Ջո Դասեն
Ջո Դասեն | |
---|---|
Բնօրինակ անուն | Joseph Ira Dassin |
Ի ծնե անուն | Ջո Դասեն |
Ծնվել է | 1938 նոյեմբերի 5 Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ և Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 20, 1980 Պապեետե, Ֆրանսիական Պոլինեզիա, Ֆրանսիա | (տարիքը 41)
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | երգիչ, երգահան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, ջութակ, Բանջո, ակորդեոն, վոկալ և helicon? |
Գործունեություն | 1964–1980 |
Լեյբլ | Sony Music Entertainment, Columbia Records, RCA Records և CBS Disques? |
Կրթություն | Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ |
Joe Dassin Վիքիպահեստում |
Ջո Դասեն (ֆր.՝ Joseph Ira Dassin, նոյեմբերի 5, 1938[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 20, 1980[1][2][3], Պապեետե, Ֆրանսիական Պոլինեզիա, Ֆրանսիա), ֆրանսիացի երգիչ, երգահան։ Աշխարհում վաճառվել է Ջո Դասենի 50 միլիոն սկավառակ, որից 17 միլիոնը Ֆրանսիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Դասենը ծնվել է 1938 թվականին, Նյու Յորքում հայտնի կինոռեժիսոր Ժուլ Դասենի (1911-2008) և ջութակահարուհի Բեատրիս Լոների ընտանիքում։ Ծնողները հրեաներ էին։ Մանկությունն անցել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում։ 1940 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Սովորել է Ժնևի Միջազգային դպրոցում և Շվեյցարիայի Le Rosey ինստիտուտում։ Բարձրագույն կրթությունն ստացել է ԱՄՆ-ի Անն-Արբորեի համալսարանում, 1961 թվականին ստացել է արվեստի բակալավր և 1963 թվականին՝ արվեստի մագիստրոս կոչումները։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին Ժոն մի քանի երգ է գրում հոր «Օրենք» կինոնկարի համար։ Սակայն այդ տարիներին նա երաժշտությանն այդքան էլ լրջորեն չի վերաբերվում։ Դասենը վերադառնում է Ֆրանսիա, աշխատում հոր մոտ, խաղում է մի քանի դերեր, այդ թվում «Ժոզեֆի» դերը։
1964 թվականի դեկտեմբերի 26-ին Դասենը CBS Records-ի հետ պայմանագիր է կնքում։ 1970-ական թթ. սկզբում Դասենի անունը հայտնի էր ամբողջ երկրով։ Երգեր ձայնագրում էր գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն, ֆրանսերեն և անգլերեն։ Ամենահայտնի երգերից էր "L'Été indien" («Հնդկական ամառ»)։ 1966 թվականին «Excuse Me Lady» երգը դառնում է հիթ։ Հաջորդ տարիներին Դասենի հանրաճանաչությունն արագորեն աճում է։ Նրա անկրկնելի վոկալը և Les Dalton, Guantanamera, Siffler sur la colline, Les Champs-Élysées, Le Moustique, Si tu t'appelles mélancolie, L'Été indien и Le Café des trois colombes երգերը երգչին ճանաչում են բերում ողջ աշխարհում[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականի հունվարի 18-ին ամուսանանում է Մարիզ Մասիերի հետ։ Նրանց որդին 2.5 ամիս շուտ ծնվեց 1973 թվականին և 5 օր հետո մահացավ։ Ջոն հուսահատ էր և նրանց ամուսնությունը երկար չտևեց։ 1977 թվականին Ֆեչերոլես տեղափոխվելուց հետո նրանք ամուսնալուծվեցին։
1978 թվականի հունվարի 14-ին ամուսնանում է Քրիստին Դելվոյի հետ։ Անդրանիկ որդին՝ Ջոնաթանը, ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 14-ին, երկրորդ որդին՝ Ջուլիանը, 1980 թվականի մարտի 22-ին։ Քրիստինը մահացել է 1995 թվականի դեկտեմբերին։
Ջո Դասենը մահացել է 1980 թվականի օգոստոսի 20-ին, Թաիթիում ճամփորդության ժամանակ, սրտի կաթվածից։ Թաղված է Հոլիվուդի «Հավերժություն» գերեզմանատանը[5]։
Հայտնի երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965: Bip-bip
- 1965: Guantanamera
- 1967: Les Dalton
- 1968: Siffler sur la colline
- 1969: Les Champs-Élysées
- 1969: Le chemin de papa
- 1970: L’Amérique
- 1970: L'Équipe à Jojo
- 1972: Taka Takata (la femme du toréro)
- 1972: Le Moustique
- 1974: Si tu t’appelles mélancolie
- 1975: L'Été indien
- 1975: Et si tu n’existais pas
- 1975: Ça va pas changer le monde
- 1975: Salut
- 1975: L՝Albatros
- 1976: Il était une fois nous deux
- 1976: À toi
- 1976: Le Jardin du Luxembourg
- 1976: Le Café des trois colombes
- 1977: Le château de sable
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 : Wollinscky, Joe Dassin, un cœur tendre à prendre, Noir et Blanc
- 1984 : Michel & Catherine Rouchon, Souvenirs de Joe Dassin, 120 p., La Pensée universelle
- 1987 : Maryse Massiera et Jacques Plait, Cher Joe Dassin, 377 p., Paris, Carrère
- 1996 : Betty Truck, Joe Dassin inconnu, Paris, Michel Lafon
- 2000 : Fabien Lecœuvre et Gilles Lhote, Joe Dassin inédit, Neuilly-sur-Seine, Michel Lafon
- 2005 :
- Alain-Guy Aknin et Philippe Crocq, Joe Dassin. Le triomphe et le tourment, 198 p., s.l., Édition du Rocher
- Julien Dassin, Joe Dassin, mon père
- Axel Fox, Joe Dassin, 25 ans déjà..., Collection souvenir, Rouchon Ed., 67 p.
- Claude Lemesle, « Puisque tu veux tout savoir ! » Confidences à Julien Dassin, s.l., Albin Michel
2010 :
- Robert Toutan, Joe Dassin, derniers secrets, 236 p., Éditions du Rocher, 26 août 2010
- Maryse Grimaldi et Jacques Plait, Joe Dassin, inconnu et fascinant, 240 p., ZurfluH éditeur
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Դասեն» հոդվածին։ |
|
- Բրուքլինում ծնվածներ
- Պապեետե քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Օգոստոսի 20 մահեր
- 1980 մահեր
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ֆրանսիացի երգիչներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Ամերիկացի կիթառահարներ
- Պոլիգլոտներ
- RCA Records-ի արտիստներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Հրեա երգիչներ
- Ֆրանսիացի ջութակահարներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի երաժիշտներ