Ռաքել Ուելչ
Ռաքել Ուելչ անգլ.՝ Raquel Welch | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1940[1][1][2][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս |
Մահացել է | փետրվարի 15, 2023[3][4] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա[5] |
Կրթություն | Սան Դիեգոյի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Bolivians? |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, մոդել, գրող և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Armando Carlos Tejada Urquizo?[6], մայր՝ Josephine Sarah Hall?[6] |
Ամուսին(ներ) | Անդրե Վայնֆելդ և Պատրիկ Քյորթիս |
Երեխա(ներ) | Թահնի Ուելչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռաքել Ուելչ (անգլ.՝ Raquel Welch, իրական անունը՝ Ջո Ռաքել Տեհադա, սեպտեմբերի 5, 1940[1][1][2][…], Չիկագո, Իլինոյս - փետրվարի 15, 2023[3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[5]), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավար։ Համարվում է 1970-ական թվականների սեքս-խորհրդանիշերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաքել Ուելչը ծնվել է Չիկագոյում՝ բոլիվիացու և անգլուհու ընտանիքում։ Պատանի տարիքից նա առանձնանում էր իր արտիստիզմով և 19 տարեկանում արդեն ելույթ էր ունենում սիրողական թատերախմբում։
1959 թվականին ամուսնանալով, նա հաստատվել է Սան Դիեգոյում և աշխատանքի անցել տեղի հեռուստակայանում՝ որպես եղանակի տեսության մեկնաբան։ Ծանրաբեռնված լինելով իր աշխատանքով և երկու երեխաների դաստիարակությամբ, նա ստիպված էր թողնել ուսումը Սան-Դիեգոյի համալսարանում, այդպես էլ չստանալով կրթություն։ Ամուսնալուծվելուց հետո նա իր հետ վերցնելով երեխաներին, տեղափոխվել է Դալաս, որտեղ վաստակում էր, մասնակցելով Neiman Marcus ձեռնարկության նորաձևության ցուցադրություններին։
Որոշակի հաջողությունների հասնելով, Ռաքել Ուելչը վստահորեն ուղևորվեց Հոլիվուդ, որտեղ 1964 թվականից սկսել է ստանալ իր առաջին դերերը կինոյում։ Նա ճանաչում է ձեռք բերել 1966 թվականին, երբ նկարահանվել է «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» և «Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ» կինոնկարներում։ Հետագա դերերը մեծ էկրանին, նրան հաջողություն չբերեցին, քանի որ այդ սեքսուալ դերասանուհուն հակված չէին լուրջ դերեր վստահելու։ Բացառություն էր Կոնստանցիա Բոնասյեի դերը «Երեք հրացանակիրները. Թագուհու կախազարդերը» (1974 թ.) կինոնկարում, որի համար նա արժանացավ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին։
Ռաքել Ուելչի հիանալի արտաքինի և այն ժամանակների փառքի շնորհիվ, 1970-ական թվականներին նա հայտնվեց Փլեյբոյ ամսագրի շապիկին։ Ամսագիրը նրան անվանել էր «1970-ականների ամենացանկալի կին»։ Դրան զուգահեռ, նա բազմիցս հայտնվել է հեռուստաէկրաններին, որոշ ժամանակ վարելով սեփական հեռուստաշոուն, ինչպես նաև մասնակցելով երաժշտական շոուների Լաս Վեգասում։
Ռաքել Ուելչը նկարահանվել է նաև «Ամենամեծ խաղագումարը» (1968 թ.), «Բանդոլերո» (1968 թ.), «Չորս հրացանակիրները. Միլեդիի վրեժը» (1974 թ.), «Հրեշը» (1977 թ.), «Արքայազնը և աղքատը» (1977 թ.) և այլ կինոնկարներում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաքել Ուելչը ամուսնացել է չորս անգամ։ 1959 թվականին նա ամուսնացել է Ջեյմս Ուելչի հետ, ում ազգանունը նա կրել է իր հետագա կյանքում։ Ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ Նրանք ամուսնալուծվել են 1964 թվականին։ Դուստրը՝ Տանի Ուելչը այժմ նույնպես դերասանուհի է։
1967 թվականին Ռաքելն ամուսնացել է պրոդյուսեր Պատրիկ Կերտիսի հետ, որից բաժանվել է 1972 թվականին։ 1980 թվականին նա ամուսնացել է ռեժիսոր Անդրե Ուայնֆելդի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 1990 թվականին։ 1999 թվականին Ռաքելն ամուսնացել է Ռիչարդ Պալմերի հետ, որից նույնպես բաժանվել է։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1964 | Ապրել տանը՝ չի նշանակում ապրել տանը | A House Is Not a Home | - |
