Ռեյմսի գեղարվեստի թանգարան
Ռեյմսի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Ռեյմս[1] |
Հասցե | Rue Chanzy? (8) |
Հիմնադրվել է | 1794[2] |
Այցելուներ | 34 638 մարդ (2002), 46 604 մարդ (2007)[3], 45 900 մարդ (2011)[3], 31 419 մարդ (2003)[3], 45 819 մարդ (2006)[3], 61 438 մարդ (2009)[3], 37 865 մարդ (2008)[3], 34 638 մարդ (2001)[3], 36 538 մարդ (2015)[3], 47 559 մարդ (2014)[3], 44 651 մարդ (2016)[3], 34 902 մարդ (2002)[3], 35 830 մարդ (2005)[3], 45 022 մարդ (2017)[3], 48 275 մարդ (2010)[3], 51 011 մարդ (2013)[3], 37 412 մարդ (2012)[3], 38 488 մարդ (2004)[3], 47 031 մարդ (2018)[3] և 42 423 մարդ (2019)[3] |
Կայք | musees-reims.fr/fr/musees/musee-des-beaux-arts/(ֆր.) |
Ռեյմսի գեղարվեստի թանգարան (ֆր.՝ Musée des beaux-arts de Reims), թանգարան Ռեյմսում, հիմնադրվել է 1794 թվականին։ Թանգարանը գտնվում է Սենտ-Դենիսի նախկին աբբայությունում։ Այն ունի XVI—XXI դարերի եվրոպական արվեստի մեծ հավաքածու, այդ թվում`աշխարհի ամենամեծ հավաքածուն` Սgուգուհարու Ֆուջիտան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1752 թվականին Անտուան Ֆերան դե Մոնտելոնը, Ռեյմսի նկարչության դպրոցի հիմնադիրը, մահացավ և քաղաքinktaկեց իր արվեստի գործերի հսկայական հավաքածուն[4]։ Հենց այս տարեթվին է, որ Հենրի Ժադարտը (ֆր.՝ Henri Jadart), որը 1895-1914 թվականներին եղել է Ռեյմսի թանգարանի նախկին ղեկավարը, առաջարկում է համարել թանգարանի հիմնադրման տարեթիվը[5][6]։
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո որոշում է կայացվել Ռեյմսում թանգարան հիմնելու մասին, որի առաջին ղեկավարն է նշանակվել աբբա Նիկոլա Բերժը (ֆր.՝ Nicolas Bergeat)[7]: Նրա առջև խնդիր էր դրվել հավաքել հեղափոխական անկարգությունների ընթացքում հայտնաբերած արվեստի նմուշները և շուտով քաղաքի տարբեր շենքերում առաջացան մի քանի ժամանակավոր պահեստներ։ Ժամանակի ընթացքում անհրաժեշտություն դարձավ առանձին տարածք ունենալը, և 1795 թվականին պետությունը որոշեց թանգարանը տեղափոխել քաղաքապետարան։ 1798 թվականի սկզբին պետական թանգարանը տեղափոխվեց քաղաք և դարձավ քաղաքային։ 1800 թվականի ապրիլի 5-ին այն առաջին անգամ բացվեց հասարակության առջև[8]։
Այնուհետև թանգարանի համար սկսվեց ծանր ժամանակաշրջան. գեղարվեստական գործի գողություններ և յուրացում, ռեստիտուցիաներ, թանգարանի զբաղեցրած տարածքների վերակազմավորում[9]։ Այս ամենը վատ տանելով Նիկոլա Բերժը մահացավ 1815 թվականին, թանգարանը լիակատար անկում ապրեց։ Հետզհետե վերածնունդ սկսվեց միայն 1835 թվականին նոր ղեկավար նշանակվեց Լուի Պարին (ֆր.՝ Louis Paris), ով կարողացավ վերամիավորել առանձին հավաքածուն։ 1840 թվականին թանգարանը վերաբացվեց այցելուների համար[10]։
1908 թվականին նահանգը որոշեց թանգարանի համար առանձին շենք հատկացնել, և ընտրությունը կանգ առավ նախկին Սեն Դենիսի աբբայության վրա, որը գտնվում էր Ռեյմսի տաճարի մոտ։ Թանգարանը տեղափոխվել է այնտեղ 1913 թվականին և այդ օրվանից զբաղեցրել է այս շենքը, և ունի պատմական հուշարձանի կարգավիճակ[11][12]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն առաջին հերթին ունի նկարների հարուստ հավաքածու, որում ներկայացված են XVI—XXI դարերի ֆրանսիական և եվրոպական արվեստի գործեր[11]։ Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են քանդակներ, կահույք և կերամիկա[11]։ Առավել ուշագրավ ցուցանմուշների թվում.
