Ռեդինգ (Կալիֆոռնիա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռեդինգ | |||||
անգլ.՝ Redding | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Շաստա շրջան | ||||
Հիմնադրված է | 1887 թ. | ||||
Մակերես | 158,442268 կմ², 158,442277 կմ² | ||||
ԲԾՄ | 172±1 մետր | ||||
Բնակչություն | ▲93 611 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-8 և UTC-7 | ||||
Հեռախոսային կոդ | 530 | ||||
Փոստային դասիչ | 96001–96003, 96049, 96099, 96001, 96002 և 96003 | ||||
Պաշտոնական կայք | cityofredding.org(անգլ.) | ||||
| |||||
Ռեդինգ (անգլ.՝ Redding), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում։ Շաստա շրջանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մակերեսը կազմում է 158,4 կմ², որից 154,5 կմ²-ը ցամաք է և 3,9 կմ²ը (2,5%)՝ բաց ջրային տարածքներ։ Ռեդինգը գտնվում է Սակրամենտոյի հովտի հյուսիս-արևմուտքում, հյուսիսային արվարձաններն արդեն պատկանում են Կասկադյան լեռների նախալեռներին։ Քաղաքը շրջապատված է լեռներով հյուսիսում, արևմուտքում և արևելքում, հարավում նրան հարում է բերրի հարթավայրը։ Ռեդինգի միջով հոսում է Սակրամենտո գետը։
Ռեդինգի կլիման բնութագրվում է որպես միջերկրական, տաք, չոր ամառ և մեղմ, անձրևոտ ձմեռ։Տարեկան տեղումների նորմը՝ 846 մմ, ամենա անձրևոտ ամիսը հունվարն է, իսկ չորը՝ հուլիսը[2]։ Ռեդինգում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել 1988 թվականի հուլիսի 20-ին և կազմել է 48 °C, քաղաքի համար ռեկորդային ցածր տեմպը կազմել է -14 °C:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 89 861 մարդ[3]։ Բնակչության խտությունը կազմում էր 567,2 մարդ/կմ²։ Քաղաքի բնակչության ռասայական կազմը հետևյալն է՝ 85,8%՝ սպիտակ, 1,2%՝ աֆրոամերիկացիներ, 2,3%՝ բնիկ ամերիկացիներ, 3,4%՝ ասիացիներ, 0,2%՝ Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակչության ներկայացուցիչներ, 2,6%՝ այլ ցեղերի ներկայացուցիչներ և 4,6%՝ երկու կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ։ 8,7% բնակչությունը կազմել են լատինոամերիկացիների բոլոր ցեղերի։
Մարդահամարի տվյալներով 36 130 տնային տնտեսություններից 30,5%-ը ունեցել է 18 տարեկանից փոքր երեխաներ, 44,3%-ը եղել են ամուսնական զույգեր, 13,3%-ը եղել են առանց ամուսինների ապրող կանայք և 5,5%-ը եղել են առանց կանանց ապրող տղամարդիկ։ Բոլոր տնային տնտեսությունների 28,6 տոկոսը բաղկացած է առանձին անձանցից։ Տնային տնտեսությունում մարդկանց միջին թիվը կազմել է 2,43, ընտանիքի միջին չափը՝ 2,94:
Բնակչության տարիքային կազմը՝ 22,8 %՝ 18 տարեկանից փոքր, 10,5%՝ 18-ից մինչև 24 տարեկան, 24,2%՝ 25-ից մինչև 44 տարեկան, 26,1%՝ 45-ից մինչև 64 տարեկան, 16,4%՝ 65 և բարձր։ Միջին տարիքը՝ 38,5 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում 93.8 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կանանց համար՝ 90,4 տղամարդ։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[4]՝
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
10 256 | 12 773 | 16 659 | 41 995 | 66 462 | 80 865 | 89 861 |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը սպասարկվում է երկու օդանավակայանների կողմից՝ Ռեդինգի քաղաքային օդանավակայանը (Redding Municipal Airport) և Բենթոն-Ֆիլդի օդանավակայանը (Benton Field)։ Ռեդինգի միջով անցնում է Interstate 5 մայրուղին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Average Weather for Redding, CA - Temperature and Precipitation». Վերցված է December 2009-ին.
- ↑ «2010 Census Interactive Population Search: CA - Redding city». U.S. Census Bureau. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «U.S. Decennial Census». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт города (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդինգ (Կալիֆոռնիա)» հոդվածին։ |
|