Ռաշիդ Բեհբութով
Ռաշիդ Բեհբութով | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Rəşid Məcid oğlu Behbudov |
Ծնվել է | դեկտեմբերի 1 (14), 1915[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 9, 1989[3] (73 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, կինոդերասան, դերասան, քաղաքական գործիչ և երգիչ |
Երգչաձայն | տենոր և տենոր-կոնտրալտինո |
Գործիքներ | դաշնամուր, թառ, վոկալ և ֆորտեպիանո |
Պարգևներ | |
![]() |
Ռաշիդ Մեջիդ օղլու Բեհբութով (ադրբ.՝ Rəşid Məcid oğlu Behbudov, դեկտեմբերի 1 (14), 1915[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 9, 1989[3], Մոսկվա, ԽՍՀՄ)), խորհրդային ադրբեջանցի էստրադային և օպերային երգիչ (լիրիկական տենոր), դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշիդ Բեհբութովը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 14-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստան)։ Նրա հայրը, Մեջիդ Բեհբութովըը հայտնի երգիչ-խանենդե էր Շուշիից, իսկ մայրը՝ Ֆիրուզա Վեքիլովան, ռուսերենի դասախոս էր և Թիֆլիսի ակումբի դրամատիկական խմբակի ղեկավարը։
1933 թվականին Ռաշիդ Բեհբութովը ընդունվում է երկաթուղային տեխնիկում, որտեղ դառնում է ուսնողական ինքնագործ երգչախմբի կազմակերպիչ։ Հետո ծառայել է Բանվորական-գյուղացիական կարմիր բանակում, որտեղ եղել է բանակային անսամբլի մենակատարը։
Ծառայութոյւնից հետո կարճ ժամանակ երգում է Թբիլիսիի էստրադային կոլեկտիվներից մեկում։ 1934 թվականից Երևանի ֆիլհարմոնիայի մենակատարն է։ 1938-1944 թվականներին եղել է երգահան Արտեմի Այվազյանի ղեկավարության տակ Հայաստանի պետական ջազային երգչախմբի մենակատարը, շրջագայել է երգչախմբի հետ ամբողջ երկրով։ Զուգահեռ սկսում է երգել ԵրևանիԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է գալիս Ղրիմի ճակատում։
Նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-11 գումարումների պատգամավոր էր։
Կինը՝ Ջեյրան խանում Բեհբութովան։ 1965 թվականին ծնվել է դուստրը՝ Ռաշիդա Բեհբութովան, ով շարունակել է հոր գործը։ Այժմ Ռաշդին երգիչ է, Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի։
Ռաշիդ Բեհբութովը մահացել է 1989 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում անհաջող վիրահատությունից հետո։ Թաղված է Բաքվի պատվավոր թաղման պուրակում։
Կինոարվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1945, «Արշին Մալ Ալան » — Ասքեր
- 1954, «Հարազատ ժողովրդիս»
- 1955, «Սիրած երգը» (այլ անվանումը՝ «Բահթիյար») — Բահթիյար Մուրադով
- 1956, «К счастью» (վավերագրական ֆիլմ)
- 1959, «Այս տոնական երեկոյին»
- 1959, «Ադրբեջանական մշակույթի գարունը»
- 1970, «Ապշերոնի ռիթմերը» (ֆիլմ-համերգ)
- 1970, «Հանդիպում հարսանիքին» (վավերագրական ֆիլմ)
- 1970, «Սրտից սիրտ» (վավերագրական ֆիլմ)
- 1974, «Հազար ու մեկ գաստրոլ» — Էլդար
- 1975, «Ռաշիդ Բեհբութով» (վավերագրական ֆիլմ)
- 1981, «Երգող երկիր»
- 1985, «Ռաշիդ Բեհբութով» (վավերագրական ֆիլմ)
- 1989, «Սրտի երգը» (վավերագրական ֆիլմ)
Վոկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1945, «Արշին Մալ Ալան»
- 1953, «Վեպ Կասպից ծովի նավթագործների մասին»
- 1955, «Սիրած երգը»
- 1955, «Ծեր Աշիրի խորամանկությունը»
- 1957, «Ես աղջիկ եմ հանդիպել»
- 1963, «Ռոմեոն՝ իմ հարևանը»
- 2008, «Աբսուրդիստան».
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980)
- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Դաղստանի ԻԽՍՀ ժողովրդական արտիստ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ (1951)[4]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)
- Երկրորդ աստիճանի Ստալինի մրցանակ (1946) — «Արշին մալ ալան» ֆիլմում Ասքերի դերի համար (1945)
- Ադրբեջանական ԽՍՀ Պետական մրցանակ (1978)
- Լենինի շքանշաններ (1976, 1980)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1966)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1985)
- Բազմաթիվ մեդալներ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը կրում է Ռաշիդ Բեհբութովի անունը։ Նույն փողոցում Բեհբութովին պատվին են անվանվել թիվ 2 երաժշտական դպրոցը և Երգի պետական թատրոնը։
- 1996 թվականին Բեհբութովին պատվին Ադրբեջանում նամականիշ է թողարկվել
- 2010 թվականի դեկտեմբերի 14—ին «FLASHMOB Azerbaijan [OFFICIAL]» խումբը ֆլեշմոբ է անցկացրել[5] Ռաշիդ Բեհբութովի պատվին, այդպիսով հարգանքի տուրքը տալով և նշելով երգչի 95-ամյակը[6]։
Տեսագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաշիդ Բեհբութով — «Gozelim Sensen»
- Ռաշիդ Բեհբութով — «Sənədə Qalmaz»
- Ռաշիդ Բեհբութով — «Ես աղջիկ եմ հանդիպել»
- Ռաշիդ Բեհբութով — «Առաջին սիրո երգ»
- Ռաշիդ Բեհբութով — «Ադրբեջան»
- Ռաշիդ Բեհբութով — «Աշխարհն առանց»
- Ռաշիդ Բեհբութով — «Երազ»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Музыкальная энциклопедия (ռուս.) / под ред. Ю. В. Келдыш — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1973. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 2,2 Бейбутов Рашид Маджид оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Թատերական հանրագիտարան
- ↑ Ֆլեշմոբ Ռաշիդ Բեհբութովի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսագրություն)
- ↑ Երիտասարդությունը Ռաշիդ Բեհբութովին ֆլեշմոբ է նվիրել Բաքվի կենտրոնում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշիդ Բեհբութով «Երկրի հերոսներ» կայքում
- Ռաշիդ Բեհբութով (անգլ.) Internet Movie Database կայքում
- Յուրի Սոսուդին. Անմոռաց երգիչներ
- Beniz.az՝ Ռաշիդ Բեհբութովի կենսագրությունը և ձայներիզները Արխիվացված 2010-09-24 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշիդ Բեհբութով» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 9 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Տենոր
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Տենորներ
- Ադրբեջանցի տենորներ
- Դաղստանի ԻԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանցի ակադեմիական երաժիշտներ
- ԽՍՀՄ ակադեմիական երաժիշտներ
- Ադրբեջանական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի պատգամավորներ Նախիջևանի ԻԽՍՀ-ից
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- Բաքվի պատվավոր թաղման պուրակում թաղվածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դերասաններ
- Անձինք Թբիլիսիից
- Անձինք նամականիշերի վրա
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- 20-րդ դարի երգիչներ