Jump to content

Ռաքել Ֆոռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաքել Ֆոռներ
Ծնվել էապրիլի 22, 1902(1902-04-22)[1][2]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[3]
Վախճանվել էհունիսի 10, 1988(1988-06-10)[2] (86 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[4]
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԱրգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ և ուսուցչուհի
Ոճէքսպրեսիոնիզմ
ԱնդամակցությունGrupo de París?[5]
ԱմուսինAlfredo Bigatti?[6]

Ռաքել Ֆոռներ (իսպ.՝ Raquel Forner, ապրիլի 22, 1902(1902-04-22)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3] - հունիսի 10, 1988(1988-06-10)[2], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի նկարիչ, առավել հայտնի է իր էքսպրեսիոնիստական աշխատանքներով։

Ֆոռները ծնվել է Բուենոս Այրեսում, 1902 թվականին[7][8]։ Նրա հայրն ազգությամբ իսպանացի էր, իսկ մայրը` իսպանական ծագմամբ արգենտինացի[7]։ Ընտանիքի` դեպի Եվրոպա հաճախակի կատարվող ուղևորությունների շնորհիվ Ֆոռներն իր մանկության մի մասն անց է կացրել Իսպանիայում և հետագայում գեղարվեստական հետաքրքրվածություն է ցուցաբերել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հանդեպ[7]։ Ֆոռներն իր կրթությունն ամբողջացրել է Բուենոս Այրեսի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում, 1923 թվականին[9]։ Ավարտելուց մի տարի առաջ նա դասավանդողի աշխատանք է ստացել նույն ակադեմիայում[7]։ 1924 թվականին ստացել է Արգենտինայի գեղեցիկ արվեստների ազգային սալոնի երրորդ մրցանակին, իսկ 1928 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Բուենոս Այրեսում[7]։ Հետագայում սկսել է ապրել Փարիզում և սովորել է Օտոն Ֆրիեզի հետ[9]։ 1936 թվականին ամուսնացել է արգենտինացի քանդակագործ Ալֆրեդո Բիգատիի հետ։

Գեղարվեստական թեմատիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոռներն իր աշխատանքում հետաքրքրություն է ցուցաբերել կատարվող իրադարձությունների հանդեպ, և Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկզբից տեղի ունեցող իրադարձություններն արձագանք են գտել նրա գործերում[9]։ 1940-ական թվականների ընթացքում նա օգտագործել է սյուրռեալիստական մոտեցումներ[7]։ 1942 թվականին առաջին տեղն է զբաղեցրել Արգենտինայի ազգային սալոնի մրցույթում[7]։ 1940-1950-ական թվականներին ստեղծել է մի քանի նույնատիպ շարքեր` ողբերգական թեմաներով` գլխավորապես էքսպրեսիոնիստական ոճով[9]։ Ֆորները հաճախ պատկերել է կանացի ուժեղ կերպարներ, որոնք դուրս էին ընդհանուր գենդերային չափանիշներից[7]։ 1957 թվականի սկզբին Ֆոռների ուշադրությունը կենտրոնացել է միջմոլորակային ճամփորդությունների թեմայի վրա[7][9]։ Իր «Տիեզերական շարքով», որը ցուցադրվել է Եվրոպայում և մեծ ճանաչում է ձեռք բերել, նա դարձել է առաջին արվեստագետներից մեկը, որ պատկերել է տիեզերական տեսարաններ[7]։ Այս շրջանը բնորոշվում է գույների առավել մեծ կիրառմամբ[9]։ Նմանատիպ աշխատանքները շարունակել է պատկերել մինչև 1970-ական թվականներ[8]։ Ամերիկյան Օդի և տիեզերքի ազգային թանգարանում պահվում են ուշ շրջանի նրա աշխատանքներից մի քանիսը[8][10]։ Նրա աշխատանքները լայնորեն ցուցադրվել են Արգենտինայում։ Արվեստագետը 1982 թվականին արժանացել է Կոնեքս մրցանակի (Արգենտինայի բարձրագույն մրցանակն արվեստում)։ Մահացել է Բուենոս Այրեսում, 1988 թվականին։ Այդ տարին Բուենոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարանը հայտարարել է նրա հիշատակի տարի[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Perazzo N., Hernandez A. Forner, Raquel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T028995
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 collections.mnbaq.orgMusée national des beaux-arts du Québec.
  5. A 122 años del nacimiento de Raquel Forner (իսպ.) — 2024.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Kristin G. Congdon; Kara Kelley Hallmark (2002). Artists from Latin American Cultures: A Biographical Dictionary. Greenwood Press. էջեր 78–80. ISBN 978-0-313-31544-2. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 David William Foster; Melissa Fitch Lockhart; Darrell B. Lockhart (199). Culture and customs of Argentina. Greenwood Publishing Group. էջեր 150–151. ISBN 978-0-313-30319-7. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Jane Turner, ed. (2000). Encyclopedia of Latin American and Caribbean Art. Macmillan Reference Limited. էջ 278. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  10. Cecilia, Puerto (1996). Latin American women artists, Kahlo and look who else: a selective, annotated bibliography. Westport, Conn.: Greenwood Press. ISBN 0313289344. OCLC 34282732.
  11. Fundación Konex: Raquel Forner (Իսպաներեն)