Ռաֆի Գավրոն (անգլ.՝ Raphael Pichey "Rafi" Gavron, հունիսի 24, 1989(1989-06-24), Hendon, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի դերասան, ով հայտնի դարձավ այն բանից հետո երբ նկարահանվեց «Ներխուժում» (ռեժիսոր՝ Էնտոնի Միգնելլա), «Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք» , «Թանաքե սիրտը» ինչպես նաև «Կյանքը անկանխատեսելի է» ֆիլմերի շնորհիվ։
Գավրոնը ծնվել է Հենդոնում, որը գտնվում է Հյուսիսային Լոնդոնում, հրեական ընտանիքում՝ ամերիկացի գրող՝ Մարթա Փիչիիցի և հրատարակիչ՝ Սիմոն Գավրոնիցի ընտանիքում։ Ռաֆիին ունի ամերիկյան քաղաքացիություն։
Նրա պապը և տատիկը հոր կողմից`Ռոբերտ Գավրոն և Հաննա Ֆիվելն են, ովքեր բարերարներ են[1]։ Նրա մեծ պապը Տոսկո Թեվելը գրող էր և աշխատել է Ջորջ Օռուելի հետ։ Ռաֆիի երկու երիտասարդ եղբայրներ ունի `Բենջամինն (ծնված 1992 թվականին) և Մովսեսը (ծնված 1996 թվականին)։
Գավրոն խաղացել է «Հռոմ» հեռուստալիքիով հեռարձակվող «Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք» ֆիլմում, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։ 2009 թվականի հունվարին նկարահանվել է համաշխարհային հայտնություն ունեցող «Թանաքե սիրտը» հեքիաթում, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
2009 թվականին մի քանի դրվագով հանդես է եկել "24 ժամ" կոչվող ֆիլմում։ 2009 թվականի մայիսին խաղացել է «Վերջին երգը» ֆիլմում, որի ռեժիսորը Լիամ Համբորսթն էր։