Jump to content

Ռեզերվուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեզերվուար (ֆրանս․ reservoir, լատ․ reservare-խնայել, պահպանել), հեղուկներ կամ գազեր պահելու տարողություն։ Ռեզերվուարները լինում են վերգետնյա, գետներեսի, ստորգետնյա, ըստ նյութի՝ մետաղե, երկաթբետոնե, փայտե (ժամանակավոր շահագործման համար), ըստ ձևի՝ գլանաձև, պրիզմայաձև և գնդաձև։ Առավել տարածված են ուղղաձիգ գլանաձև ռեզերվուարները։ Նայած պահվող նյութի նշանակմանն ու տեսակին, ռեզերվուարները ենթարկում են ջերման և ջրամեկուսացման, իսկ ներքին պատերը երեսապատում են (օրինակ, թթվահեստ նյութերով)։ Ռեզերվուարը սարքավորում են տաքացուցիչներով, ապահովիչ և այլ կափույրներով, ամրաններով, ընդունման-բաժանման և մաքրման հարմարանքներով, մակարդակաչափերով են։ Տես Գազգոլդեր, Գազամբար, Նավթամբար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։