• Լուկաս Կռանաչ Մեծի և Կրտսերի ստեղծագործություններից 13 դիմանկարներ[13],
• տարբեր դարաշրջանների և ուղղությունների ֆրանսիացի նկարիչների գործեր (Ֆիլիպ դե Շամպան, Լենեն Եղբայրներ, Շառլ լը Բրեն, Ֆրանսուա Բուշե, Էժեն Դելակրուա, Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Օգյուստ Ռենուար, Պոլ Գուգեն և այլն),
• Կամիլ Կորոի 26 բնանկար և մեկ դիմանկար (Եվրոպայում երկրորդ հավաքածուն`Լուվրից հետո նկարների քանակով),
• Սցուգուհարու Ֆուջիտա ժառանգության աշխարհում ամենամեծ հավաքածուն (2300 նկար և փաստաթղթ),
• մոդեռնի և ար-դեկոի ստեղծագործությունների հավաքածու,
• XX դարի աբստրակտ նկարիչների աշխատանքները (Սերժ Շարշուն, Ռաուլ Յուբակ, Մարիա Ելենա Վիեյրա դա Սիլվա, Լեոն Զակ, Ժենեվիեվ Աս և այլն)[11]։
Վերակառուցման նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին որոշում կայացվեց վերականգնել, վերակազմավորվել և ընդլայնել թանգարանը[14]։ Աշխատանքները պետք է սկսվեին 2019 թվականի սեպտեմբերին և ավարտվեին 2023 թվականին։ Թանգարանային նոր համալիրը կկազմի 5,500 մ. քառակուսի տարածք, որտեղ կտեղավորվեն շուրջ 20 000 արվեստի գործ։ Այս լայնածավալ ծրագրի համար բյուջեիցհատկացվել է 45,3 միլիոն եվրո[14]։
Արվեստի գործեր ժողովածուից
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարինուս վան Ռեյմերսվալե: Սբ Հիերոնիմոսը խցում. XVI դար
-
Ֆիլիպ դե Շամպան. Աբեր դե Մոնմորի երեխանները. 1649թ.
-
Կամիլ Կորոտ. Իտալացի նստած երիտասարդը. 1825 թ.
-
Օգյուստ Ռենուար. Դերի ընթերցում. 1884-1886 թվականների ընթացքում
-
Էմիլ Բարո. Աշխատանքներ աշնանային այգում. 1885 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ http://www.reims.fr/318/les-collections.htm
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ Catalogue historique et descriptif, 1909, էջ 11
- ↑ Catalogue historique et descriptif, 1909, էջ 12
- ↑ На официальном сайте музея датой формирования основной коллекции указан 1794 год.
- ↑ Catalogue historique et descriptif, 1909, էջ 13
- ↑ Delot С., Liot D., Montout M.-H., 2002, էջ 10
- ↑ Catalogue historique et descriptif, 1909, էջ 15
- ↑ Catalogue historique et descriptif, 1909, էջ 17
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Petit guide du visiteur
- ↑ «Base Mérimée». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Delot С., Liot D., Montout M.-H., 2002, էջ 25
- ↑ 14,0 14,1 «Le futur musée des Beaux-arts dévoilé». Reims.fr (ֆրանսերեն). 2019. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Delot С., Liot D., Montout M.-H. Le Musée des beaux-arts, Reims. — Paris: Fondation BNP PARIBAS, 2002. — 127 p..
- Sartor M. Catalogue historique et descriptif du Musée de Reims : peintures, toiles peintes, pastels, gouaches, aquarelles & miniatures. — Paris: Imprimerie Georges Petit, 1909. — 244 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Официальный сайт». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- «Petit guide du visiteur» (PDF). Reims.fr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմսի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|