Ռադովան Կարաջիչ
Ռադովան Կարաջիչ սերբ.՝ Радован Караџић | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Պետնիցա, Democratic Federal Yugoslavia |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա |
Ազգություն | սերբ |
Մայրենի լեզու | սերբերեն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Սարաևոյի համալսարան[4] և Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ և հոգեբույժ |
Ամուսին | Լիլյանա Կարաջիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Սերբական Հանրապետության նախագահ |
Կուսակցություն | Սերբիայի դեմոկրատական կուսակցություն և Հարավսլավիայի կոմունիստների միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sonja Karadžić-Jovičević? |
Ստորագրություն | |
Radovan Karadžić Վիքիպահեստում |
Ռադովան Կարաջիչ (սերբերեն՝ Радован Караџић, ՄՀԱ՝ [râdovaːn kâraʤiʨ]) (ծն. հունիսի 19, 1945, Պետնջիկա, Մոնտենեգրոյի ՍՀ, Հարավսլավիայի ՍՖՀ), սերբ բանաստեղծ, հոգեբան և քաղաքական գործիչ։ 1989 թվականին համահիմնադրել է «Սերբական դեմոկրատական կուսակցությունը»՝ սերբական ազգայնական կուսակցություն, որը գործել է Բոսնիա և Հերցեգովինայում։
Ռազմական հանցագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թ. Հարավսլավիայի փլուզումից հետո, Ռադովան Կարաջիչը նախագահել է Սերբական հանրապետությունը։ Նա մեղադրվում է այդ ընթացքում բոսնիացիների և կրոատների էթնիկ զտումներ իրականացնելու հրահանգ տալու մեջ։ Բոսնիական պատերազմից անմիջապես հետո, 1995 թ. նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՄԱԿ-ի կողմից ստեղծված միջազգային դատարանի (առավելապես հայտնի որպես Հաագայի դատարան) Հարավսլավական տրիբունալի առջև՝ Բոսնիա և Հերցեգովինայի իսլամադավան բնակչության նկատմամբ ռազմական հանցագործություն և ցեղասպանություն մեղադրանքներով[5]։ Թեպետ տրիբունալը նրան ձերբակալելու որոշում էր կայացրել, Ռադովան Կարաջիչը երկար ժամանակ մնացել է ազատության մեջ։ Սերբական բնակչության մեջ նա դեռևս որոշակի ժողովրդականություն էր վայելում, չնայած, կամ գուցե շնորհիվ, պատերազմում նրա դերակատարության։ Սերբ ժողովրդի մեծ մասը մինչև այժմ չի ընդունում այն հանցագործությունները և ցեղասպանությունը, որ կատարվել են Բոսնիա և Հերցեգովինայում։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թ. հուլիսի 21-ին Ռադովան Կարաջիչը ձերբակալվել է և հանձնվել Բելգրադի ռազմահանցանքների տրիբունալի հետաքննական դատարանին։ Ձերբակալության պահին նա որպես այլընտրանքային բուժակ աշխատում էր մի մասնավոր կլինիկայում։ Նա իրեն շպարել էր երկար սպիտակ մազերով ու մորուքով և ապրում էր Դրագան Դաբիչ կեղծանվան տակ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nyti.ms/1RjtEvP
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ http://www.taz.de/Prozess-gegen-Radovan-Karadi/!5286587/
- ↑ www.Պանորամա.am - Կարաջիչը ձերբակալվել է և կհանձնվի միջազգային դատարան
- ↑ BBC News, Karadzic 'worked in Serb clinic'
- Հունիսի 19 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարաևոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հարավսլավիայի քաղաքական գործիչներ
- Սերբ բանաստեղծներ
- Բոսնիական պատերազմ
- Չեռնոգորիայում ծնվածներ
- Ռազմական հանցագործություններ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Խարդախներ
- Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքական գործիչներ
- Բոսնիա և Հերցեգովինայի գրողներ
- Պետության ղեկավարներ
- Կեղծանուններ