1966 | Ֆանտաստիկ ճանապարհորդություն | Fantastic Voyage | Կորա Պետերսոն |
1966 | Ես չեմ հասկանում | Spara forte, più forte, non capisco | Տանյա Մոնտինի |
1966 | Փերիները | Le Fate | Ելենա |
1966 | Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ | One Million Years B.C. | Լոանա |
1967 | Աշխարհի հինավուրց մասնագիտությունը | Le plus vieux métier du monde | Նինի |
1967 | Ֆաթհոմ | Fathom | Ֆաթհոմ Հարվիլ |
1967 | Ցանկություններով կուրացածը | Bedazzled | Լիլիան Լաստ |
1968 | Ամենամեծ խաղագումարը | The Biggest Bundle of Them All | Ջուլիանա |
1968 | Բանդոլերո | Bandolero! | Մարիա Սթոներ |
1968 | Աղջիկը ցեմենտի մեջ | Lady in Cement | Կիտ Ֆորեսթ |
1969 | Հարյուր հրացան | 100 Rifles | Սարիտա |
1969 | Հրաշագործը (Կախարդական քրիստոնյան) | The Magic Christian | քրմուհի |
1970 | Մայրա Բրեկինրիջ | Myra Breckinridge | Մայրա Բրեկինրիջ |
1971 | Հաննի Կոլդեր | Hannie Caulder | Հաննի Կոլդեր |
1971 | Սիրելիս | The Beloved | Ելենա |
1972 | Անշնորհքները | Fuzz | Էյլին ՄակՀենրի |
1972 | Կանզաս-Սիթիի ցնցող տպավորությունը | Kansas City Bomber | Դայան Կար |
1972 | Կապույտ մորուք | Bluebeard | Մագդալենա |
1973 | Վերջին ծովային շրջայցը «Շեյլա» զբոսանավով | The Last of Sheila | Ալիսա |
1973 | Երեք հրացանակիրները. Թագուհու կախազարդերը | The Three Musketeers | Կոնստանցիա Բոնասյե |
1974 | Չորս հրացանակիրները. Միլեդիի վրեժը | The Four Musketeers | Կոնստանցիա Բոնասյե |
1975 | Անմիտ երեկույթ | The Wild Party | Քուինի |
1977 | Արքայազնն ու աղքատը | Crossed Swords | Լեդի Էդիթ |
1977 | Հրեշը | L'animal | Ջեյն Գարդներ |
1982 | Լեգենդ հեռուն գնացող կնոջ մասին | The Legend of Walks Far Woman | հեռուն գնացող կին |
1987 | Մահվան իրավունք | Right to Die | Էմիլի Բաուեր |
1989 | Տհաճություններ դրախտում | Trouble in Paradise | Ռաքել |
1993 | Փչացած արյուն | Tainted Blood | Էլիզաբեթ Հեյես |
1993 | Սիրո երգը. Կրակ և կիրք | Torch Song | Պոլա Իստմեն |
1998 | Կառավարման գլխավորը | Chairman of the Board | Գրեյս Կոսիկ |
1998 | Ինչ եմ արել ես՝ հանուն սիրո | Folle d'elle | Ժաքլին |
2001 | Կրիայով ապուր | Tortilla Soup | Հորտենզիա |
2001 | Օրենքով շիկահերը | Legally Blonde | Ուինդհամ Վանդերմարկ |
2006 | Մոռացեք այդ մասին | Forget About It | Քրիստինա Դելի |
2013 | Վերսաչեի տունը | House of Versace | Լյուչիա |
Հեռուստատեսություն
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1962-1971 | Վիրջինիացիները | The Virginian | - |
1964-1972 | Իմ կինն ինձ հմայել է | Bewitched | ուղեկցորդուհի |
1978-1982 | Մորկն ու Մինդին | Mork & Mindy | կապիտան Նիրվանա |
1990-1994 | Երեկոյան ստվեր | Evening Shade | Սինթիա Գիբսոն |
1993-1997 | Լոիս և Կլարկ. Սուպերմենի նոր արկածները | Lois & Clark: The New Adventures of Superman | Դիանա |
1995-2000 | Հեքիաթային պատմություն բոլոր երեխաների համար | Happily Ever After: Fairy Tales for Every Child | - |
1995-1996 | Նյու-Յորք. Կենտրոնական զբոսայգի | Central Park West | Դիանա Բրոկ |
1996-2004 | Սաբրինա. Փոքրիկ կախարդուհի | Sabrina, the Teenage Witch | Վեստա Սպելման |
2002-2004 | Ամերիկյան ընտանիք | American Family | Դորա |
2002-2005 | Ութ հասարակ կանոն՝ իմ դեռահաս դստեր ընկերոջ համար | 8 Simple Rules... for Dating My Teenage Daughter | Ջեկի |
2002-2012 | Մայամի | CSI: Miami | Վինա Նավարո |
2008 | Բարի գալուստ՝ Կապիտան | Welcome to the Captain | Չարլինա Վան Արկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Hollywood megastar Raquel Welch dies after 'brief illness' as fans pay tribute
- ↑ 4,0 4,1 4,2 Raquel Welch Dead at 82
- ↑ 5,0 5,1 5,2 https://abc7.com/raquel-welch-dies-actress-fantastic-voyage/12820214/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաքել Ուելչ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 15 մահեր
- 2023 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի գրողներ