինգտոն նահանգի ողջ պատմության ընթացքում[16]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյնիր լեռ (14,411 feet; 4,392 m)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 7 (−14) |
9 (−13) |
11 (−12) |
17 (−8) |
22 (−6) |
26 (−3) |
33 (1) |
32 (0) |
28 (−2) |
20 (−7) |
14 (−10) |
8 (−13) |
18.9 (−7.2) |
Միջին ցածր °F (°C) | −3 (−19) |
−2 (−19) |
−2 (−19) |
2 (−17) |
6 (−14) |
10 (−12) |
15 (−9) |
14 (−10) |
12 (−11) |
7 (−14) |
2 (−17) |
−2 (−19) |
4.9 (−15) |
աղբյուր: [17] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեռան տեսքը տիեզերքից
-
Ռեյնիրը՝ դիտված Սիեթլից
-
Հայացք օդանավից
-
Լեռան հարավակողմը
-
Լեռան եռաչափ պատկերի տարբերակը
-
Արտացոլման լիճը (Reflection Lake)
-
Մերձալպյան բուսականություն լեռան «Դրախտ» կոչվող տարածքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «GPS Visualizer Map».
- ↑ |lid=41204|name=USA Lower 48 Top 100 Peaks by Prominence}}
- ↑ Signani, PLS, Larry (2000 թ․ հուլիսի 19). «The Height of Accuracy». Point of Beginning (Trade Magazine). BNP Media. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «The Height of Accuracy». www.pobonline.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «World Top 50 by Prominence». www.peakbagger.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Harris, Stephen L. (2005). «Mount Rainier: America’s Most Dangerous Volcano». Fire Mountains of the West (3rd edition ed.). Missoula, Montana: Mountain Press Publishing Company. pp. 299—334. ISBN 0-87842-511-X.
- ↑ «Decade Volcanoes». CVO. United States Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Mount Rainier — Learning to Live with Volcanic Risk». pubs.usgs.gov. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Рейнир // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Рейнир // Словарь современных географических названий
- ↑ «Historical Notes: Vancouver's Voyage». Mount Rainier Nature Notes. VII (14). 1929. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Clark, Ella E. (2003). Indian Legends of the Pacific Northwest. University of California Press. ISBN 0-520-23926-1.
- ↑ Bright, William (2004). Native American Placenames of the United States. University of Oklahoma Press. էջ 469. ISBN 0-8061-3576-X.
- ↑ Beckey, Fred (2009). Cascade Alpine Guide. Vol. 3 (3rd ed.). Mountaineers Books. ISBN 978-1-86385-136-0.
- ↑ «Is it time to rename Mount Rainier to its former native name?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Шесть альпинистов погибли при восхождении на гору Рейнир в США». 4sport.ua. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Interesting Weather Statistics for US Mountain Summits». SummitPost. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mount Rainier National Park». www.nps.gov. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Volcano Live». www.volcanolive.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Описание вулкана». nature.1001chudo.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնիր» հոդվածին։ |
|