Ռատլամ
Բնակավայր | ||
---|---|---|
Ռատլամ | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Ratlam district? | |
Մակերես | 50 կմ² | |
ԲԾՄ | 487 մետր | |
Բնակչություն | 273 892 մարդ | |
Ժամային գոտի | UTC 5:30 | |
Հեռախոսային կոդ | 7412 | |
Փոստային դասիչ | 457001 | |
| ||
Ռատլամ (հինդի՝ रतलाम, անգլ.՝ Ratlam), քաղաք հնդկական Մադհյա Պրադեշ նահանգի արևմուտքում, Մալավա շրջանում։ Համանուն՝ Ռատլամ շրջանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակարդակից գտնվում է 487 մետր բարձրության վրա[1], Բհոպալ քաղաքից մոտ 303 կմ արևմուտք։
Ռատլամայի կլիման արևադարձային է։ Ամառը սկսվում է մարտի կեսերից և կարող է հատկապես շոգ լինել ապրիլին և մայիսին, բնութագրվում է ծայրահեղ ցածր խոնավությամբ։ Մուսոնների սեզոնը սկսվում է հունիսի վերջերից, այդ ժամանակ միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 26°С։ Ձմեռը սկսվում է նոյեմբերի կեսերից, կլիման բավականին մեղմ է և չորային։ Ամռան ջերմաստիճանը կարող է հասնել 48-50 °C, իսկ ձմռանը իջնել մինչև 2 °C։ Տեղումների տարեկան միջին մակարդակը՝ 890-790 մմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 264 810 մարդ, որից 139 766 տղամարդ և 134 126 կին։ Գրագիտության մակարդակը՝ 87,89 % (տղամարդկանց 93,15 %-ը և կանանց 82,44 %-ը)։ Մինչև 6 տարեկան երեխաները կազմում են՝ 10,7 %։
2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 221 267 մարդ[2]։ Գրագիտության մակարդակը՝ 75 % (80 % տղամարդիկ և 69 % կանայք)։ Տղամարդիկ կազմել են 52 %, իսկ կանայք՝ 48 %։ Մինչև 6 տարեկան երեխաները՝ 13 %։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռատլամը կարևոր երկաթուղային հանգույց է։ Քաղաքի կայարանը Հնդկաստանի ամենաշատ ծանրաբեռնված կայարաններից մեկն է։ Ինդաուր քաղաքին միացած է № 79 ազգային մայրուղով։ Ավտոբուսային կանոնավոր երթեր են իրականացվում է Ուդայպուր, Բանսվարան, Նիմուչ, Ինդորի և Բհոպալ ուղղություններով։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բիլպեքշվարայի տաճարը, որը կառուցվել է X-XI դարերում և նվիրված է Շիվա աստծուն[3]։ Ռատլամի շրջանում կա ևս մոտ 10 տաճար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ratlam, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns. (Provisional)». Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «PLACES OF DEVOTION AND OF TOURIST INTEREST». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռատլամ» հոդվածին։ |
|