Jump to content

Ռաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռաբ
խորվ.՝ Rab
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքՊրիմորսկո Գորանսկա
Մակերես75,9 կմ², 0,4 կմ²
Բնակչություն554 մարդ (2001)
Ժամային գոտիUTC 1, ամառը UTC 2
Հեռախոսային կոդ( 385)051
Փոստային ինդեքս51280
Փոստային դասիչ51280[1]
Ավտոմոբիլային կոդRI
Պաշտոնական կայքrab.hr
Ռաբ (Խորվաթիա)##
Ռաբ (Խորվաթիա)

Ռաբ[2]` Խորվաթական քաղաք, որը ամենահին բնակավայրերից է։ Քաղաքը իր անունը ստացել է Ռաբ կղզու անունից։ Ռաբը գտնվում կղզու հարավ արևմտյան ափին։ Բնակչությունը ըստ 2001 թվականի տվյալներով կազմում է 554 մարդ։

Ռաբը Ադրրիատիկի ամենահին քաղաքներից մեկն է։ Բնակավայրի մասին տեղեկություններ հասել են դեռ մեր թվարկությունից առաջ IV դարից, երբ այնտեղ ապրել են Իլլիրիացիները։ Մեր թվարկությունից առաջ III դարից մինչև VI դար այն պատկանում էր Հռոմեական կայսրությանը և կոչվում էր «երջանիկ» ։ IV դարում քաղաքում (ըստ մեկ այլ տարբերակի, Լոպար գյուղում) ծնվել է սուրբ Մարին, հիմնադիր Սան Մարիոն, ով փախել է Ռաբից Դիոկղետիանոս կայսեր հետապնդումների պատճառով։ Միջնադարում Ռաբը եպիսկոպոսական ամբիոն էր, այստեղ կառուցվել է Բենեդիկտյան միաբանությունը։ XV դարում ամբողջովին վերակառուցվեց հայտնի ճարտարապետ Յուրա Դալմատինեցի ծրագրի համաձայն։ Հին քաղաքը շրջապատված է պատերով, որի շինարարությունը սկսվել է XII դարում։ Հին քաղաքում շատ հին եկեղեցիներ և այլ կառույցներ կան`Բենեդիկտինյան Սուրբ Էնդրեյ (XI դար), Սուրբ Մարիամ (XII դար), Սուրբ Ջասթին (XVI դար), իշխանի պալատը (XIII դար)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբ» հոդվածին։